https://arm.sputniknews.ru/20211015/kanajq-karvogh-en-steghtsel-ajlyntranqajin-hartakner-khaghaghutjan-hasnelu-hamar-anna-hakvobjan-34310412.html
Կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ խաղաղության հասնելու համար. Աննա Հակոբյան
Կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ խաղաղության հասնելու համար. Աննա Հակոբյան
Sputnik Արմենիա
Կանանց եվրասիական երրորդ համաժողովին ելույթ ունենալով` Աննա Հակոբյանը ընդգծել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T10:03+0400
2021-10-15T10:03+0400
2021-10-15T10:10+0400
աննա հակոբյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
կին
սանկտ պետերբուրգ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34310136_0:121:1600:1021_1920x0_80_0_0_cbf0ee6a14e60189b700c95d864f10f2.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Կանանց եվրասիական երրորդ համաժողովին։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։Աննա Հակոբյանը նաև ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։Ինչպես հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը, վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում:
սանկտ պետերբուրգ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34310136_355:158:1600:1092_1920x0_80_0_0_fce55d9803b9a182d53589010762e12e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աննա հակոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), կին, սանկտ պետերբուրգ
աննա հակոբյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), կին, սանկտ պետերբուրգ
Կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ խաղաղության հասնելու համար. Աննա Հակոբյան
10:03 15.10.2021 (Թարմացված է: 10:10 15.10.2021) Կանանց եվրասիական երրորդ համաժողովին ելույթ ունենալով` Աննա Հակոբյանը ընդգծել է, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը պատրաստ է խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի տիկին Աննան Հակոբյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցել է Կանանց եվրասիական երրորդ համաժողովին։ Այս մասին նա հայտնել է
«Ֆեյսբուքի» իր էջում և լուսանկար հրապարակել։
Աննա Հակոբյանը նաև ելույթ է ունեցել «Կանանց առաքելությունը խաղաղության և վստահության դիվանագիտության զարգացման գործում» նիստում։
Ինչպես
հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական բաժինը, վարչապետի տիկինն ընդգծել է՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտն աստիճանական հաղթահարելու և տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար խաղաղության դարաշրջանը բացելու նպատակով։
Այս համատեքստում նա ընդգծել է, որ կանայք կարող են ստեղծել այլընտրանքային հարթակներ և կառույցներ խաղաղության հասնելու համար:
«Կարծում եմ, որ այսօր արդիական է համապատասխան հարթակի ինստիտուցիոնալացման գաղափարը, որի միջոցով մենք՝ Եվրասիական տարածքի երկրների կանայք, կկարողանանք արտահայտել մեր կարծիքը խաղաղության և անվտանգության, մեր հասարակություններում կանանց դերի, նրանց տնտեսական և քաղաքական ներուժի լիարժեք իրացման համար»,- նշել է Հակոբյանը:
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհուրդը և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների Միջխորհրդարանական վեհաժողովը:
Համաժողովին հաջորդել է տիկին Հակոբյանի և ՌԴ Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հանդիպումը, որի ընթացքում կարևորվել է կանանց դերը խաղաղության հաստատման և ամրապնդման գործում: