https://arm.sputniknews.ru/20211015/adrbejani-gvortsvoghutjunnern-ughghvats-en-naev-rus-khaghaghapah-araqelutjan-dem-arcakhi-mip-34325372.html
Արցախում վիրավորված տղաներին Երևան կտեղափոխեն. օմբուդսմանները քայլեր են անում
Արցախում վիրավորված տղաներին Երևան կտեղափոխեն. օմբուդսմանները քայլեր են անում
Sputnik Արմենիա
Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երեկ ադրբեջանցիների կողմից Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների շփման գծում... 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T15:31+0400
2021-10-15T15:31+0400
2021-10-15T15:51+0400
հհ միպ
արցախ
ադրբեջան
կրակոց
արցախյան պատերազմ
խաղաղապահներն արցախում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27662590_0:136:772:570_1920x0_80_0_0_05cef43a488091bfa5580faf7d1a5cb8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանցիների սադրանքներին առնչվող թեմայի շրջանակում սերտորեն համագործակցում են Հայաստանի ՄԻՊ–ի հետ, արդեն իսկ հրապարակել են հայտարարության տեքստ և միջադեպերի մանրամասները փաստերով համալրելուց հետո կկազմեն գրություն, որը կուղարկվի միջազգային համապատասխան մարմիններին: Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։«Ադրբեջանցիների սադրանքների արդյունքում վիրավորված մեր բոլոր զինծառայողներին անձամբ տեսակցել եմ, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ինքնազգացողությունը նորմալ է, առողջական որևէ խնդիր չկա։ Նրանցից երկուսի մոտ վիրավորումը շատ թեթև է, ևս երկուսի մոտ էլ վիրահատական միջամտությունից հետո արդեն ամեն ինչ կարգին է։ Տղաների մի մասն այսօր կտեղափոխվի Երևան, մյուս մասն էլ առաջիկա օրերին, որպեսզի հետագայում իրականացվեն հավելյալ հետազոտություններ»,–նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։Նա տեղեկացրեց նաև, որ հիմնականում տղաներին շատ չծանրաբեռնելու համար ճշտում էր միայն նրանց ինքնազգացողության հետ կապված հարցը, օգնում, որ կապ հաստատեն հարազատների հետ, որպեսզի նրանք էլ հանգիստ լինեն։«Թեև բոլոր նման միջադեպերի կամ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ մենք միշտ իրազեկում ենք միջազգային կազմակերպություններին, բայց ցավալին այն է, որ ի տարբերություն դե յուրե երկրների` Արցախը դե ֆակտո երկիր է, ուստի մեր պարագայում շատ հաճախ լինում են որոշակի վերապահումներ կոնտակտի գնալու կամ մեզ հետ նման թեմաներով խոսելու առումով։ Բայց սա համատարած չէ, կան կառույցներ, մասնավորապես` իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հաշվի են առնում մեր ուղարկած բոլոր տեղեկությունները և պատրաստած զեկույցները»,– ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։Այդ տեսանկյունից Ստեփանյանը ևս մեկ անգամ կարևորեց ԵԽԽՎ–ի կողմից ընդունված բանաձևը, երբ հատուկ զեկուցողը մի քանի անգամ հղում է կատարել հենց Արցախի ՄԻՊ–ի կազմած զեկույցներին, այսինքն` այդ առումով ձայնը լսելի է, թեև Ստեփանյանն անձամբ բավավարված չէ, թե ընդհանուր առմամբ ինչպիսի արձագանք է լինում բոլոր մտահոգությունների ու ահազանգերի առթիվ։Ստեփանյանի կարծիքով` ռուսական խաղաղապահ առաքելությունը կոնկրետ խաղաղության պահպանման տեսանկյունից առավել հստակ և կոշտ պետք է վերաբերվի ադրբեջանական կողմին. խաղաղապահ առաքելության հիմնական նպատակը խաղաղության ապահովումն է, ուստի այդ առաքելությունը պետք է օժտված լինի բոլոր իրավասություններով և մեխանիզմներով, որպեսզի պահպանի խաղաղությունը և թույլ չտա, որ ադրբեջանական կողմը գնա նման սադրանքների։Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
https://arm.sputniknews.ru/20211015/ishkhanutjunn-amen-inch-anum-e-zspvogh-qajler-dzernarkelu-hamar-arcakhi-nakhagahi-khvosnak-34322970.html
https://arm.sputniknews.ru/20211015/adrbejanakan-henaketum-sadrich-qajlery-sksvel-en-derevs-hvoktemberi-13-ic-nvor-manramasner-34319475.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/18/27662590_63:0:950:665_1920x0_80_0_0_8cd081b68513ece7bd70e77673f18ea2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, արցախ, ադրբեջան, կրակոց, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
հհ միպ, արցախ, ադրբեջան, կրակոց, արցախյան պատերազմ, խաղաղապահներն արցախում
Արցախում վիրավորված տղաներին Երևան կտեղափոխեն. օմբուդսմանները քայլեր են անում
15:31 15.10.2021 (Թարմացված է: 15:51 15.10.2021) Արցախի Հանրապետության ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է երեկ ադրբեջանցիների կողմից Արցախի Մարտունու և Ասկերանի շրջանների շփման գծում իրականացված սադրանքներին, հիվանդանոց կատարած այցին և իր կառույցի հետագա անելիքներին։
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանցիների սադրանքներին առնչվող թեմայի շրջանակում սերտորեն համագործակցում են Հայաստանի ՄԻՊ–ի հետ, արդեն իսկ հրապարակել են հայտարարության տեքստ և միջադեպերի մանրամասները փաստերով համալրելուց հետո կկազմեն գրություն, որը կուղարկվի միջազգային համապատասխան մարմիններին:
Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում այս մասին ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
«Ադրբեջանցիների սադրանքների արդյունքում վիրավորված մեր բոլոր զինծառայողներին անձամբ տեսակցել եմ, նրանց կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ինքնազգացողությունը նորմալ է, առողջական որևէ խնդիր չկա։ Նրանցից երկուսի մոտ վիրավորումը շատ թեթև է, ևս երկուսի մոտ էլ վիրահատական միջամտությունից հետո արդեն ամեն ինչ կարգին է։ Տղաների մի մասն այսօր կտեղափոխվի Երևան, մյուս մասն էլ առաջիկա օրերին, որպեսզի հետագայում իրականացվեն հավելյալ հետազոտություններ»,–նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
15 հոկտեմբերի 2021, 14:40
Նա տեղեկացրեց նաև, որ հիմնականում տղաներին շատ չծանրաբեռնելու համար ճշտում էր միայն նրանց ինքնազգացողության հետ կապված հարցը, օգնում, որ կապ հաստատեն հարազատների հետ, որպեսզի նրանք էլ հանգիստ լինեն։
«Թեև բոլոր նման միջադեպերի կամ Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ մենք միշտ իրազեկում ենք միջազգային կազմակերպություններին, բայց ցավալին այն է, որ ի տարբերություն դե յուրե երկրների` Արցախը դե ֆակտո երկիր է, ուստի մեր պարագայում շատ հաճախ լինում են որոշակի վերապահումներ կոնտակտի գնալու կամ մեզ հետ նման թեմաներով խոսելու առումով։ Բայց սա համատարած չէ, կան կառույցներ, մասնավորապես` իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հաշվի են առնում մեր ուղարկած բոլոր տեղեկությունները և պատրաստած զեկույցները»,– ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Այդ տեսանկյունից Ստեփանյանը ևս մեկ անգամ կարևորեց ԵԽԽՎ–ի կողմից ընդունված բանաձևը, երբ հատուկ զեկուցողը մի քանի անգամ հղում է կատարել հենց Արցախի ՄԻՊ–ի կազմած զեկույցներին, այսինքն` այդ առումով ձայնը լսելի է, թեև Ստեփանյանն անձամբ բավավարված չէ, թե ընդհանուր առմամբ ինչպիսի արձագանք է լինում բոլոր մտահոգությունների ու ահազանգերի առթիվ։
«Ադրբեջանի գործողությունները հետապնդում են նաև ռուս խաղաղապահ առաքելությունը վարկաբեկելու նպատակ, հրադադարի խախտման ցանկացած միջադեպ իր հիմքում ունի նաև խաղաղապահ առաքելության գործառույթները դելեգիտիմացնելու փորձ»,– ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Ստեփանյանի կարծիքով` ռուսական խաղաղապահ առաքելությունը կոնկրետ խաղաղության պահպանման տեսանկյունից առավել հստակ և կոշտ պետք է վերաբերվի ադրբեջանական կողմին. խաղաղապահ առաքելության հիմնական նպատակը խաղաղության ապահովումն է, ուստի այդ առաքելությունը պետք է օժտված լինի բոլոր իրավասություններով և մեխանիզմներով, որպեսզի պահպանի խաղաղությունը և թույլ չտա, որ ադրբեջանական կողմը գնա նման սադրանքների։
15 հոկտեմբերի 2021, 13:40
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը հոկտեմբերի 14–ի երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։