https://arm.sputniknews.ru/20211010/nakhagah-armen-sargsjany-khandipi-hromi-papi-het-34145333.html
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Հռոմի պապի հետ
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Հռոմի պապի հետ
Sputnik Արմենիա
Նախագահի այցից հետո փոխգործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ ԿԳՄՍ-ի և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև։ 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T19:17+0400
2021-10-10T19:17+0400
2021-10-10T19:19+0400
արմեն սարգսյան
վատիկան
հռոմի պապ
https://cdn.am.sputniknews.ru/img/871/73/8717348_0:0:3150:1773_1920x0_80_0_0_a3a17f769d37cf5db91e79b7c9960469.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, որտեղ առանձնազրույց կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։ ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարի հետ քննարկել է հայ գերիների վերադարձի հրատապության հարցը«Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։ Այցի շրջանակում նախագահը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ: Նախագահականից տեղեկացնում են, որ հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը: Հավելենք, որ նախագահ Սարգսյանը պետական այցով գտնվում էր Իտալիայում։
https://arm.sputniknews.ru/20211006/garegin-erkrvordy-vatikanum-handipel-e-hrvomi-franciskvos-papi-het-34019107.html
վատիկան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/871/73/8717348_219:0:2950:2048_1920x0_80_0_0_ccc5d1b4c33c9cbc7a27efeabc0314dd.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, վատիկան, հռոմի պապ
արմեն սարգսյան, վատիկան, հռոմի պապ
Նախագահ Արմեն Սարգսյանը կհանդիպի Հռոմի պապի հետ
19:17 10.10.2021 (Թարմացված է: 19:19 10.10.2021) Նախագահի այցից հետո փոխգործակցության հուշագիր կստորագրվի ՀՀ ԿԳՄՍ-ի և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ, որտեղ առանձնազրույց կունենա Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ: Տեղեկությունը հայտնում է
նախագահի մամուլի ծառայությունը։
«Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև մշակույթի, գիտության և հումանիտար, ինչպես նաև միջեկեղեցական համագործակցությանը վերաբերող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ։
Այցի շրջանակում նախագահը կհյուրընկալվի Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդում, մշակութային ոլորտում փոխգործակցության խորացման հարցեր կքննարկի Մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ կարդինալ Ջանֆրանկո Ռավազիի հետ:
Նախագահականից տեղեկացնում են, որ հանդիպմանը կհաջորդի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Հավելենք, որ նախագահ Սարգսյանը
պետական այցով գտնվում էր Իտալիայում։