https://arm.sputniknews.ru/20211014/turqian-yndlajnel-e-bayraktar-tb2-anodachuneri-artahanumy--34294739.html
Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը
Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը
Sputnik Արմենիա
Պայմանավորվածությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, բայց լրատվամիջոցին հայտնի են դարձել համաձայնագրերի մանրամասներ: 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T18:07+0400
2021-10-14T18:07+0400
2021-10-14T18:12+0400
թուրքիա
եգիպտոս
եթովպիա
անօդաչու թռչող սարք (աթս)
«բայրաքթար» աթս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24611516_0:0:1600:900_1920x0_80_0_0_6fecdb5c11cd88dcd6039c326b0398d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի –Sputnik. Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքերի արտահանումը Եթովպիա և Մարոկկո։ Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը` վկայակոչելով բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին քաջատեղյակ աղբյուրներին։Միաժամանակ նշվում է, որ Եթովպիայի ուղղությամբ ԱԹՍ–ի ցանկացած մատակարարում կարող է վեճ առաջացնել Անկարայի և Կահիրեի միջև, որոնց միջև հարաբերություններն առանց այդ էլ լարված են։Եգիպտոսի հատուկ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ Կահիրեն արդեն դիմել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին` խնդրելով օգնել այդ գործարքը սառեցնելու հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի ու հստակեցվի Կահիրեի և Անկարայի միջև բանակցությունների ընթացքում, քանի որ նրանք փորձում են վերականգնել կապերը:Ղարաբաղյան հակամարտությունում ԱԹՍ–ների վճռորոշ դերը միֆ է. ուսումնասիրությունԹուրքիան, Եթովպիան և Մարոկկոն պաշտոնապես չեն հայտարարել անօդաչու սարքերի մատակարարման որևէ գործարքի մասին, սակայն մի քանի աղբյուրներ գործարքների վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել գործակալությանը։Թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, որ Եթովպիան ու Մարոկկոն են խնդրել «Bayraktar TB2» ԱԹՍ մատակարարել, ընդ որում` պայմանագրերում կարող են նաև առանձին կետեր լինել պահեստամասերի մատակարարման և ԱԹՍ–ների կառավարման համար անձնակազմի ուսուցման վերաբերյալ։Դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, իր հերթին ասել է, որ Մարոկկոն արդեն ստացել է մարտական անօդաչուների առաջին խմբաքանակը, որոնք պատվիրվել էին դեռ մայիսին: Եթովպիան նույնպես նախատեսում է գնել դրանք։Աղբյուրները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ քանակի անօդաչուների մասին է խոսքը:Հիշեցնենք` թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու սարքերը կիրառվում էին 44-օրյա պատերազմի ընթացքում:«Դա հեշտ թիրախ է». ռուս կոնստրուկտորը՝ թուրքական «Բայրաքթար» ԱԹՍ-ի խոցելիության մասինա
https://arm.sputniknews.ru/20211007/chavushoghlun-kievum-qnnarkel-e-ukrainajum-bayraktar-atsner-artadrelu-harcy-34045728.html
https://arm.sputniknews.ru/20211013/atsneri-ev-antesanelineri-dem-irani-hop-zvoravarzhutjunneri-lusankarnery-34253026.html
թուրքիա
եգիպտոս
եթովպիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/1b/24611516_64:0:1264:900_1920x0_80_0_0_cac37275eb844fb8603f1d54265a5ced.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, եգիպտոս, եթովպիա, անօդաչու թռչող սարք (աթս), «բայրաքթար» աթս
թուրքիա, եգիպտոս, եթովպիա, անօդաչու թռչող սարք (աթս), «բայրաքթար» աթս
Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» անօդաչուների արտահանումը
18:07 14.10.2021 (Թարմացված է: 18:12 14.10.2021) Պայմանավորվածությունների մասին պաշտոնական տեղեկություն դեռ չկա, բայց լրատվամիջոցին հայտնի են դարձել համաձայնագրերի մանրամասներ:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի –Sputnik. Թուրքիան ընդլայնել է «Bayraktar TB2» մարտական անօդաչու սարքերի արտահանումը Եթովպիա և Մարոկկո։ Տեղեկությունը հայտնում է «
Reuters»-ը` վկայակոչելով բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին քաջատեղյակ աղբյուրներին։
Միաժամանակ նշվում է, որ Եթովպիայի ուղղությամբ ԱԹՍ–ի ցանկացած մատակարարում կարող է վեճ առաջացնել Անկարայի և Կահիրեի միջև, որոնց միջև հարաբերություններն առանց այդ էլ լարված են։
Եգիպտոսի հատուկ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ Կահիրեն արդեն դիմել է ԱՄՆ-ին և ԵՄ-ին` խնդրելով օգնել այդ գործարքը սառեցնելու հարցում։ Մեկ այլ աղբյուր էլ ասել է, որ ցանկացած համաձայնություն պետք է ձեռք բերվի ու հստակեցվի Կահիրեի և Անկարայի միջև բանակցությունների ընթացքում, քանի որ նրանք փորձում են վերականգնել կապերը:
Թուրքիան, Եթովպիան և Մարոկկոն պաշտոնապես չեն հայտարարել անօդաչու սարքերի մատակարարման որևէ գործարքի մասին, սակայն մի քանի աղբյուրներ գործարքների վերաբերյալ որոշ մանրամասներ են պատմել գործակալությանը։
Թուրք պաշտոնյաներից մեկն ասել է, որ Եթովպիան ու Մարոկկոն են խնդրել «Bayraktar TB2» ԱԹՍ մատակարարել, ընդ որում` պայմանագրերում կարող են նաև առանձին կետեր լինել պահեստամասերի մատակարարման և ԱԹՍ–ների կառավարման համար անձնակազմի ուսուցման վերաբերյալ։
13 հոկտեմբերի 2021, 20:40
Դիվանագետը, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, իր հերթին ասել է, որ Մարոկկոն արդեն ստացել է մարտական անօդաչուների առաջին խմբաքանակը, որոնք պատվիրվել էին դեռ մայիսին: Եթովպիան նույնպես նախատեսում է գնել դրանք։
Աղբյուրները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ քանակի անօդաչուների մասին է խոսքը:
Հիշեցնենք` թուրքական արտադրության «Bayraktar TB2» անօդաչու սարքերը կիրառվում էին 44-օրյա պատերազմի ընթացքում: