https://arm.sputniknews.ru/20211014/turqakan-liran-hertakan-angam-tarmacrel-e-arzhezrkman-patmakan-rekvordy-34277703.html
Թուրքական լիրան հերթական անգամ թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը
Թուրքական լիրան հերթական անգամ թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը
Sputnik Արմենիա
Վերջին երեք շաբաթվա ընթացքում թուրքական արժույթն արդեն մի քանի անգամ ռեկորդային անկում է գրանցել։ 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T13:26+0400
2021-10-14T13:26+0400
2021-10-14T13:29+0400
թուրքիա
լիրա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34186940_0:160:1600:1060_1920x0_80_0_0_1394cc487b0465c35ca5a38c07aa19da.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկի ղեկավարության կազմում արված կադրային փոփոխությունների ֆոնին թուրքական լիրան կրկին արժեզրկվել է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։Այսօր առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 9,18 լիրա փոխարժեքով։ Թուրքական արժույթի անկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի երկու տեղակալների՝ Սեմիհ Տյումենի և Ուգուր Նամիկ Քուչուկի պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին:Ընդ որում՝ փորձագետներն ասում են, որ Քուչուկը ԿԲ–ի միակ պաշտոնյան էր, որը դեմ էր տոկոսադրույքի նվազեցմանը։ Էրդողանը, որը կադրային որոշումներ կայացնելուց առաջ հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ, կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։Հայաստանը ԵԱՏՄ գործընկերներին առաջարկել է գրավել թուրքական արգելված ապրանքների տեղըՆշենք, որ լիրայի փոխարժեքը նախորդ երեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ թարմացրեց նախորդ պատմական մինիմումը՝ 8,81 լիրա մեկ դոլարի դիմաց։ Լիրան սկսեց էժանանալ, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ին առանցքային տոկոսադրույքը 19 տոկոսից նվազեցրեց մինչև 18 տոկոս, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին, որ այն կպահպանվի նախկին մակարդակում։Վտանգ կլինի, եթե... ի՞նչ են մտածում սահմանամերձ Գետաշենում Թուրքիայի սահմանը բացելու մասին
https://arm.sputniknews.ru/20211013/turqian-hajtararel-e-vor-iranakan-lrtesakan-canc-e-bacahajtel-34264743.html
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0b/34186940_177:0:1600:1067_1920x0_80_0_0_b6393c59cb55c9c2dd41e18f7a6bd18f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, լիրա
Թուրքական լիրան հերթական անգամ թարմացրել է արժեզրկման պատմական ռեկորդը
13:26 14.10.2021 (Թարմացված է: 13:29 14.10.2021) Վերջին երեք շաբաթվա ընթացքում թուրքական արժույթն արդեն մի քանի անգամ ռեկորդային անկում է գրանցել։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Կենտրոնական բանկի ղեկավարության կազմում արված կադրային փոփոխությունների ֆոնին թուրքական լիրան կրկին արժեզրկվել է։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով աճուրդի տվյալները։
13 հոկտեմբերի 2021, 23:01
Այսօր առավոտյան արտարժույթի շուկայում գործարքները կատարվել են 1 դոլարի դիմաց 9,18 լիրա փոխարժեքով։ Թուրքական արժույթի անկումը տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահի երկու տեղակալների՝ Սեմիհ Տյումենի և Ուգուր Նամիկ Քուչուկի պաշտոնանկության մասին լուրերի ֆոնին:
Ընդ որում՝ փորձագետներն ասում են, որ Քուչուկը ԿԲ–ի միակ պաշտոնյան էր, որը դեմ էր տոկոսադրույքի նվազեցմանը։ Էրդողանը, որը կադրային որոշումներ կայացնելուց առաջ հանդիպում է ունեցել Կենտրոնական բանկի ղեկավար Շահափ Քավջիօղլուի հետ, կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։
Նշենք, որ լիրայի փոխարժեքը նախորդ երեք շաբաթվա ընթացքում մի քանի անգամ թարմացրեց նախորդ պատմական մինիմումը՝ 8,81 լիրա մեկ դոլարի դիմաց։ Լիրան սկսեց էժանանալ, երբ Թուրքիայի կենտրոնական բանկը սեպտեմբերի 23-ին առանցքային տոկոսադրույքը 19 տոկոսից նվազեցրեց մինչև 18 տոկոս, մինչդեռ վերլուծաբանները սպասում էին, որ այն կպահպանվի նախկին մակարդակում։