https://arm.sputniknews.ru/20211010/shoki-mej-em-sobchaky-meknabanel-e-sochium-ir-masnakcutjamb-teghi-unecats-mahacu-avtvovtary-34142698.html
Շոկի մեջ եմ. Սոբչակը մեկնաբանել է Սոչիում իր մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարը
Շոկի մեջ եմ. Սոբչակը մեկնաբանել է Սոչիում իր մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարը
Sputnik Արմենիա
Լրագրողը հրաժարվել է հոսպիտալացվել, քանի որ ցանկացել է հնարավորինս արագ տեսնել որդուն։ 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T18:22+0400
2021-10-10T18:22+0400
2021-10-10T18:22+0400
ավտովթար
քսենյա սոբչակ
https://cdn.am.sputniknews.ru/img/911/79/9117975_0:154:3093:1894_1920x0_80_0_0_2a4edf5f6021952e6d9aff53713ae173.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հաստատել է մահացու ելքով ավտովթարի մասին տեղեկատվությունը, որում ինքը հայտնվել է Ադլերից Սոչի ճանապարհին: Նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում։ «Այս գրառումն անձամբ ես եմ գրում: Հիմա ես տանն եմ, նոր եմ ուշքի եկել, ստացել եմ ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ: Ես սարսափած եմ ու շոկի մեջ, որ մարդիկ են մահացել, կկապվենք նրանց հարազատների հետ։ Ես ոչ մի տեղ չեմ մեկնում ու չեմ գնում»,- գրել է նա։ Մահվան ելքով վթարի մասին հայտնի է դարձել այսօր։ Հաղորդավարուհու մեքենան բախվել է «Volkswagen»-ին։ Վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Մի կին մահացել է տեղում, ևս մեկ անձ՝ հիվանդանոցում։ «Ես եղել եմ մեքենայում։ Մեքենան իմը չէ, ինչպես նաև վարորդը։ Ես վարորդին չեմ շտապեցրել, իհարկե։ Մեզանից ոչ ոք չէր շտապում։ Ուղևորության ընթացքում ես հաղորդակցվում էի Zoom-ով, և կա տեսագրությունը, որը հաստատում է դա: Դա եղել է կոնկրետ վարորդի անձնական որոշումը, դա ճիշտ է»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։ Ողբերգական ավտովթար Կոտայքում. վարորդի դին մեքենայից դուրս են բերել փրկարարներըՍոբչակը հայտնել է, որ թեպետ վթարից հետո կորցրել է գիտակցությունն ու ուղեղի ցնցում է ստացել, սակայն գտնվում է տանը։ Հոսպիտալացումից Սոբչակը հրաժարվել է։ «Երբ ես ուշքի եկա, շատ վատ էի։ Բայց ես ուզում էի որդուս տեսնել և տուն գալ, ուստի դուրս թռա։ Այսօր հետազոտություն եմ անցնելու, քանի որ ներքին օրգանների վնասվածքներ ու ցնցում ունեմ։ Մենք գնացինք մեկ այլ մեքենայով, բայց նախապես իմ տնօրեն Կիրիլը շտապօգնություն կանչեց և գնաց տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել մյուս մեքենային: Նրանցով արդեն զբաղվում էին մարդիկ», - գրել է նա։ «112» Telegram ալիքի տվյալներով ՝ զոհվածները 35-ամյա Ելենա Տարասովան և 30-ամյա Օքսանա Սադովնիկն են ՝ Volkswagen-ի երկու ուղևորուհիները։ Նրանց մեքենայի մեջ, բառի բուն իմաստով, մխրճվել էր Mercedes-ը, որի մեջ վթարի պահին Քսենյա Սոբչակն էր։ Volkswagen-ի ևս մեկ ուղևորը՝ 28 - ամյա Ռոբերտ Դեդյանը, հիվանդանոցում է։
https://arm.sputniknews.ru/20210814/rusastanum-avtobus-e-vtari-entarkvel-aveli-qan-20-tujats-ka-28668175.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/911/79/9117975_181:0:2912:2048_1920x0_80_0_0_65e7b27401fe957d6e98f5672fb662dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ավտովթար, քսենյա սոբչակ
Շոկի մեջ եմ. Սոբչակը մեկնաբանել է Սոչիում իր մասնակցությամբ տեղի ունեցած մահացու ավտովթարը
Լրագրողը հրաժարվել է հոսպիտալացվել, քանի որ ցանկացել է հնարավորինս արագ տեսնել որդուն։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հաստատել է մահացու ելքով ավտովթարի մասին տեղեկատվությունը, որում ինքը հայտնվել է Ադլերից Սոչի ճանապարհին: Նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում։
«Այս գրառումն անձամբ ես եմ գրում: Հիմա ես տանն եմ, նոր եմ ուշքի եկել, ստացել եմ ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ: Ես սարսափած եմ ու շոկի մեջ, որ մարդիկ են մահացել, կկապվենք նրանց հարազատների հետ։ Ես ոչ մի տեղ չեմ մեկնում ու չեմ գնում»,- գրել է նա։
Մահվան ելքով վթարի մասին հայտնի է դարձել այսօր։ Հաղորդավարուհու մեքենան բախվել է «Volkswagen»-ին։ Վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Մի կին մահացել է տեղում, ևս մեկ անձ՝ հիվանդանոցում։
«Ես եղել եմ մեքենայում։ Մեքենան իմը չէ, ինչպես նաև վարորդը։ Ես վարորդին չեմ շտապեցրել, իհարկե։ Մեզանից ոչ ոք չէր շտապում։ Ուղևորության ընթացքում ես հաղորդակցվում էի Zoom-ով, և կա տեսագրությունը, որը հաստատում է դա: Դա եղել է կոնկրետ վարորդի անձնական որոշումը, դա ճիշտ է»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։
Սոբչակը հայտնել է, որ թեպետ վթարից հետո կորցրել է գիտակցությունն ու ուղեղի ցնցում է ստացել, սակայն գտնվում է տանը։ Հոսպիտալացումից Սոբչակը հրաժարվել է։
«Երբ ես ուշքի եկա, շատ վատ էի։ Բայց ես ուզում էի որդուս տեսնել և տուն գալ, ուստի դուրս թռա։ Այսօր հետազոտություն եմ անցնելու, քանի որ ներքին օրգանների վնասվածքներ ու ցնցում ունեմ։ Մենք գնացինք մեկ այլ մեքենայով, բայց նախապես իմ տնօրեն Կիրիլը շտապօգնություն կանչեց և գնաց տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել մյուս մեքենային: Նրանցով արդեն զբաղվում էին մարդիկ», - գրել է նա։
«112» Telegram ալիքի տվյալներով ՝ զոհվածները 35-ամյա Ելենա Տարասովան և 30-ամյա Օքսանա Սադովնիկն են ՝ Volkswagen-ի երկու ուղևորուհիները։ Նրանց մեքենայի մեջ, բառի բուն իմաստով, մխրճվել էր Mercedes-ը, որի մեջ վթարի պահին Քսենյա Սոբչակն էր։ Volkswagen-ի ևս մեկ ուղևորը՝ 28 - ամյա Ռոբերտ Դեդյանը, հիվանդանոցում է։