https://arm.sputniknews.ru/20211012/kjanqy-hajastanum-tankanum-e-inchpes-en-popokhvel-snndamterqi-gnery-34198792.html
Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները
Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները
Sputnik Արմենիա
Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 12.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-12T18:02+0400
2021-10-12T18:02+0400
2021-10-12T18:05+0400
ինֆոգրաֆիկա
հայաստան
գներ
գնաճ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34198475_0:54:1411:848_1920x0_80_0_0_e90c5618670958d19d8cd5bd09dbdab7.jpg
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 1 տարում` 2021թ–ի սեպտեմբերի դրությամբ, Հայաստանում պարենի գներն աճել են 15.4%–ով։Միայն բանջարեղենը թանկացել է 64.5%–ով, միրգը` 3, արևածաղկի ձեթը`55.1%–ով։ Գնաճը Հայաստանում դուրս է եկել վերահսկողությունից. տնտեսագետՀացի գինն աճել է 9.8%-ով, կաթնամթերքի, պանրի գները` 10%–ով։ Ձվի գինը նույն ժամանակահատվածում բարձրացել է 27.4%-ով, շաքարավազինը` 31.1%–ով։Թանկացել է նաև մսամթերքը, միայն խոզի մսի գինը 2020թ. սեպտեմբերից ի վեր ավելացել է 40.2%-ով։Ձկան և ծովամթերքի գինը մեկ տարվա մեջ բարձրացել է 27.7%–ով, միայն տեղական իշխանի գինը 2020թ.–ի սեպտեմբերից ի վեր աճել է 31.6%–ով։Գնաճը Հայաստանում միջազգայինից կրկնակի բարձր տեմպ ունի. ինչ է փորձում կոծկել իշխանությունըՆշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերին` օգոստոսի նկատմամբ, պարենային ապրանքների գները 0.6 տոկոսով էժանացել են։ Դա տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ մրգերի ու բանջարեղենի սեզոնային էժանացման (համապատասխանաբար` 4.3 և 5.9 տոկոսով)։ 0.8 տոկոսով էլ էժանացել են ձեթն ու կենդանական յուղերը։ Մինչդեռ մնացած պարենային ապրանքների գնաճը շարունակվել նաև սեպտեմբերին։Նշենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0c/34198475_105:0:1306:901_1920x0_80_0_0_bdd7f1a90cc0d034f40f702c90b13bde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գներ, գնաճ
ինֆոգրաֆիկա, инфографика, հայաստան, գներ, գնաճ
Կյանքը Հայաստանում թանկանում է. ինչպես են փոփոխվել սննդամթերքի գները
18:02 12.10.2021 (Թարմացված է: 18:05 12.10.2021) Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 1 տարում` 2021թ–ի սեպտեմբերի դրությամբ, Հայաստանում պարենի գներն աճել են 15.4%–ով։
Միայն բանջարեղենը թանկացել է 64.5%–ով, միրգը` 3, արևածաղկի ձեթը`55.1%–ով։
Հացի գինն աճել է 9.8%-ով, կաթնամթերքի, պանրի գները` 10%–ով։ Ձվի գինը նույն ժամանակահատվածում բարձրացել է 27.4%-ով, շաքարավազինը` 31.1%–ով։
Թանկացել է նաև մսամթերքը, միայն խոզի մսի գինը 2020թ. սեպտեմբերից ի վեր ավելացել է 40.2%-ով։
Ձկան և ծովամթերքի գինը մեկ տարվա մեջ բարձրացել է 27.7%–ով, միայն տեղական իշխանի գինը 2020թ.–ի սեպտեմբերից ի վեր աճել է 31.6%–ով։
Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում` սեպտեմբերին` օգոստոսի նկատմամբ, պարենային ապրանքների գները 0.6 տոկոսով էժանացել են։ Դա տեղի է ունեցել հիմնականում ի հաշիվ մրգերի ու բանջարեղենի սեզոնային էժանացման (համապատասխանաբար` 4.3 և 5.9 տոկոսով)։ 0.8 տոկոսով էլ էժանացել են ձեթն ու կենդանական յուղերը։ Մինչդեռ մնացած պարենային ապրանքների գնաճը շարունակվել նաև սեպտեմբերին։
Նշենք, որ Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, Հայաստանում բարձր գնաճը կշարունակվի մինչև տարեվերջ: 2022 թվականի սկզբից այն աստիճանաբար կթուլանա ու կհասնի 4%-ի: