https://arm.sputniknews.ru/20211015/inchu-nakhagahi-kam-patgamavori-hamar-partadranq-chka-tught-nerkajacnelu-an-parzabanumy-34321769.html
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը. ԱՆ
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը. ԱՆ
Sputnik Արմենիա
Արդարադատության նախարարությունը նշում է, որ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում նախատեսված բացառությունները տրամաբանական են։ 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T14:15+0400
2021-10-15T14:15+0400
2021-10-15T15:54+0400
հհ արդարադատության նախարարություն
պատվաստում
կորոնավիրուս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29000716_0:73:1000:636_1920x0_80_0_0_69ac327a978b423640ea134b80f99d94.jpg
ՀՀ արդարադատության նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչու որոշակի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը։Հայաստանում ուզում են կրճատել 14-օրյա թեստավորման պարբերականությունըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել։ Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։Բացառություն են կազմում Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, անկախ պետական մարմնի անդամը, ինքնավար մարմնի անդամը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորը, գլխավոր դատախազը։ՀՀ արդարադատության նախարարությունից Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ նշված բացառությունները նախատեսվել են որոշակի տրամաբանության ներքո՝ պայմանավորված օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով:Այսպես, այդ պաշտոնները՝ա. ընտրովի են, կամբ. նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում (օրինակ՝ Սահմանադրությամբ սահմանվում են նրանց պաշտոնավարման ժամկետը, նշանակման կամ ընտրության կարգը), կամգ. լիազորությունների դադարեցման հիմքերը նախատեսված են Սահմանադրությամբ, կամդ. ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը նրանց նշանակում կամ ազատում է պաշտոնից:Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս ազատել աշխատանքից:Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։
https://arm.sputniknews.ru/20211013/pshr-test-patvastman-erkrvord-deghachapy-ush-stanalu-paragajum-an--parzabanumy--34259579.html
https://arm.sputniknews.ru/20211013/zhvoghvovrdavarutjun-hajkakan-dzevvov-vomanc-hamar-covid-i-partadir-testavvorumy-partadir-che-34261996.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/0e/29000716_34:0:981:710_1920x0_80_0_0_82d87bab9d6d43a1e53a9048be4d840a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ արդարադատության նախարարություն, պատվաստում, կորոնավիրուս
հհ արդարադատության նախարարություն, պատվաստում, կորոնավիրուս
Ինչո՞ւ որոշ պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը. ԱՆ
14:15 15.10.2021 (Թարմացված է: 15:54 15.10.2021) Արդարադատության նախարարությունը նշում է, որ պատվաստման սերտիֆիկատ կամ ՊՇՌ թեստ չներկայացնելու դեպքում նախատեսված բացառությունները տրամաբանական են։
ՀՀ արդարադատության նախարարությունից
Sputnik Արմենիային հայտնել են, թե ինչու որոշակի պաշտոնյաների նկատմամբ հնարավոր չէ կիրառել աշխատանքից ազատելու կանոնը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Աշխատանքային օրենսգրքում» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների
նախագիծ է ներկայացրել։
Նախատեսված օրենսդրական փոփոխություններով պետական համակարգի և մասնավոր ոլորտի աշխատողներն օրենքով պարտավորվելու են ներկայացնել պատվաստումը կամ թեստավորումը հաստատող հավաստագրերը։ Անհրաժեշտ փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գործատուն իրավունք կունենա աշխատողին չթույլատրել ներկայանալ աշխատանքի, չվճարել աշխատավարձ, ինչպես նաև ազատել աշխատանքից։
13 հոկտեմբերի 2021, 20:12
Բացառություն են կազմում Հանրապետության նախագահը, Ազգային ժողովի պատգամավորը, վարչապետը, համայնքի ղեկավարն ու համայնքի ավագանու անդամը, Մարդու իրավունքների պաշտպանը, Սահմանադրական դատարանի դատավորը, անկախ պետական մարմնի անդամը, ինքնավար մարմնի անդամը, Վիճակագրության պետական խորհրդի անդամը, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորը, գլխավոր դատախազը։
ՀՀ արդարադատության նախարարությունից
Sputnik Արմենիային տեղեկացրեցին, որ նշված բացառությունները նախատեսվել են որոշակի տրամաբանության ներքո՝ պայմանավորված օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով:
բ. նշանակվում են սահմանադրական գործընթացների արդյունքում (օրինակ՝ Սահմանադրությամբ սահմանվում են նրանց պաշտոնավարման ժամկետը, նշանակման կամ ընտրության կարգը), կամ
գ. լիազորությունների դադարեցման հիմքերը նախատեսված են Սահմանադրությամբ, կամ
դ. ըստ էության, չունեն վերադաս մարմին կամ պաշտոնատար անձ, որը նրանց նշանակում կամ ազատում է պաշտոնից:
Օրինակ՝ Ազգային ժողովի պատգամավորներին ընտրում է ժողովուրդը, Հանրապետության նախագահին, Մարդու իրավունքների պաշտպանին, անկախ մարմինների անդամներին և այլն՝ Ազգային ժողովը: Իր հերթին, օրինակ, դատավորների լիազորությունները դադարում են Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակ հիմքերով, վարչապետը՝ նշանակվելով սահմանադրական գործընթացների արդյունքում, ըստ էության, չունի այնպիսի վերադաս մարմին, որը վերջինիս կազատի կամ կնշանակի այդ պաշտոնին և այդպես շարունակ: Հետևաբար, նույնիսկ ցանկության դեպքում էլ հնարավոր չի լինի վերոնշյալ անձանց նկատմամբ կիրառել այդ հետևանքը, այսինքն՝ վերջիններիս ազատել աշխատանքից:
13 հոկտեմբերի 2021, 23:33
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։
Հետագայում պարզաբանվեց, որ հրամանը գործում է հոկտեմբերի 14-ից։