https://arm.sputniknews.ru/20211015/mak-um-khostacel-en-adrbejani-dem-hayastani-hayci-masov-voroshum-kayacnel-hnaravorins-arag-34346191.html
ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի մասով որոշում կայացնել հնարավորինս արագ
ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի մասով որոշում կայացնել հնարավորինս արագ
Sputnik Արմենիա
Դատական նիստի առաջին օրը Հայաստանը խնդրել է ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T23:56+0400
2021-10-15T23:56+0400
2021-10-16T00:11+0400
հայաստան
ադրբեջան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34230242_0:0:3071:1728_1920x0_80_0_0_7d26e4661d4f8f4f073adac313894545.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի վերաբերյալ:«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ։Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանն, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ:Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:Իր հայցում Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձևի խորհրդատվական կոմիտեն և մի շարք այլ կառույցներ:
https://arm.sputniknews.ru/20211015/gerineri-veradardzy-karvogh-e-araganal-ghazarjany-mak-i-mijazgajin-datarani-vorvoshman-masin-34327123.html
https://arm.sputniknews.ru/20211015/adrbejancineri-krakvocneric-eraskhum-hrdeh-e-brnkvel-mipy-tesanjut-e-hraparakel-34332323.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34230242_123:0:2854:2048_1920x0_80_0_0_2269cc54c6138bcfb3f2b00e092c67ec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
հայաստան, ադրբեջան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
ՄԱԿ-ում խոստացել են Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցի մասով որոշում կայացնել հնարավորինս արագ
23:56 15.10.2021 (Թարմացված է: 00:11 16.10.2021) Դատական նիստի առաջին օրը Հայաստանը խնդրել է ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի միջազգային դատարանում խոստացել են սեղմ ժամկետում որոշում կայացնել Ադրբեջանի դեմ
Հայաստանի հայցի վերաբերյալ:
«Որոշումը կընդունվի հնարավորինս արագ»,- լսումների ավարտին ասել է դատավորը: Նա պարզաբանել է, որ հստակ ամսաթիվը երկու կողմին կհայտնեն ավելի ուշ։
Ավելի վաղ Երևանը խնդրել էր դատարանին Բաքվի դեմ ժամանակավոր ապահովող միջոցներ կիրառել։ Ադրբեջանն, իր հերթին, ավարտելով բաց լսումների երկրորդ օրը, կոչ է արել մերժել Հայաստանի խնդրանքը միջոցների վերաբերյալ:
15 հոկտեմբերի 2021, 15:46
Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին դատարանում սկսվել են ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի խախտումների փաստի վերաբերյալ Ադրբեջանի դեմ Հայաստանի հայցով հարուցված գործի լսումները:
Իր հայցում
Հայաստանը մատնանշում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները՝ նշելով ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի բանաձևի մի քանի հոդվածներ, որոնք Ադրբեջանն արհամարհել է (4-րդ հոդվածի 3-րդ կետ, 7-րդ հոդված, որոնք վերաբերում են ռասիզմը թույլ չտալու մասին պետական իշխանության մարմինների պարտավորություններին):
15 հոկտեմբերի 2021, 17:38
Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից ատելության բացահայտ և անպատիժ հռետորաբանություն են արձանագրել նաև պրոֆիլային միջազգային կառույցները, այդ թվում՝ ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն (CERD), Եվրոպայի խորհրդի ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային բանաձևի խորհրդատվական կոմիտեն և մի շարք այլ կառույցներ: