https://arm.sputniknews.ru/20211014/adrbejanakan-zu-n-krak-e-bacel-martakan-henaketi-ughghutjamb-pb-n-hastatum-e-34307138.html
ՊԲ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են մարտական հենակետի ուղղությամբ, կան վիրավորներ
ՊԲ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են մարտական հենակետի ուղղությամբ, կան վիրավորներ
Sputnik Արմենիա
Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: 14.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-14T23:41+0400
2021-10-14T23:41+0400
2021-10-15T00:17+0400
արցախի պաշտպանության բանակ (պբ)
ադրբեջան
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/91/12869123_6:0:1594:893_1920x0_80_0_0_9a5b81feb4ec623fd9574c89c6805d2e.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ-ից։ Ադրբեջանական զինված ուժերի հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայողԱրցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր երեկոյան հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։ Ըստ հայկական կողմի` միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին կեղծ տեղեկատվությունից հետո: Բաքուն մեղադրել է հայկական կողմին, սակայն Ստեփանակերտը չի հաստատել կրակոցները՝ մատնանշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական դիրքից վիճաբանության ձայներ են լսել։ ՀՀ ՄԻՊ Արմանն Թաթոյանն էլ հայտարարել էր, որԱրցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել:
https://arm.sputniknews.ru/20211014/arcakhi-askerani-shrjani-harav-gjughi-motaka-dirqerum-pokhhradzgutjun-e-yntanum-34305690.html
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1286/91/12869123_204:0:1395:893_1920x0_80_0_0_6fe8e0bd559f91fc50eb208a4f3aa939.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախի պաշտպանության բանակ (պբ), ադրբեջան, հայ-ադրբեջանական
արցախի պաշտպանության բանակ (պբ), ադրբեջան, հայ-ադրբեջանական
ՊԲ-ն հաստատում է՝ ադրբեջանցիները կրակել են մարտական հենակետի ուղղությամբ, կան վիրավորներ
23:41 14.10.2021 (Թարմացված է: 00:17 15.10.2021) Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը: Այս մասին
հայտնում են Արցախի ՊԲ-ից։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:
Նշենք, որ Ադրբեջանի զինված ուժերն այսօր երեկոյան հարձակվել են Արցախի Մարտունու շրջանի Նոր Շենի ուղղությամբ։ Լարվածություն է եղել նաև Ասկերանի շրջանի Հարավ գյուղի ուղղությամբ։ Ռուս խաղաղապահները տեղում միջոցներ են ձեռնարկում իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ։
14 հոկտեմբերի 2021, 22:50
Ըստ հայկական կողմի` միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողի մահվան մասին կեղծ տեղեկատվությունից հետո: Բաքուն մեղադրել է հայկական կողմին, սակայն Ստեփանակերտը չի հաստատել կրակոցները՝ մատնանշելով, որ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական դիրքից վիճաբանության ձայներ են լսել։ ՀՀ ՄԻՊ Արմանն Թաթոյանն էլ հայտարարել էր, որԱրցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: