00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
09:06
2 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
38 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը բացարկ հայտնեց դատավոր Նարինե Հովակիմյանին

© Sputnik / Andranik GhazaryanВыступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу "1 марта" (14 июня 2019). Еревaн
Выступление адвоката Айка Алумяна на судебном заседании по делу 1 марта (14 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 15.10.2021
Բաժանորդագրվել
Հայկ Ալումյանը կարծում է, որ Նարինե Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր բացարկի միջնորդություն ներկայացրեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման դեմ բերված վերաքննիչ բողոքները քննող դատավոր Նարինե Հովակիմյանին։
Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 15-ին շարունակում է քննել Քոչարյանի և մյուսների գործի (սահմանադրական կարգի տապալման գործի) կարճման դեմ բերված բողոքները։
Պաշտպանն ընդգծեց, որ Հովակիմյանը չի կարող համարվել անկախ և անկողմնակալ դատավոր, իսկ նրա մասնակցությամբ դատավարությունը` արդար։

«2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկն է եղել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ Եվ հենց այն ժամանակ, երբ գործը քննվում է վերաքննիչ դատարանում, նա միջնորդել է, որպեսզի նախագահող դատավոր Նարինե Հովակիմյանը պարգևատրվի շքանշանով։ Մի մարդ, որն ի սկզբանե՝ մարտի 1-ից սկսած, այս գործով ունի կտրուկ դիրքորոշում, որը հակասում է Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը, Ձեզ ներկայացնում է պարգևատրման, և Դուք պարգևատրվում եք»,- նշեց Ալումյանը։

Նրա խոսքով՝ սա ցանկացածի մոտ կասկած է առաջացնելու դատավոր Հովակիմյանի անկողմնակալության վերաբերյալ։ Դատավորը հայտնեց, որ մինչ այս պահը տեղեկացված չի եղել, որ պարգևատրվել է Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ։
«Դուք ինձ համար բացահայտում արեցիք այսօր։ Հայտարարում եմ, որ մինչ այս պահը տեղեկացված չեմ եղել, որ պարոն Ջհանգիրյանի կողմից եմ ներկայացվել այդ պատվավոր մրցանակին»,- ասաց Հովակիմյանը։
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱԱԾ պահեստազորի սպաների միության համահիմնադիրների հետ
Ալումյանը նաև շեշտեց, որ մինչ պարգևատրումը որևէ կասկած չի ունեցել դատավորի անկողմնակալության վերաբերյալ։
Պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Կարեն Մեժլումյանը միացան միջնորդությանը։
Ալումյանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի հոկտեմբերի 18-ին` ժամը 10։55-ին։
Լուսինե Սահակյանը միջնորդեց վերացնել Արմեն Գևորգյանի սահմանային տեղաշարժի սահմանափակումը
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ էր արձակվել 2020-ի հունիսի 18-ին՝ 2 միլիարդ դրամ գրավի դիմաց։
Այս տարվա ապրիլի 6-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դեմ հարուցված քրգործով անցնող բոլոր անձանց նկատմամբ դադարեցնել քրեական հետապնդումը։
Մինչ այդ ՍԴ–ն հայտարարել էր, որ քրեական օրենսգրքի` սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1 հոդվածը չի համապատասխանում Սահմանադրության որոշ դրույթներին։ Սակայն դատախազությունը բողոքարկել է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթի մասը կարճելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը։
Քոչարյանի գործով դատախազը միջնորդեց վերաորակել երկրորդ նախագահին առաջադրված մեղադրանքը
Լրահոս
0