https://arm.sputniknews.ru/20211014/rd-in-u-amn-in-hajvoghvel-e-voroshaki-pokhymbrnman-hasnel-kreml-34282650.html
ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է որոշակի փոխըմբռնման հասնել․ Կրեմլ
ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է որոշակի փոխըմբռնման հասնել․ Կրեմլ
Sputnik Արմենիա
Կրեմլում հայտնել են, որ ըմբռնում կա տեսանելի հեռանկարում Պուտինի ու Բայդենի շփումների անհրաժեշտության մասին: 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T15:12+0400
2021-10-14T15:12+0400
2021-10-14T15:12+0400
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
ջո բայդեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27945246_0:0:2917:1642_1920x0_80_0_0_9883744c810f4fdcc254e7e71f35c9b5.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի Մոսկվա կատարած այցի ժամանակ հաջողվել է որոշակի պատկերացում կազմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շփումների շարունակության մասին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:Պուտինի համար լարված օր էր. Պեսկովը` Բայդենի հետ հանդիպման մասին«Իսկապես, երեկ, երբ (ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի) Ուշակովն ընդունում էր (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա) Նուլանդին, նրանք խոսել են այդ մասին։ Հաջողվել է հասնել բարձր մակարդակի շփումների շարունակման մասին որոշակի ընկալման։ Այդ ըմբռնումները կհստակեցվեն, ու մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - ասել է Պեսկովը։Հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք ըմբռնման հասնել տեսանելի ապագայում երկու նախագահների հանդիպման շուրջ, Պեսկովը պատասխանել է, որ «կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու հեռանկարների ըմբռնում»: Ճշտող հարցին, թե ի՞նչ ժամկետներում դա կարող է լինել, նա պատասխանել է, որ «տեսանելի»։Պուտինը հոկտեմբերի 13-ին Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում ելույթի ժամանակ ասել է, որ Նուլանդը Մոսկվայում քննարկել է Բայդենի հետ իր հետագա շփումների հարցը:
https://arm.sputniknews.ru/20210617/na-lriv-temayi-meja-putinn-asele-mamuly-shate-axavaxum-baydeni-kerpary-27959307.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/10/27945246_0:0:2341:1756_1920x0_80_0_0_9170af04d429a157e0584f3b3b6631bb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ջո բայդեն
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, ջո բայդեն
ՌԴ-ին ու ԱՄՆ-ին հաջողվել է որոշակի փոխըմբռնման հասնել․ Կրեմլ
Կրեմլում հայտնել են, որ ըմբռնում կա տեսանելի հեռանկարում Պուտինի ու Բայդենի շփումների անհրաժեշտության մասին:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի Մոսկվա կատարած այցի ժամանակ հաջողվել է որոշակի պատկերացում կազմել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շփումների շարունակության մասին: Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես, երեկ, երբ (ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի) Ուշակովն ընդունում էր (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա) Նուլանդին, նրանք խոսել են այդ մասին։ Հաջողվել է հասնել բարձր մակարդակի շփումների շարունակման մասին որոշակի ընկալման։ Այդ ըմբռնումները կհստակեցվեն, ու մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք այդ մասին», - ասել է Պեսկովը։
Հարցին, թե հաջողվե՞լ է արդյոք ըմբռնման հասնել տեսանելի ապագայում երկու նախագահների հանդիպման շուրջ, Պեսկովը պատասխանել է, որ «կա բարձր մակարդակով երկխոսությունը շարունակելու հեռանկարների ըմբռնում»: Ճշտող հարցին, թե ի՞նչ ժամկետներում դա կարող է լինել, նա պատասխանել է, որ «տեսանելի»։
Պուտինը հոկտեմբերի 13-ին Ռուսաստանյան էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում ելույթի ժամանակ ասել է, որ Նուլանդը Մոսկվայում քննարկել է Բայդենի հետ իր հետագա շփումների հարցը: