00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
4 ր
Ռուբեն Վարդազարյան
Խնդրանքը ԲԴԽ-ի նախագահին նշանակում է տապալել սահմանադրական կարգը․Վարդազարյան
11:05
5 ր
Տիգրան Աբրահամյան
Ներկայում պարտադիր ժամկետային ծառայությունը կրճատելու հնարավորություն չունենք․Աբրահամյան
11:11
9 ր
Արտակ Խաչատրյան
Ռետինե կանգնակները երթևեկի վերահսկողության ոսկե միջին տարբերակն են․Խաչատրյան
11:22
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել և կառավարել մարդկանց, հարցրեք Facebook–ին

© Sputnik / Andranik GhazaryanՍմարթֆոնով երիտասարդ
Սմարթֆոնով երիտասարդ - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Սմարթֆոնով երիտասարդ
Բաժանորդագրվել
Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչպես վերահսկել եւ կառավարել մարդկանց՝ հարցրեք Ֆեյսբուքին
Եկեք անկեղծ լինենք։ Շատերը դեռ սովետի ժամանակներից հաստատ համոզված են, որ նախկին ԿԳԲ-ն՝ այսօրվա Ազգային անվտանգության ծառայությունն է վերահսկում ու կառավարում քաղաքացիներին, այնինչ վաղուց արդեն այդ գործի անզուգական վարպետ են դարձել սոցիալական ցանցերը, մասնավորապես՝ Facebook–ը։ Ընդ որում` հենց մեր համաձայնությամբ և աջակցությամբ։
Facebook–ը չի էլ կապվում մեզ հետ և առաջարկում համագործակցել, մենք ինքներս ենք հոժարակամ նետվում նրա գիրկը։ Այդ սոցիալական ցանցը կտտանքներով չի սպառնում մեզ՝ պահանջելով տալ մեր ընկերների ու ծանոթների անունները։ Մենք ինքներս ենք շատ հանգիստ մատուցում այդ տեղեկատվությունը Facebook–ին։ Ու եթե Facebook–ը ահռելի ծավալի ինֆորմացիա ունի մեր քաղաքական հայացքների, նախասիրությունների, նույնիսկ տվյալ պահին մեր տրամադրության մասին, էլի միայն ու միայն մենք ինքներս ենք մեղավոր։ Facebook–ին մնում է միայն համակարգել, վերլուծել այդ տեղեկատվությունը և օգտագործել շահ կորզելու համար։
Սամվել Մարտիրոսյան - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է` ներկայանում են բանկից ու գողանում քարտի տվյալները
Բայց որպեսզի պարզ լինի, թե ինչ գրեթե անսահման հնարավորություններ ունի Facebook–ը, մի երկու թիվ բերեմ։ Այսօր աշխարհում ապրում է 7 միլիարդ 800 միլիոն մարդ։ Խոշորագույն սոցիալական ցանցերից օգտվում է ավելի քան 4 միլիարդ մարդ՝ մոլորակի բնակչության մեծ մասը, Facebook–ից՝ մեկ երրորդը։ Այսինքն` եթե առաջ, օրինակ, Facebook–ից օգտվում էր հիմնականում առաջադեմ երիտասարդությունը, ապա հիմա՝ բառացիորեն բոլորը. տատիկն ու պապիկը, պապան և մաման ու նրանց երեխաները։ Բայց առաջին սոցցանցերը բոլորովին նման չէին հիմիկվանին։
Հիմա հենց բացում եք ձեր էջը, տեղեկատվության հոսք եք տեսնում։ Առաջ նման բան չկար՝ ինֆորմացիա ստանալու համար դուք պիտի ինքնուրույն մտնեիք ձեր ընկերների էջեր, ինչը, համաձայնեք, բավական ձանձրալի է և շատ ժամանակ է պահանջում։ Եվ Facebook–ը որոշեց անհամեմատ հեշտացնել ձեր աշխատանքը, բերել ու դնել մի մեծ խուրձ տեղեկատվություն անմիջապես ձեր առջև և ասել՝ ընտրիր որն ուզում ես։ Իսկ որպեսզի է՛լ ավելի դյուրացնի ձեր գործը, սկսեց ուսումնասիրել հենց ձեզ, ձեր նախասիրությունները։ Դրա համար էլ գործի դրեց հանրահայտ «լայք» կոճակը։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
Այո, այո, մենք` միամիտներս, համոզված ենք, թե «լայքը» ստեղծված է ինչ-որ մեկի` իրականում բավական տափակ միտքը հավանելու համար, այնինչ Facebook–ը այդ «լայքը» հատուկ ավելացրել է ձեր նախասիրությունները պարզելու նպատակով։ Որպեսզի այնպիսի գովազդ տեղադրի, որը ենթադրաբար հենց ձեզ գայթակղելու համար է նախատեսված։ Ու դրա դեմ ոչինչ չեք կարող անել՝ դուք հո սոցցանցից օգտվելու համար փող չե՞ք վճարում, ուրեմն այդ ցանցի եկամտի միակ աղբյուրը գովազդն է դառնում։ Մի պարզ օրինակ բերեմ սեփական փորձից։ Հեռուստաընկերություններից մեկում նորությունների թողարկումն էի վարում ու մի անգամ չդիմացա, ղեկավարին բողոքեցի՝ էս ինչո՞ւ է ձեզ մոտ գովազդն այսքան շատ։ Ու ստացա սթափեցնող պատասխան՝ ախր քո աշխատավարձն էլ է այդ գովազդից գալիս։
Երևի կարիք չկա բացատրելու՝ որքան ավելի շատ մանրամասներ իմանամ ես այն մարդու մասին, որի վրա է կողմնորոշված գովազդը, այնքան այդ գովազդն ավելի արդյունավետ կլինի, ավելի հեշտ կուտվի ու կմարսվի։ Եվ սոցիալական ցանցերը սկսեցին ինձ անցկացնել յուրօրինակ ռենտգենով։
Астероид - Sputnik Արմենիա, 1920, 11.10.2021
Նստել թախտին, սպասում ենք աստերոիդին, կամ Հայաստանի բնակչությունը 5 միլիոն դարձնելու առիթ
Քաղաքական հայացքներիս մասին հստակ պատկերացում կազմելու համար մեծ խելք պետք չէ, ուղղակի կարդացեք ստատուսներս։ Ընկերներիս շրջանակն իմանալու համար էլ լրտեսական հնարքներ չեն պահանջվում՝ ինքս եմ նշել, թե ովքեր են ընկերներս։ Բայց դա բավարար չէ։ Պիտի հսկայական քանակությամբ ինֆորմացիա վերլուծեք, որպեսզի հասկանաք, թե ես հատկապես ինչն եմ ամենից շատ հավանում, ինչ ստատուսների տակ եմ ամենից հաճախ մեկնաբանություններ գրում, որ ժամերին եմ սովորաբար մտնում Facebook, ինչ եմ որոնում և այլն։ Համաձայնեք՝ ԱԱԾ-ն Facebook–ին դժվար թե հասնի։
Իմ անձնագիրն ի վերջո կլինի, բայց արդյոք կլինե՞մ ես, կամ անձնագրերի «արկածները» Հայաստանում
Facebook–ը կարող է նույնիսկ ազդել ձեր ինքնազգացողության վրա։ 2014 թվականին Facebook–ը այդպիսի հետազոտություն է անցկացրել, որին մասնակցել է գրեթե 700 հազար մարդ։ Պարզվել է, որ երբ ձեր, այսպես կոչված, նյուսֆիդում՝ նորությունների ժապավենում, ավելացնում են բացասական տեղեկությունները, դուք էլ եք սկսում ավելի շատ բացասական ստատուսներ գրել։ Եվ հակառակը։ Բա լավ, ի՞նչ անել այս ազդեցությունից ազատվելու համար։ Ճանաչված մասնագետ Ջարոն Լանիեն, որին ի դեպ պատկանում է «վիրտուալ իրականություն» հանրահայտ բառակապակցությունը, հորդորում է՝ մի՛ պայքարեք, մի՛ բողոքեք և մի՛ փորձեք հակազդել, որովհետև այս ամենից ազատվելու ձևն ընդամենը մեկն է՝ լինել ազատ։
Աշխատեք որակով, փող ստացեք տոպրակով
Լրահոս
0