00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Սարգսյան
Արթուր Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Արթուր Սարգսյան
Բաժանորդագրվել
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ։
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։ Նրա խոսքով` Արթուր Սարգսյանը շատ շուտով կլինի ազատության մեջ:
Առուշ Առուշանյանը կմնա կալանավորված, գրավի միջնորդությունը մերժվեց
«Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ»,–նշեց փաստաբանը:
Հիշեցնենք` Արթուր Սարգսյանը պատգամավորական մանդատ էր ստացել «Հայաստան» դաշինքի ցուցակով արտահերթ ընտրություններին մասնակցության արդյունքում։ Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Հուլիսի 15-ին ԿԸՀ–ն բավարարել էր միջնորդությունը, և Սարգսյանը ձերբակալվել էր։
Մենուա Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Սարգսյանի դեմ հարուցված քրգործի դեպքն առնչվում է 2016թ. դեկտեմբերին Սիսիանի «էմմա Ասյանի անվան մանկական երաժշտական դպրոցի» շենքում ջեռուցման համակարգի տեղադրման աշխատանքների իրականացմանը: Քննության տվյալներով՝ գնման մրցույթում առավել ցածր գին առաջարկած մասնակցի փոխարեն հաղթող է ճանաչվել բարձր գին առաջարկած, համայնքի ղեկավարի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն, Սիսիան համայնքին պատճառվել է 3 631 050 դրամի գույքային վնաս:
Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը)։
Լրահոս
0