https://arm.sputniknews.ru/20211013/chinakan-patvastanjuty-shutvov-hhum-klini-pfizer-i-shurj-banakcutjuny-sharunakvum-e-34243999.html
Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է
Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է
Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երկրում պատվաստանյութի պակաս չառաջանա։ 13.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-13T15:30+0400
2021-10-13T15:30+0400
2021-10-13T15:39+0400
հայաստան
կորոնավիրուս
կորոնավիրուսը հայաստանում և արցախում
պատվաստանյութ
https://cdn.am.sputniknews.ru/img/1937/23/19372339_0:0:1601:901_1920x0_80_0_0_79eb8204b07a8fc8c94fce1c9cb363de.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի առաջիկա օրերին։Նա չհստակեցրեց, թե հատկապես որ դեղամիջոցի մասին է խոսքը։ Առայժմ հայտնի չեն նաև մատակարարումների ժամկետներն ու գնվող դեղաչափերի քանակը։ COVID-ից բուժված քաղաքացին 90 օր ազատվում է թեստ հանձնելու կամ պատվաստվելու պահանջից«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում», — ասաց Աբովյանը։Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1937/23/19372339_0:0:1423:1067_1920x0_80_0_0_6994b6255ccc72ff1b0d433b79f128bd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստանյութ
հայաստան, կորոնավիրուս, կորոնավիրուսը հայաստանում և արցախում, պատվաստանյութ
Չինական պատվաստանյութը շուտով ՀՀ–ում կլինի, «Pfizer»-ի շուրջ բանակցությունը շարունակվում է
15:30 13.10.2021 (Թարմացված է: 15:39 13.10.2021) Առողջապահության նախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի երկրում պատվաստանյութի պակաս չառաջանա։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման բաժնի պետ Ռոմելլա Աբովյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտնեց, որ չինական պատվաստանյութի նոր խմբաքանակը
Հայաստան կհասնի առաջիկա օրերին։
Նա չհստակեցրեց, թե հատկապես որ դեղամիջոցի մասին է խոսքը։ Առայժմ հայտնի չեն նաև մատակարարումների ժամկետներն ու գնվող դեղաչափերի քանակը։
«Պատվաստանյութերի քանակի հետ կապված մի փոքր խնդիր կար, սակայն այս պահի դրությամբ կարող եմ ասել, որ բացարձակ որևէ խնդիր չունենք: Ակտիվ քննարկումներ են գնում «Pfizer» պատվաստանյութի ներկրման ուղղությամբ: Կարծում եմ, որ մոտ ժամանակներս կհայտարարվի, թե այն երբ կլինի Հայաստանում», — ասաց Աբովյանը։
Հիշեցնենք, որ
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac», «Moderna» պատվաստանյութերով։