https://arm.sputniknews.ru/20211013/rus-khaghaghapahnery-nor-mardasirakan-akcia-en-anckacrel-arcakhum-34229660.html
Ռուս խաղաղապահները նոր մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախում
Ռուս խաղաղապահները նոր մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախում
Sputnik Արմենիա
Կարիքավոր ընտանիքներին մթերք, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ են տրամադրվել: 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T10:11+0400
2021-10-13T10:11+0400
2021-10-13T10:13+0400
խաղաղապահներն արցախում
արցախ
ռուսաստան
օգնություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34228696_0:0:1100:619_1920x0_80_0_0_132626e2f75c389b1cb7b53ae1360f46.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի -Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են ցուցաբերել բարդ կացության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքներին ու տեղի բնակիչներին: Եթե Արցախի կարգավիճակի հարցը լուծված լիներ, ռուս խաղաղապահներն այնտեղ չէին լինի. քաղաքագետՄասնավորապես՝ խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ Բերձորում ակցիա են անցկացրել։Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ կարիքավոր ընտանիքներին տրամադրել են մթերային հավաքածուներ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:«Այսօր Լաչինի միջանցքում ակցիա ենք անցկացրել ։ Ակցիան հիմնականում ուղղված էր բազմազավակ և միայնակ մայրերին, 10 ընտանիքի (մոտ 70 մարդ) ենք օգնել։ Բերել են 100 զույգ կոշիկ, ինչպես նաև մթերային հավաքածուներ։ Օգնությունը ցուցաբերվել է ռուս խաղաղապահ ուժերի հետ համատեղ, շատ շնորհակալ եմ նրանց», - ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։Նա հույս է հայտնել, որ նման ակցիաները շարունակական կլինեն։Ամսվա սկզբից խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ չորս մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտում, Մարտունիում, Հաթերքում ու Բերձորում։«Յոթ երեխա ունեմ։ Ավագը տասնյոթ տարեկան է, կրտսերը՝ վեց։ Առաջին դասարանցիներին պարագաներ են տվել, դա նույնպես շատ է պետք։ Բազմազավակ ընտանիքների բոլոր երեխաներին կոշիկները տվեցին։ Շնորհակալություն, որ մեզ օգնում եք և հույս ունենք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», - շնորհակալություն է հայտնել Արցախի բնակչուհի Անուշ Ուշակովան։
https://arm.sputniknews.ru/20211011/minch-spanutjuny-martakertcin-traktvorvov-rus-khaghaghapahi-het-mi-qani-ptujt-e-katarel-34159204.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0d/34228696_80:0:1100:765_1920x0_80_0_0_8e10c638bac8edea76a74b0b5291bd6b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղաղապահներն արցախում, արցախ, ռուսաստան, օգնություն
խաղաղապահներն արցախում, արցախ, ռուսաստան, օգնություն
Ռուս խաղաղապահները նոր մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախում
10:11 13.10.2021 (Թարմացված է: 10:13 13.10.2021) Կարիքավոր ընտանիքներին մթերք, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ են տրամադրվել:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի -Sputnik. ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողները մարդասիրական օգնություն են ցուցաբերել բարդ կացության մեջ գտնվող բազմազավակ ընտանիքներին ու տեղի բնակիչներին:
Մասնավորապես՝ խաղաղապահները «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի հետ Բերձորում ակցիա են անցկացրել։
Ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Սերգեյ Վլադիմիրովը նշել է, որ կարիքավոր ընտանիքներին տրամադրել են մթերային հավաքածուներ, հագուստ, կոշիկ, գրենական պիտույքներ:
«Այսօր Լաչինի միջանցքում ակցիա ենք անցկացրել ։ Ակցիան հիմնականում ուղղված էր բազմազավակ և միայնակ մայրերին, 10 ընտանիքի (մոտ 70 մարդ) ենք օգնել։ Բերել են 100 զույգ կոշիկ, ինչպես նաև մթերային հավաքածուներ։ Օգնությունը ցուցաբերվել է ռուս խաղաղապահ ուժերի հետ համատեղ, շատ շնորհակալ եմ նրանց», - ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Ալեսյա Պոդոլսկայան։
11 հոկտեմբերի 2021, 12:47
Նա հույս է հայտնել, որ նման ակցիաները շարունակական կլինեն։
Ամսվա սկզբից խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ չորս մարդասիրական ակցիա են իրականացրել Ստեփանակերտում, Մարտունիում, Հաթերքում ու Բերձորում։
«Յոթ երեխա ունեմ։ Ավագը տասնյոթ տարեկան է, կրտսերը՝ վեց։ Առաջին դասարանցիներին պարագաներ են տվել, դա նույնպես շատ է պետք։ Բազմազավակ ընտանիքների բոլոր երեխաներին կոշիկները տվեցին։ Շնորհակալություն, որ մեզ օգնում եք և հույս ունենք, որ շուտով ամեն ինչ կկարգավորվի», - շնորհակալություն է հայտնել Արցախի բնակչուհի Անուշ Ուշակովան։