00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արման Թաթոյանը ՍԴ է դիմել ծանր վիրավորանքի քրեականացումը վիճարկելու հարցով

© Sputnik / Asatur YesayantsԱրման Թաթոյան
Արման Թաթոյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Արման Թաթոյան
Բաժանորդագրվել
ՄԻՊ-ը միջնորդել է նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև ՍԴ-ում գործի դատաքննության ավարտը:
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 13-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ծանր վիրավորանքի քրեականացման հարցը։ Նա այդ մասին գրել է Facebook-ի իր էջում։
Խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածին, որով ծանր վիրավորանք է համարվում անձին հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը։ Նա ընդգծել է նաև, որ մյուս մասերն ավելի են խճճում հոդվածը:

«Այս հոդվածը լի է անորոշ ձևակերպումներով, զուրկ է իրավական կոնկրետությունից, ընդունվել է ընթացակարգային կոպիտ սխալներով: Միանգամից հատուկ նշում եմ, որ ատելության խոսքը, արժանապատվության դեմ ուղղված և խոսքի ազատությանը հակադրվող ցանկացած խոսք դատապարտելի է։ Քրեական օրենսգրքի այս հոդվածն արդեն իսկ հանգեցրել է խնդիրների, ու դրանք գնալով խորանալու են, իսկ փոփոխությամբ հռչակված նպատակը լուծում չի ստանալու»,- նշել է Թաթոյանը։

Նա անթույլատրելի է համարել նախագծի ընդունումն ԱԺ-ի արտահերթ նստաշրջանում՝ առանց լայն հանրային ու մասնագիտական իմաստավորված (meaningful) քննարկումների։ Թաթոյանն ընդգծել է, որ նախագծի ընդունումն անթույլատրելի է, այն էլ «կիսատ ժառանգություն 8-րդ գումարման խորհրդարանին չթողնելու» ձևական պատճառաբանությամբ: ԱԺ-ի քննարկումները միայն ավելի են խորացրել անորոշությունները: ՄԻՊ–ը սկզբունքային առումով դատապարտել է Քրեական օրենսգրքի այս հոդվածի նախագծային փուլում կառավարության մոտեցումը:
«Օրինակ՝ անորոշությունների հետ կապված մի շարք պատգամավորների մտահոգություններ փարատելու փոխարեն կառավարության պաշտոնական ներկայացուցիչը նշում է, թե պետք է հույսը դնել պրակտիկայի վրա: Կամ պարզ չէ՝ ԱԺ-ում այդ ինչ վստահությամբ է պնդում արվում, թե ՀՀ դատախազությունը, քննչական մարմինները, փաստաբանները և յուրաքանչյուր քաղաքացի շատ լավ կարողանում է տարբերակել հայհոյանքի և այլ վիրավորանքի շեմը»,- գրել է Թաթոյանը և հավելել, որ ակնհայտ է՝ չկան այս թվացյալ շեմը տարբերելու չափանիշները ոչ միայն քաղաքացիների, այլ հենց դատախազության, քննիչների ու փաստաբանների կամ ցանկացած այլ մեկի համար։ Այն, որ նման չափանիշներ չկան, հաստատում են ԱԺ-ում նախագծի քննարկումները։
Նա շեշտել է, որ հանցակազմի ձևակերպումներն էլ այնպիսն են, որ հանցագործության շեմը էապես նվազեցվել է, քանի որ այն չի պարունակում հանցագործության որևէ հատկանիշ կամ հիմք, որով նման արարքը պետք է դրսևորվի։ Հոդվածը հատկապես խնդրահարույց է դարձնում ծանր վիրավորանքի համար խիստ պատասխանատվություն սահմանող մասը, որը պայմանավորված է անձի հանրային գործունեությամբ:
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Ինչո՞ւ է նախկին լրագրողը կողմ ԶԼՄ–ների պատժամիջոցները խստացնելուն
«Քանի որ 137.1-րդ հոդվածի 1-ին մասից բացի, մնացած մասերը հանրային հետապնդման գործեր են, ապա ստացվում է, որ Քրեական օրենսգրքի այս հոդվածով պատժելի արարքների դեմ պայքարի նպատակով ոստիկանությունը պետք է տոտալ ուսումնասիրի սոցիալական ցանցերում բոլոր տեսակի լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի օգտատերերի գրառումները, հրապարակումները, դրանց հազարավոր մեկնաբանությունները: Այս ամեն ինչին պետք է ավելացնել կեղծ օգտատերերի ու նրանց մեկնաբանությունների հազարավոր քանակները, դրանք իրական օգտատերերից տարբերակելը: Պետք է հաշվի առնել նաև արտերկրից, օրինակ, սփյուռքից գրառումները»,- գրել է Թաթոյանը` ավելացնելով, որ հակառակ պարագայում՝ չի ապահովվի օրենքի լիարժեք կիրառություն ու հետևաբար իրավունքի գերակայություն, չի ապահովվի հանցավորության դեմ արդյունավետ պայքար:
Թաթոյանը նաև հարցեր է բարձրացրել, օրինակ`ի՞նչ պետք է անի ոստիկանությունը կամ քրեական հետապնդման մարմինը, եթե քաղաքացին կոնկրետ անձի հայհոյանք կամ վիրավորանք է գրում օտար լեզվով։
Դիմումում պրակտիկ կոնկրետ օրինակներով ցույց է տրված հոդվածի բացասական ազդեցությունը մարդու սահմանադրական իրավունքների վրա:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Վիրավորանքի համար տուգանքը կավելանա. օրինագիծը ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող
Այս դիմումով ՄԻՊ-ը միջնորդել է նաև կասեցնել Քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Facebook-ում վիրավորելու համար քրեական գործ է հարուցել։ Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի (ծանր վիրավորանք հասցնելը, որը պայմանավորված է նրա հրապարակային գործունեությամբ) հատկանիշներով: Մասնավորապես, խոսքը վերաբերում է անձի ծանր վիրավորանք պարունակող նյութերի տարածմանը, որոնք կատարվել են տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կամ այլ հրապարակային ձևով։ Նման խախտման համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից մինչև 1000-ապատիկի չափով:
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վիճարկելով ՍԴ-ի կողմից իր դիմումը մերժելու սահմանադրականությունը
Լրահոս
0