https://arm.sputniknews.ru/20211015/varuzhan-olqinjan-ev-vasak-darbinjan-pashinjany-nshanakumner-e-arel-----34311894.html
Վարուժան Օլքինյան և Վասակ Դարբինյան. Փաշինյանը նշանակումներ է արել
Վարուժան Օլքինյան և Վասակ Դարբինյան. Փաշինյանը նշանակումներ է արել
Sputnik Արմենիա
Հոկտեմբերի 12-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղերի համար անցկացված մրցույթում Վասակ Դարբինյանն ստացել էր հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T11:03+0400
2021-10-15T11:03+0400
2021-10-15T12:22+0400
հայաստան
նիկոլ փաշինյան
հանրային հեռարձակողի խորհուրդ
վարուժան օլքինյան
վասակ դարբինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/1885/40/18854000_0:0:2891:1626_1920x0_80_0_0_b257ac2b0205ab9f8e2f6e6fdcfc5794.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վաստակավոր լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանն ու լրագրող, Երևանի մամուլի ակումբի անդամ Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։ Նշենք, որ խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյանը, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյանը, Գագիկ Գինոսյանը։Հոկտեմբերի 12-ին մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Վասակ Դարբինյանն ստացել է հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձանյերը, Վարուժան Օլքինյանը` 4։ Մյուս մասնակիցները ստացել են առավելագույնը 1 կողմ ձայն։ Նշենք, որ Վարուժան Օլքինյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում, հեռուստաընկերությունում։ 1970-ականների սկզբին 2 տարի աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Հայաստանի Հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը։ Դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում։ 2013 թվականին Վարուժան Օլքինյանի մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով։ Ռուսական 3 հեռուստաալիք Հայաստանում առանց լիցենզիայի հեռարձակման իրավունք են ստացելՎասակ Դարբինյանը ծնվել է 1959թ. հուլիսի 18-ին, Շամշադինում, ավարտել է Երևանի պետական համալսարանի, բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայք», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Այբ-Ֆե» թերթերում, «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում։
https://arm.sputniknews.ru/20210305/vahagn-tevosyany-vahram-martirosyany-nshanakvelen-hanrayin-herardzakoxi-xorhdi-andam-26697746.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1885/40/18854000_73:0:2804:2048_1920x0_80_0_0_12d116765fc9ff5b1d00a1b106103247.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, նիկոլ փաշինյան, հանրային հեռարձակողի խորհուրդ, վարուժան օլքինյան, վասակ դարբինյան
հայաստան, նիկոլ փաշինյան, հանրային հեռարձակողի խորհուրդ, վարուժան օլքինյան, վասակ դարբինյան
Վարուժան Օլքինյան և Վասակ Դարբինյան. Փաշինյանը նշանակումներ է արել
11:03 15.10.2021 (Թարմացված է: 12:22 15.10.2021) Հոկտեմբերի 12-ին Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղերի համար անցկացված մրցույթում Վասակ Դարբինյանն ստացել էր հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձայները, Վարուժան Օլքինյանը` 4։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` վաստակավոր լրագրող, հեռուստառադիոհաղորդավար Վարուժան Օլքինյանն ու լրագրող, Երևանի մամուլի ակումբի անդամ Վասակ Դարբինյանը նշանակվել են Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով։
Նշենք, որ խորհրդի անդամների թափուր տեղերի համար հայտ էին ներկայացրել տասնմեկ հոգի՝ Ամասիա Հովհաննիսյանը, Վանիկ Խեչոյանը, Վասակ Դարբինյանը, Իրինա Բարսեղյանը, Միքայել Յալանուզյանը, Վարուժան Օլքինյանը, Շամիր Շախիրյանը, Հովհաննես Երանյանը, Սարգիս Հովսեփյանը, Արման Վարդանյանը, Գագիկ Գինոսյանը։
Հոկտեմբերի 12-ին մրցութային հանձնաժողովի քվեարկության արդյունքում Վասակ Դարբինյանն ստացել է հանձնաժողովի 5 անդամներից 3-ի կողմ ձանյերը, Վարուժան Օլքինյանը` 4։ Մյուս մասնակիցները ստացել են առավելագույնը 1 կողմ ձայն։
Նշենք, որ Վարուժան Օլքինյանը ծնվել է 1947 թվականի հոկտեմբերի 22-ին, Երևանում։ 1971 թվականից աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյում, հեռուստաընկերությունում։ 1970-ականների սկզբին 2 տարի աշխատել է «Արմենպրես» լրատվական գործակալությունում։ Հայաստանի Հանրային ռադիոյով վարում է «Ռադիոլուր» լրատական ծրագիրը։ Դասավանդում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի Հեռուստառադիոլրագրության ամբիոնում։ 2013 թվականին Վարուժան Օլքինյանի մասնակցությամբ ստեղծվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի աուդիոտարբերակը՝ ձայնասկավառակի տեսքով։
Վասակ Դարբինյանը ծնվել է 1959թ. հուլիսի 18-ին, Շամշադինում, ավարտել է Երևանի պետական համալսարանի, բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է «Հայք», «Հայաստանի Հանրապետություն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Այբ-Ֆե» թերթերում, «Արմենիա», «Ա1+» հեռուստաընկերություններում։