00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աղվան Հովսեփյանի գործով ՀՔԾ-ում ուշագրավ փաստաթուղթ կա. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsԱղվան Հովսեփյան
Աղվան Հովսեփյան - Sputnik Արմենիա, 1920, 13.10.2021
Աղվան Հովսեփյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը և Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել։
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 8-ին լրացավ մեկ ամիս, ինչ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կալանավորվեց Հատուկ քննչական ծառայության կողմից և գտնվում է Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալում», գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Աղվան Հովսեփյանի կաշառքի մեղադրանքում 1 անձի ցուցմունք կա». պաշտպանը մանրամասներ հայտնեց
Պաբերականին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչ հանգամանքներից ելնելով Աղվան Հովսեփյանի մտերիմ ընկերները որոշեցին դուրս գալ նրա դեմ, և ինչ ուշագրավ փաստաթուղթ կա Հատուկ քննչական ծառայությունում:
ՀՔԾ աղբյուրների փոխանցմամբ՝ Աղվան Հովսեփյանի որդու՝ Միսակ Հովսեփյանի և Արշավիր Սարգսյանի բիզնես հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ 2013 թվականին Աղվան Հովսեփյանը հրաժեշտ տվեց գլխավոր դատախազի պաշտոնին: Այսինքն՝ չկա պաշտոն, չկա ընկերություն: Իրավապահ համակարգի աղբյուրների փոխանցմամբ՝ Արշավիր Սարգսյանը և Աղվան Հովսեփյանի որդին ՀԷԿ-երի ոլորտում համատեղ բիզնես են ունեցել և աշխատեցրել են «Սուրբ Աղբյուր» և «Վարդահովիտ» ՍՊԸ-ները:
2013 թվականին նրանք չեն կարողացել իրականացնել բանկային պարտավորութունները, հայտնվել են նաև այլ պարտատերեր: Աղվան Հովսեփյանն ու որդին, տեղեկանալով չկատարած բանկային պարտավորությունների մասին, փորձում են կապ հաստատել Արշավիր Սարգսյանի հետ, սակայն ապարդյուն:
Աղվան Հովսեփյան  - Sputnik Արմենիա, 1920, 04.10.2021
Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ. Վերաքննիչը մերժեց պաշտպանների միջնորդությունը
Հետագայում այլ ելք չունենալով՝ Արշավիր Սարգսյանը Աղվան Հովսեփյանի որդուն ասում է, որ մոտ 4.1 միլիոն դոլարի վարկային պարտավորություն կա, և, ըստ իրավապահների կողմից քննվող վարկածի, ներքին խառնաշփոթի արդյունքում Աղվան Հովսեփյանի որդին Արշավիր Սարգսյանի կողմից չկատարված 4,1 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը վերցնում է իր վրա: Բանկի ներկայացուցչի ներկայությամբ Արշավիր Սարգսյանի և Աղվան Հովսեփյանի որդու միջեւ կնքվել է համապատասխան համաձայնագիր, որը կցված է ՀՔԾ-ում քննվող քրեական գործին, որտեղ նշված է, թե կողմերը ինչ պետք է անեն, որ հաշտության գան:
Թերևս ՀՔԾ-ն պետք է հարցաքննության հրավիրի բանկի կառավարչին, որը քրեական գործով կարեւոր ապացույցներ կարող է ներկայացնել:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։
Լրահոս
0