00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքը, պարտվելով պատերազմում, հրաժարվում է վճարել պարտքերը

© AFP 2024 / Aref Karimi Բացօթյա վարսավիրանոց»՝ Աֆղանստանի Հերաթ քաղաքում
Բացօթյա վարսավիրանոց»՝ Աֆղանստանի Հերաթ քաղաքում - Sputnik Արմենիա, 1920, 16.10.2021
Բացօթյա վարսավիրանոց»՝ Աֆղանստանի Հերաթ քաղաքում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի նրա դաշնակիցները, Աֆղանստանից հեռանալով, երկրի նոր ղեկավարության առաջ մի շարք պայմաններ են դնում՝ աջակցություն ցուցաբերելու համար։ Ըստ էության, Արևմուտքը չի ուզում օգնել աֆղաններին։ Այն մասին, թե ինչպես և ում հետ Աֆղանստանի իշխանությունները պետք է ոտքի կանգնեցնեն երկիրը՝ կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Աֆղանստանի հարցով «Մեծ քսանյակի» վերջերս կայացած հատուկ գագաթնաժողովում արևմտյան առաջնորդներն անընդհատ խոսում էին այն մասին, որ երկրին փլուզում, քաոս և սով է սպառնում։ Պետք է օգնել աղքատ աֆղանցիներին՝ մարդասիրական օգնություն ցուցաբերել նրանց, Աֆղանստանում «պետության կոլապսը» և «սահմանակից երկրներ անվերահսկելի միգրացիոն հոսքերը՝ ապակայունացնող հետևանքներով» կանխելու համար:
Պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի․ Պուտինը` Աֆղանստանի մասին
Թվում է՝ դե օգնեք ուրեմն, մանավանդ որ հենց Արևմուտքն էր 20 տարի շարունակ օկուպացրել Աֆղանստանը և պատասխանատվություն է կրում զորքերի դուրսբերումից հետո ստեղծված իրավիճակի համար։
Բայց հենց այստեղ էլ սկսվում է աբսուրդի թատրոնը․ Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն կոչ արեց «պետությանը ֆինանսավորելու մեխանիզմ գտնել՝ առանց թալիբներին* փող տալու»։ Այսինքն՝ եկեք օգնենք աֆղանցիներին, բայց՝ երկրի նոր իշխանությանն արհամարհելով։ Սա անհնար է անվանել այլ կերպ, քան ծաղր ողջամտության և հենց աֆղանցիների նկատմամբ։
Արևմուտքն առաջարկում է օգնություն ցուցաբերել ՄԱԿ-ի կառույցների միջոցով. թող նրանք համակարգեն ամբողջ աշխատանքը Աֆղանստանում։ Բայց որևէ միջազգային կազմակերպություն չի կարող աշխատել երկրում, եթե չի ճանաչում այդ երկրի իշխանությունը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում պետք է ընդունել իրականությունը, այն է՝ թալիբների կառավարությունը։
Женщины-мусульманки - Sputnik Արմենիա, 1920, 15.09.2021
Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է երկրից
Արդյո՞ք Աֆղանստանը կկարողանա ապրել առանց արտերկրից օգնության։ Ամերիկացիների ստեղծած կառավարությունը նստած էր ոչ միայն նրանց սվինների, այլև՝ նրանց փողերի վրա (մի կողմ թողնենք այն հարցը, թե ով էր ստանում թմրանյութերի շրջանառությունից ստացվող եկամուտը)․ պետական ծախսերի երեք քառորդը ֆինանսավորվում էր արտասահմանյան օգնության հաշվին։
Գանիի կառավարության անկումից և ամերիկացիների հետ համագործակցող հարյուր հազար աֆղանցիների երկրից փախչելուց հետո գրեթե փլուզվեց առանց այդ էլ բավականին պայմանական բանկային համակարգը: Երկրում պետք է վերականգնել և կառուցել ինչպես ինքնուրույն պետական ինստիտուտները, այնպես էլ տնտեսությունը, և այստեղ իրական օգնություն է հարկավոր։ Օգնություն նրանց, ում ձեռնտու է միասնական, ուժեղ և անկախ Աֆղանստանը։
Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Իսկ ի՞նչ է անում Արևմուտքը։ Միացյալ Նահանգները սառեցրել են աֆղանական միջոցները՝ 9,5 միլիարդ դոլար, և հիմա պայմաններ են դնում Քաբուլի առջև՝ մարդասիրական օգնություն ցուցաբերելու դիմաց․ մեկ միլիարդ՝ ԵՄ-ից, 300 միլիոն՝ ԱՄՆ-ից և այլն։ Լիակատար պարտություն կրելով Աֆղանստանի 20-ամյա օկուպացիայի հարցում, որի ընթացքում հենց փորձում էր իրենց կամքը թելադրել աֆղանցիներին, Արևմուտքը հիմա կրկին փորձում է պայմաններ թելադրել նոր ազգային իշխանությանը, այսինքն՝ անում է հենց այն, ինչը միշտ վրդովեցրել է աֆղանցիներին, այն, ինչի շնորհիվ էլ հենց ամերիկացիների հեռանալուց հետո թալիբները վերադարձան։
«Միջազգային հանրությունը չի կարող իրեն թույլ տալ թիկունք դարձնել աֆղան ժողովրդին և բախտի քմահաճույքին թողնել նրան»,-գագաթնաժողովի ընթացքում հայտարարեց Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Ամերիկացի զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Բայց դա հենց այն է, ինչ կաներ Արևմուտքը, եթե չվախենար փախստականների հոսքերից (տվյալ դեպքում թեման շատ առումներով մտացածին է, բայց Արևմուտքը հավատում է սեփական «բոբոներին»)։ Ուստի Աֆղանստանն այդքան հեշտությամբ մոռանալ, կամ, որն ավելի լավ է՝ մեկուսացնել, չի ստացվի․ հարկավոր է ինչ-որ կերպ արձագանքել նրան։
Նորմալ արձագանքը կլիներ նոր կառավարությունը ճանաչելը, պատժամիջոցները հանելը, փողերը չսառեցնելը, օգնություն ցուցաբերելը, արտասահմանյան (առաջին հերթին՝ իսլամական) ներդրումներին չխանգարելը և օգնելը, որ երկիրը միանա զանազան միջտարածաշրջանային նախագծերին։ Բայց ոչ, ոչ մի նման բան․ փոխարենը շարունակում են սպառնալ թալիբներին, նրանցից պահանջելով ոչ միայն պայքարել ԻՊ*-ի և այլոց դեմ (երբ նրանք առանց այդ էլ պայքարում են) և հարգել մարդու զանազան իրավունքները (կանանց իրավունքներ, երկրից դուրս գալու իրավունք և այլն), այլև, ըստ էության, ստեղծել կառավարություն, որը դուր կգա արտաքին ուժերին (կներառի տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին)։
ՀԱՊԿ-ը պատրաստ է հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին
Ընդ որում, թալիբները չեն հրաժարվում ոչ ԻՊ-ի դեմ պայքարից, ոչ կանանց իրավունքների ճանաչումից (այն իրավունքների, որոնք չեն հակասում շարիաթի իրենց ըմբռնմանը), ոչ էլ ապագա կառավարության մեջ ուզբեկներին, տաջիկներին, հազարացիներին և մյուս ազգային փոքրամասնություններին ներառելուց, բայց ուզում են անել այդ ամենը ինքնուրույն, ոչ թե արտաքին ճնշման տակ։ Ինչպես հայտարարել Է թալիբների կառավարության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ամիր Խան Մութթակին, «Աֆղանստանի Իսլամական Էմիրությունը մինչ օրս շատ լավ է լուծում ԻՊ-ի խնդիրը», բայց թալիբների վրա միջազգային ճնշումը միայն օգնում է ԻՊ-ի ահաբեկիչներին. «Ճնշելու փոխարեն աշխարհը պետք է համագործակցի մեզ հետ»։
Եվ իսկապես, օտարեկրյա թելադրանքն այս դեպքում կարող է ճիշտ հակառակ արդյունքների հանգեցնել։
Толпы людей показывают свои документы военнослужащим США у аэропорта (26 августа 2021). Кабул - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
Աֆղանստանում գործելու են շարիաթի օրենքները
Թալիբները կտեսնեն, որ իրենց չեն պատրաստվում որպես օրինական իշխանություն ճանաչել, որ իրենց, ինչպես և 1996-2001 թթ.-ին՝ առաջին իշխանության ժամանակ, պատրաստվում են անտեսել և արգելափակել համաշխարհային ասպարեզում, որ մտադիր են Աֆղանստանը ստորադասված երկիր դարձնել, և կփակվեն, կդադարեն համաշխարհային հանրությանն ինտեգրվելու հույս ունենալ: Եվ այդ դեպքում արդեն հաստատ թիկունք կդարձնեն արտաքին աշխարհին, ասելով․ «Էլ ի՞նչ սպասել այդ անհավատներից՝ կամ ագրեսիա, կամ կոպիտ բռնաճնշում»։
Լավ է, որ աշխարհն Արևմուտքով չի սահմանափակվում, և Աֆղանստանը հիմա բոլորովին այլ ուժերի պատասխանատվության գոտում է։ Պատահական չէ, որ «Մեծ քսանյակի» աֆղանական գագաթնաժողովին չէին մասնակցում Չինաստանի և Ռուսաստանի առաջին դեմքերը․ որովհետև խնդրի հանդեպ նրանք միանգամայն այլ մոտեցում ունեն։
Աֆղանստանի ազգային դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը թալիբների դեմ պայքարի կոչ է արել
Բանն անգամ այն չէ, որ Մոսկվան ու Պեկինը մշտապես հիշեցնում են, որ Արևմուտքն, ըստ էության, «պարտք է» Աֆղանստանին, այսինքն՝ պարտավոր է մասնակցել երկրի վերականգնմանը։ Հասկանալի է, որ սա ավելի շուտ քաղաքական-քարոզչական դիրքորոշում է՝ հիշեցնել Ատլանտյան գործընկերներին, որ հենց իրենք են պատասխանատվություն կրում Աֆղանստանի աղետալի վիճակի համար։
Իրական կյանքում ոչ մի արևմտյան ներդրում այնտեղ ռուսներն ու չինացիները չեն ակնկալում, և ներդրումներ չեն էլ լինի։ Երկրի վերականգնման համար փող կգտնվի բուն Ասիայում, առաջին հերթին դրանք արաբական և չինական փողերը կլինեն։ Բայց որպեսզի նրանք գան, որպեսզի Աֆղանստանն իրապես ներառվի համաշխարհային տնտեսության մեջ (որտեղ այն առայժմ ներկայացված է միայն թմրաբիզնեսում), անհրաժեշտ է ճանաչել թալիբների կառավարությունը և ներգրավել նրանց երկրի վերականգնման հարցում շահագրգռված պետությունների հետ աշխատանքում:
Дым от взрыва возле аэропорта в Кабуле, Афганистан - Sputnik Արմենիա, 1920, 04.09.2021
Աֆղանստանում «տոնական» կրակոցների հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել
Այդ պատճառով էլ հաջորդ շաբաթ Աֆղանստանի հարցով հանդիպում տեղի կունենա, այսպես կոչված, մոսկովյան ձևաչափով, որը Սերգեյ Լավրովն արդեն անվանել է «առաջին քայլը՝ երկրի վերականգնման միջազգային կոնֆերանսի ճանապարհին»: Այդ միջոցառման անհրաժեշտությունն ընդունում են բոլորը, բայց առանց աֆղանական կառավարության գագաթնաժողովն անիմաստ է անցկացնել։ Եվ Մոսկվայում կայանալիք հանդիպմանը այն ներկայացված կլինի, ընդ որում՝ շատ ճիշտ ընկերակցությամբ։
«Մոսկովյան ձևաչափը» Ռուսաստանից բացի ներառում է նաև Աֆղանստանի բոլոր հարևաններին՝ միջինասիական երկրները, Իրանը, Պակիստանը, Չինաստանն ու Հնդկաստանը։ Այնտեղ սպասված է նաև ԱՄՆ-ն, բայց այսպիսի կազմում այն որպես խիստ օտարածին տարր կդիտվի։
Սերգեյ Լավրովն ասաց` որն է Աֆղանստանի վերաբերյալ ՀԱՊԿ դիրքորոշումն այս պահին
Քանի որ մյուս բոլոր մասնակիցները Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ են հանդիսանում, որը ասիական կազմակերպություն է՝ ասիական անվտանգության նպատակով։ Քաբուլի իշխանությունները գործ են ունենալու սեփական հարևանների հետ, նրանք հետ, ովքեր շահագրգռված են խաղաղ Աֆղանստանի վերականգնման և ամրապնդման հարցում, նրանց հետ, ովքեր խաղադրույքներ չեն անում իրենց երկրում նոր խժդժությունների վրա, ովքեր նրանց վերևից չեն նայում։ Նրանց հետ, ովքեր ճանաչում են իրականությունը, այդ թվում՝ աֆղանական իրականությունը։
*ԻՊ, «Թալիբան» – ահաբեկչական կազմակերպություններ, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում։
Լրահոս
0