00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Արցախի քաղաքացիների հարցն էլ կլուծվի. Բիչախչյանը` անձնագրային փոփոխությունների մասին

Անձնագրային փոփոխությունները կատարվել են միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով հնարավորություն է ընձեռվում անձնագրում նշել կոնկրետ ծննդավայրը։
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան երկրներ, որտեղ թույլատրվում է անձնագրում երկրի փոխարեն քաղաքացու ցանկությամբ որպես ծննդավայր նշել քաղաքը, մարզը, գյուղը, ուստի Հայաստանը նույնպես դիմեց այդ քայլին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
Նա պատմեց, որ պրակտիկայում երբեմն առաջացել են որոշակի խնդիրներ, օրինակ` քաղաքացին ծնվել է Երուսաղեմում, ստացել է ՀՀ քաղաքացիություն և դիմել հայկական անձնագիր ստանալու համար` պնդելով, որ չնշվի Իսրայել անվանումը, որովհետև Պաղեստին այցելելիս ունենում է պրոբլեմներ, բայց դա իրավաբանորեն անել հնարավոր չէր, որովհետև օրենքը թույլ չէր տալիս
Հայկական անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Տղաներն անձնագիր կստանան ոչ թե մինչև 18, այլ 19 տարեկանը լրանալը
«Եվս մեկ խնդիր առաջանում է այն ժամանակ, երբ քաղաքացին ծնվել է միջազգայնորեն չճանաչված երկրում։ Նման դեպքում քաղաքացու ծննդյան վկայականում նշված է այլ պետություն, մինչդեռ նա ներկայացնում է այլ երկրի անձնագիր։ Մենք ելնելով միջազգային ստանդարտներից` բնականաբար չենք կարող անձնագրում նշել չճանաչված պետության անվանում։ Բացի այդ, պարզ իրավաբանական տեսանկյունից ծրագրային ապահովում իրականացնելու համար նաև քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնակարգը թույլ չի տալիս նման քայլի գնալ»,– նշեց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Բիչախչյանի խոսքով` դեռևս իր պաշտոնավարման ընթացքում ԱԳՆ–ի հետ համագործակցելով և ուսումնասիրելով միջազգային փորձը` շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որ նման դեպքերում, երբ քաղաքացին ցանկանա, ապա կարող է իր կամքով անձնագրում նշել ծննդավայրը, ինչը բխում է քաղաքացու շահերից։
Անդրադառնալով նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների հետ կապված խնդրին` Բիչախչյանն ընդգծեց, որ նախագիծը միտված է նաև այդ պրոբլեմը լուծելուն։
Անձնագիր - Sputnik Արմենիա, 1920, 14.10.2021
Անձնագրում պետության փոխարեն կարող է նշվել քաղաքացու ծննդավայր քաղաքը կամ գյուղը
«Եղել են դեպքեր, երբ քաղաքացին ներկայանում էր հայկական անձնագիր ստանալու, սակայն նրա ծննդյան վկայականում նշված էր Ադրբեջանական ԽՍՀ։ Նա պնդում էր, որ «Ադրբեջան» եզրույթը չգրվի ու նշվի «Արցախ» տարբերակը, մինչդեռ վերջինը, որպես առանձին սուվերեն պետություն, ճանաչված չէ, ուստի նշվում էր Հայաստանի Հանրապետություն, թեև ծննդյան վկայականում առկա տվյալի և անձնագրում առկա տվյալի առնչությամբ որոշակի պրոբլեմներ էին առաջանում արտասահմանում։ Բայց այժմ քաղաքացու ցանկությամբ անձնագրում կարող է նշվել նրա ծննդավայրի անվանումը` առանց երկիր նշելու»,– ասաց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետը։
Հիշեցնենք` ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին, որի համաձայն` Հայաստանի Հանրապետության անձնագրերում առաջարկվում է քաղաքացիներին հնարավորություն տալ նշելու կոնկրետ ծննդավայրը:
Լրահոս
0