00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
32 ր
Ուղիղ եթեր
10:00
7 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
11 ր
Ուղիղ եթեր
19:00
11 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ալեն Սիմոնյանն ու Սիրիայի դեսպանը խոսել են Թուրքիայի ապակայունացնող դերակատարության մասին

© Photo : official site of the Government of RAՄոհամմեդ Հաջ Իբրահիմն ու Ալեն Սիմոնյանը
Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ու Ալեն Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 12.10.2021
Մոհամմեդ Հաջ Իբրահիմն ու Ալեն Սիմոնյանը
Բաժանորդագրվել
Սիրիայի դեսպանն անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը։
ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Կողմերն անդրադարձել են տարածաշրջանում Թուրքիայի ապակայունացնող դերակատարությանը: Այս առնչությամբ դեսպանն իր հերթին անթույլատրելի ու մերժելի է համարել 44-օրյա պատերազմում վարձկանների ու ահաբեկիչների ներգրավումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բարեկամ ժողովուրդների շահերին միտված ցանկացած նախաձեռնության:
Նա փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը:
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Նոր պատերազմի վտանգ այսօր էլ կա. Ալեն Սիմոնյան
Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը երկկողմ կապերի զարգացման գործում` ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ հարաբերությունների խորացմանը նոր ազդակ կհաղորդի առաջիկայում ձևավորվելիք Հայաստան-Սիրիա խորհրդարանական բարեկամական խումբը:
Մոհամմեդ Հաջ Իբրահիմը ևս անդրադարձել է խորհրդարանական հարաբերություններն առավել խորացնելուն ուղղված քայլերի իրականացմանը: Երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ընդառաջ կարևորվել է փոխայցերն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Դեսպանը փաստել է, որ սիրիահայերը Սիրիայի հասարակության անքակտելի մասն են և մեծ դերակատարություն ունեն երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Ալեն Սիմոնյանն իր հերթին ընդգծել է, որ սիրիահայերը Հայաստան և Արցախ են բերել նոր ու գեղեցիկ մշակույթ, որի պակասը զգացվում էր մեզանում:
Լրահոս
0