https://arm.sputniknews.ru/20211012/mied-y-merzhel-e-adrbejani-bvoghvoqy-baqun-petq-e-pvokhhatucum-vtshari-blvoger-lapshinin-34195565.html
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքը. Բաքուն պետք է փոխհատուցում վճարի բլոգեր Լապշինին
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքը. Բաքուն պետք է փոխհատուցում վճարի բլոգեր Լապշինին
Sputnik Արմենիա
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հազվադեպ է փոխում նախկինում կայացրած որոշումները, և այդ համատեքստում բլոգերը տարօրինակ է համարում Բաքվի բողոքարկումը։ 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T11:41+0400
2021-10-12T11:41+0400
2021-10-12T11:41+0400
ալեքսանդր լապշին
մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ)
բանտ
ադրբեջանցի
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/50/16885084_0:0:1537:866_1920x0_80_0_0_482d3e61c2b41f64195bec8e03197b40.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխհատուցում վճարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի բողոքը:Այս տարվա մայիսին ՄԻԵԴ-ն անօրինական էր ճանաչել Լապշինի կալանքը և արձանագրել Բաքվի բանտում տեղի ունեցած մահափորձերն ու խոշտանգումները: Դատարանը վճռել էր բլոգերին 30 հազար եվրո փոխհատուցում վճարել։ Բաքուն բողոք էր ներկայացրել, բայց ՄԻԵԴ-ի Մեծ պալատը նախորդ որոշումը թողել է անփոփոխ՝ Բաքվին կրկին պարտավորեցնելով փոխհատուցում վճարել Լապշինին։Բլոգերը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե տարօրինակ էր համարում Ադրբեջանի բողոքարկումը։ Նրա խոսքով ՝ Եվրոպական դատարանը հիմնականում չի վերանայում նախկինում կայացրած որոշումները։Հիշեցնենք` 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի խնդրանքով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար: Նա ադրբեջանական բանտում մնաց 7 ամիս։Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բոլգերին մեղավոր էր ճանաչել հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման: Ավելի ուշ բլոգերը արտահանձնվել էր Ադրբեջանին։Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ Արցախ է մեկնել որպես զբոսաշրջիկ և չի հանդիպել ղեկավարության որևէ անդամի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին նրան ներում էր շնորհել, ինչից հետո Լապշինին տեղափոխել էին Իսրայել:Արդեն Իսրայելում Լապշինը հայտարարել էր, որ Բաքվի բանտում ֆիզիկական և հոգեբանական կտտանքների է ենթարկվել, նա նաև պատմել էր, որ իրեն փորձել են խեղդելով սպանել։Լապշինի «Բաքվի ճեպընթացը». բլոգերը գիրք է գրելու իր անհաջողությունների մասին
https://arm.sputniknews.ru/20190514/bloger-alexander-lapshin-y-handipel-e-nikol-pashinyani-het-18591986.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1688/50/16885084_204:0:1537:1000_1920x0_80_0_0_d36fdf523e843d5b6ee3a483c364088c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ալեքսանդր լապշին, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), բանտ, ադրբեջանցի
ալեքսանդր լապշին, մարդու իրավունքների եվրոպական դատարան (միեդ), բանտ, ադրբեջանցի
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի բողոքը. Բաքուն պետք է փոխհատուցում վճարի բլոգեր Լապշինին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հազվադեպ է փոխում նախկինում կայացրած որոշումները, և այդ համատեքստում բլոգերը տարօրինակ է համարում Բաքվի բողոքարկումը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին փոխհատուցում վճարելու վերաբերյալ ադրբեջանական կողմի բողոքը:
Այս տարվա մայիսին ՄԻԵԴ-ն անօրինական էր ճանաչել Լապշինի կալանքը և արձանագրել Բաքվի բանտում տեղի ունեցած մահափորձերն ու խոշտանգումները: Դատարանը վճռել էր բլոգերին 30 հազար եվրո փոխհատուցում վճարել։ Բաքուն բողոք էր ներկայացրել, բայց ՄԻԵԴ-ի Մեծ պալատը նախորդ որոշումը թողել է անփոփոխ՝ Բաքվին կրկին պարտավորեցնելով փոխհատուցում վճարել Լապշինին։
Բլոգերը
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե տարօրինակ էր համարում Ադրբեջանի բողոքարկումը։ Նրա խոսքով ՝ Եվրոպական դատարանը հիմնականում չի վերանայում նախկինում կայացրած որոշումները։
Հիշեցնենք` 2016-ի վերջին Լապշինը ձերբակալվել էր Մինսկում Ադրբեջանի խնդրանքով, որը նրան «սև ցուցակում» էր ներառել առանց ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցնելու
Արցախ այցելելու համար: Նա ադրբեջանական բանտում մնաց 7 ամիս։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բոլգերին մեղավոր էր ճանաչել հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու համար՝ դատապարտելով երեք տարվա ազատազրկման: Ավելի ուշ բլոգերը արտահանձնվել էր Ադրբեջանին։
Բլոգերը, ելույթ ունենալով դատարանում, հայտարարել էր, որ
Արցախ է մեկնել որպես զբոսաշրջիկ և չի հանդիպել ղեկավարության որևէ անդամի հետ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 11-ին նրան ներում էր շնորհել, ինչից հետո Լապշինին տեղափոխել էին Իսրայել:
Արդեն Իսրայելում Լապշինը հայտարարել էր, որ Բաքվի բանտում ֆիզիկական և հոգեբանական կտտանքների է ենթարկվել, նա նաև պատմել էր, որ իրեն փորձել են խեղդելով սպանել։