https://arm.sputniknews.ru/20211015/khstvoren-datapartum-enq-hh-agnn-adrbejanakan-sadranqneri-masin-34319336.html
Խստորեն դատապարտում ենք. ՀՀ ԱԳՆ–ն` ադրբեջանական սադրանքների մասին
Խստորեն դատապարտում ենք. ՀՀ ԱԳՆ–ն` ադրբեջանական սադրանքների մասին
Sputnik Արմենիա
ԱԳՆ–ն կարևորում է ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։ 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T13:39+0400
2021-10-15T13:39+0400
2021-10-15T13:41+0400
հայաստան
ադրբեջան
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
կրակոց
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_0:41:1600:941_1920x0_80_0_0_8e773479057c12304b95d0028f1a58c5.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի հետևանքով տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:Գերատեսչությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2149/13/21491379_70:0:1494:1068_1920x0_80_0_0_1c3f7b982f221dfc0a19c8a970017d24.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, կրակոց
հայաստան, ադրբեջան, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն, կրակոց
Խստորեն դատապարտում ենք. ՀՀ ԱԳՆ–ն` ադրբեջանական սադրանքների մասին
13:39 15.10.2021 (Թարմացված է: 13:41 15.10.2021) ԱԳՆ–ն կարևորում է ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը խստորեն դատապարտում է հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։
«Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի հետևանքով տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք»,– նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
«Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով»,– շեշտել է ԱԳՆ–ն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի
Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև
Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝
գնդակոծելով ՊԲ–ի սանիտարական մեքենան: