https://arm.sputniknews.ru/20211015/arzhanapativ-khaghaghutjunn-ajspisin-chi-linum-hajastan-dashinqy-qajler-kdzernarki-34344411.html
Արժանապատիվ խաղաղությունն այսպիսին չի լինում. «Հայաստան» դաշինքը քայլեր կձեռնարկի
Արժանապատիվ խաղաղությունն այսպիսին չի լինում. «Հայաստան» դաշինքը քայլեր կձեռնարկի
Sputnik Արմենիա
Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել: 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T22:30+0400
2021-10-15T22:30+0400
2021-10-15T22:36+0400
ադրբեջան
աժ (ազգային ժողով)
իշխանություն
ընդդիմություն
արցախյան պատերազմ
խաղաղություն
«հայաստան» դաշինք
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33826080_0:0:1600:900_1920x0_80_0_0_0e167ba35d46362b4383b21c0084fb7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը վստահ է, որ միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղության ձևավորմանը։ Այս մասին հայտարարությունը դաշինքը հրապարակել է Facebook-ի էջում։Նշվում է, որ Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցներն առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու համար։Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում։ Նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել, ընդհուպ` հրատապ թեմայով քննարկման ձևաչափով։Նշենք, որ 2020թ. նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հրապարակային ելույթներում հաճախ են խոսում խաղաղության դարաշրջան բացելու մասին։ Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 12–ից սկսած` ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են Հայաստանի ինքնիշխան հանրապետության որոշ տարածքներ, այլև պարբերաբար կրակում են Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` մշտական վախի մեջ պահելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։
https://arm.sputniknews.ru/20210826/syuniq-pashinyan-patasxanatvutyun-ynddimutyun-28792836.html
https://arm.sputniknews.ru/20211015/adrbejana-arcakhjan-hakamartutjan-kargavvorman-herankarner-davit-babajany-rdum-er-34335005.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/01/33826080_185:0:1385:900_1920x0_80_0_0_baa10115ef3e8a4bfb7138319f4eeebb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, աժ (ազգային ժողով), իշխանություն, ընդդիմություն, արցախյան պատերազմ, խաղաղություն, «հայաստան» դաշինք, հայ գերիներ, անհետ կորածներ
ադրբեջան, աժ (ազգային ժողով), իշխանություն, ընդդիմություն, արցախյան պատերազմ, խաղաղություն, «հայաստան» դաշինք, հայ գերիներ, անհետ կորածներ
Արժանապատիվ խաղաղությունն այսպիսին չի լինում. «Հայաստան» դաշինքը քայլեր կձեռնարկի
22:30 15.10.2021 (Թարմացված է: 22:36 15.10.2021) Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել:
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստան» դաշինքը վստահ է, որ միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղության ձևավորմանը։ Այս մասին հայտարարությունը դաշինքը հրապարակել է
Facebook-ի էջում։
Նշվում է, որ Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցներն առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու համար։
Բացի այդ, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում։ Նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։
«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները»,- նշում են դաշինքից:
Քաղաքական ուժն ԱԺ գործիքակազմի իրացմամբ նաև պատրաստվում է ժողովրդի առաջ հաշվետվետու լինել, ընդհուպ` հրատապ թեմայով քննարկման ձևաչափով։
Նշենք, որ 2020թ. նոյեմբերի 9–ին կնքված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց հրապարակային ելույթներում հաճախ են խոսում խաղաղության դարաշրջան բացելու մասին։
15 հոկտեմբերի 2021, 18:23
Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա մայիսի 12–ից սկսած` ադրբեջանցիները ոչ միայն ներխուժել են
Հայաստանի ինքնիշխան հանրապետության որոշ տարածքներ, այլև պարբերաբար կրակում են Արցախի ու Հայաստանի խաղաղ բնակավայրերի ուղղությամբ` մշտական վախի մեջ պահելով սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին։