https://arm.sputniknews.ru/20211015/adrbejancinery-voch-miajn-krakum-en-ajlev-gvoghutjunner-anum-mipy-hardzakman-masin-34312829.html
Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանի խոսքով` ադրբեջանցիների հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է 15.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-15T11:35+0400
2021-10-15T11:35+0400
2021-10-15T11:39+0400
արցախ
հայաստան
ադրբեջան
արման թաթոյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775254_0:38:1600:938_1920x0_80_0_0_edf2cfbdcae60211f5dcff09576feac8.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Facebook–ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների երեկվա սադրանքին և շեշտել, որ պետք է կարևոր փաստ նկատի ունենալ։«Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,– գրել է նա:Պաշտպանի խոսքով` ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:Պաշտպանն ընդգծել է` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր, ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,– եզրափակել է Թաթոյանը:Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
https://arm.sputniknews.ru/20211015/arcakhum-viavorvats-zintsarajoghneri-kjanqin-vtang-chi-sparnum-artak-beglarjan-34308778.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/10/25775254_0:0:1424:1068_1920x0_80_0_0_7d3f25d6430b9e5f31438f6046fb74c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, ադրբեջան, արման թաթոյան
արցախ, հայաստան, ադրբեջան, արման թաթոյան
Ադրբեջանցիները ոչ միայն կրակում են, այլև գողություններ անում. ՄԻՊ–ը` հարձակման մասին
11:35 15.10.2021 (Թարմացված է: 11:39 15.10.2021) Արման Թաթոյանի խոսքով` ադրբեջանցիների հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը
Facebook–ի իր էջում անդրադարձել է ադրբեջանցիների երեկվա սադրանքին և շեշտել, որ պետք է կարևոր փաստ նկատի ունենալ։
«Երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Հարձակումներ են եղել նաև Արցախի Հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ»,– գրել է նա:
Պաշտպանի խոսքով` ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ:
«Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում` տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,– ավելացրել է Թաթոյանը:
Պաշտպանն ընդգծել է` թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:
«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր, ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,– եզրափակել է Թաթոյանը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը երեկ երեկոյան հարձակվել էին Արցախի Մարտունու շրջանի
Նոր Շեն բնակավայրի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև
Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Հայկական կողմից կա 6 վիրավոր։
Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկել իրավիճակը հանդարտեցնելու համար։
15 հոկտեմբերի 2021, 01:42