https://arm.sputniknews.ru/20211015/irani-glkhavvor-datakhazn-ajcelel-e-armavir-qkhum-gtnvvogh-irancinerin-34314738.html
Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող իրանցիներին
Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող իրանցիներին
Sputnik Արմենիա
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվում է Իրանի 35 քաղաքացի: 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի` հետագա պատիժը հայրենիքում կրելու... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T12:31+0400
2021-10-15T12:31+0400
2021-10-15T12:42+0400
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
քրեակատարողական հիմնարկ (քկհ)
դատապարտյալ
դատախազ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34313832_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b0387f813b2499bfc7cf5a957e45942.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու այնտեղ գտնվող իրանցի դատապարտյալների ու կալանավորվածների պահման պայմաններին, հայտնում են դատախազությունից:ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, տեղում ծանոթացել պահվող անձանց կեցության պայմաններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից:ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին:Համատեղ դիմագրավել առկա մարտահրավերներին. Փաշինյանն ընդունել է Իրանի գլխավոր դատախազինՄոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ:«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվում են նախնական կալանքի տակ:Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0f/34313832_53:0:1476:1067_1920x0_80_0_0_b0da9200d5502f2dea47cc645e741b1f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, դատախազ
հայաստան, հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, քրեակատարողական հիմնարկ (քկհ), դատապարտյալ, դատախազ
Իրանի գլխավոր դատախազն այցելել է «Արմավիր» ՔԿՀ–ում գտնվող իրանցիներին
12:31 15.10.2021 (Թարմացված է: 12:42 15.10.2021) «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվում է Իրանի 35 քաղաքացի: 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի` հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին Հայաստան կատարած իր աշխատանքային այցի շրջանակներում այցելել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ` ծանոթանալու այնտեղ գտնվող իրանցի դատապարտյալների ու կալանավորվածների պահման պայմաններին,
հայտնում են դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանի և «Արմավիր» ՔԿՀ պետ Արտակ Ղազարյանի ուղեկցությամբ Մոթազերին շրջել է քրեակատարողական հիմնարկի վարչական, ինչպես նաև պահվող անձանց բնակելի տարածքներում, զբոսահրապարակներում, տեղում ծանոթացել պահվող անձանց կեցության պայմաններին: Նա հետաքրքրվել է նաև դատապարտյալների սննդի որակից և խոհանոցային պայմաններից, ինչպես նաև առօրյայի կազմակերպման ուղղությամբ տարվող աշխատանքներից:
ԻԻՀ գլխավոր դատախազը նաև զրուցել է ՔԿՀ-ում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների հետ, լսել նրանց կարծիքներն իրենց նկատմամբ ՔԿՀ-ում դրսևորվող վերաբերմունքի, պահման ընդհանուր վիճակի մասին, պատասխանել նրանց հարցերին:
Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին գոհունակություն է հայտնել ԻԻՀ քաղաքացիների համար քրեակատարողական հիմնարկում ստեղծված պայմանների, նրանց իրավունքների ապահովման վիճակի կապակցությամբ:
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվում է ԻԻՀ 35 քաղաքացի: Նրանցից 10-ի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, 7-ի վերաբերյալ թեև կա կայացված դատավճիռ, սակայն դրանք գտնվում են դատական բողոքարկման փուլում, իսկ 18 անձ նախաքննության կամ դատաքննության փուլում գտնվում են նախնական կալանքի տակ:
Իրավական ոլորտում հայ-իրանական համագործակցության զարգացման համատեքստում հետագա պատիժը հայրենիքում կրելու նպատակով 2020-2021թթ. ընթացքում ՀՀ-ի կողմից ԻԻՀ-ին է հանձնվել այդ երկրի 47 քաղաքացի: