00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Предпосылки вторжения Финляндии в советскую Карелию в 1921 году
15:04
23 ր
Исторический ликбез
Сопротивление СССР финскому вторжению в Карелию
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀԱՊԿ-ը համատեղ զորավարժություններ կանցկացնի աֆղանական սպառնալիքի ֆոնին

© Sputnik / Дмитрий Донской / Անցնել մեդիապահոցՌուս սահմանապահների կողմից հսկվող տաջիկա-աֆղանական սահմանի հատված
Ռուս սահմանապահների կողմից հսկվող տաջիկա-աֆղանական սահմանի հատված - Sputnik Արմենիա, 1920, 10.10.2021
Ռուս սահմանապահների կողմից հսկվող տաջիկա-աֆղանական սահմանի հատված. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Կենտրոնական Ասիայի ռազմավարական ուղղությամբ ՀԱՊԿ երկրների համար բարդ ռազմաքաղաքական իրավիճակ է ստեղծվում, որն արագ և արդյունավետ արձագանք է պահանջում անվտանգության սպառնալիքներին։
Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան
ՀԱՊԿ «Փոխգործակցություն», «Որոնում» և «էշելոն» զորավարժությունների շարքում, որոնք տեղի կունենան հոկտեմբերի 18-23-ը Տաջիկստանում՝ Հարբ-Մայդոն (աֆղանական սահմանից 20 կիլոմետր հեռավորության վրա) և Մոմիրակ ռազմափորձարաններում, ներգրավված են վեց պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի ավելի քան 2700 զինծառայող և 500 միավոր տեխնիկա:
Ռուսաստանն ու Չինաստանը փոխել են Ասիան, և Ամերիկան սկսել է կորցնել նրան
Զորավարժություններին ներգրավված են նաև հետախուզության ուժերն ու միջոցները, ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը (ՕԱՀՈւ) և նյութատեխնիկական ապահովման միջոցները (ՆՏԱ):
Բելառուսը զորավարժություններին ուղարկել է 256 զինծառայող և հինգ միավոր տեխնիկա: Ռուսական զորախումբը ներկայացված է Կենտրոնական ռազմական շրջանում տեղակայված 201-րդ ռազմակայանի 400 մասնագետներով: Զորավարժություններին մասնակցում են ՌԴ Ռազմատիեզերական ուժերի գրոհային և բանակային ավիացիան (Ղրղզստանի «Կանտ» ավիաբազայում), ինչպես նաև ռուսական հեռահար Տու-22Մ3 հրթիռակիր-ռմբակոծիչներ:
Разрушения в результате теракта 11 сентября в Нью-Йорке - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2021
Ամերիկյան ողբերգություն ու 14 աֆրիկյան կով. ի՞նչ դաս պետք է քաղի Հայաստանը
ՀԱՊԿ հավաքական ուժերը լեռնային-անապատային տեղանքի պայմաններում իրականացնում են համատեղ գործողության նախապատրաստություն: Յուրացնում են ռազմական գործողությունների թատերաբեմը, որտեղ հնարավոր են մարտեր Աֆղանստանի ջիհադիստների հետ։ Զորքերի կենտրոնացման շրջանում ծավալվում են կառավարման կետերը, ապահովվում են կրակային դիրքերի ինժեներական սարքավորումները և տեխնիկայի քողարկումը:

Նեղ մասնագիտացում՝ լայն ճակատում

Առաջինը իրենց նշանակության խնդիրները լուծում են հետախուզության ստորաբաժանումները։ Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ռուսաստանից և Տաջիկստանից ավելի քան 400 զինծառայողներ մասնակցում են ՀԱՊԿ-ի հետախուզության ուժերի և միջոցների «Որոնում-2021» հատուկ վարժանքներին:
Մշակվում են համատեղ գործողություններ, հետախուզության ուժերի և միջոցների կառավարում ապօրինի զինված կազմավորումների արգելափակման և ոչնչացման ընթացքում: Հետախույզներն օգտագործում են դիտարկման նորագույն բարձրտեխնոլոգիական միջոցներ։
Քաբուլում Ռուսաստանի դեսպանատան մոտ գրոհայիններ են ոչնչացվել
ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերը (ԱԱՀՈւ), հատուկ նշանակության ստորաբաժանումները «Փոխգործակցություն-2021» համատեղ զորավարժության ընթացքում համատեղ գործողություն կանցկացնեն Հավաքական անվտանգության Կենտրոնասիական տարածաշրջանում սահմանամերձ զինված հակամարտության տեղայնացման ուղղությամբ:
ՀԱՊԿ հավաքական ուժերի «էշելոն-2021» նյութատեխնիկական ապահովման ուժերի և միջոցների հատուկ վարժանքն առաջին անգամ անցկացվում է Տաջիկստանի տարածքում (նախկինում անցկացվում է Ռուսաստանում):
Թիկունքային ծառայությունների զորավարժությունները՝ Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զինված ուժերի նյութատեխնիկական ապահովման ստորաբաժանումների ավելի քան 500 մասնագետների մասնակցությամբ, ուղղված են զորախմբի մարտական հնարավորությունների ապահովմանը: Ցանկացած ռազմական գործողություն 90 տոկոսով բաղկացած է զորքերի լոգիստիկայից, նյութատեխնիկական ապահովումից (զինամթերք, վառելիք, սննդամթերք):
ՀԱՊԿ անդամ երկրների դրոշները - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
ՀԱՊԿ-ում մտադիր են Կենտրոնական Ասիայի իրադրությունը կարգավորելու առաջարկներ մշակել
Տաջիկստանի բազաներից հեռու գտնվող շրջաններում մշակվում են ալգորիթմներ, որոնց գլխավոր նպատակը ՀԱՊԿ անդամ պետության տարածք ներխուժած զինված ահաբեկչական կազմավորումների ոչնչացումն է:
Հիշեցնենք, որ կազմակերպության պատասխանատվության գոտում 2021 թ․-ին չորս համատեղ զորավարժություն է անցկացվել։ Ընդ որում, միայն Խաղաղապահ ուժերի «Անխախտ եղբայրություն-2021» զորավարժություններն են տեղի ունեցել Ռուսաստանի տարածքում՝ Կազանում։
Մյուսները բնավ ոչ պատահական կերպով «կապված են» Տաջիկստանին և աֆղանական թեժ սահմանին։ Աֆղանստանում իսլամական էմիրության ձևավորումը «ջիհադիստներին» դրդում է ահաբեկչական գործունեության ակտիվացման և բացասաբար է ազդում տարածաշրջանային անվտանգության վրա:

Ներխուժման հավանականությունը

Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց հետո բախումներն ու ահաբեկչությունները շարունակվում են։ Աշխարհազորը Փանջշերում պարտիզանական հարձակումներ է իրականացնում «Թալիբանի» շարասյան վրա։ Տասնյակ թալիբներ երկրի խոշորագույն քաղաքներում ԻՊ-ի գրոհայինների համար թիրախ ու զոհ են դառնում (երկուսն էլ ահաբեկչական կազմակերպություններ են և արգելված են մի շարք երկրներում):
Աֆղանստանի ֆուտբոլի կանանց հավաքականը փախել է երկրից
Քունդուզ քաղաքի մոտ 100 խաղաղ բնակիչ զոհվել է, տասնյակ մարդիկ տուժել են հոկտեմբերի 8-ին մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Ավելի վաղ (հոկտեմբերի 3-ին) հզոր պայթյուն էր որոտացել Քաբուլի մզկիթի մոտ․ 20 մարդ զոհվել էր: Գոյություն ունեցող ազգային սահմանները չճանաչող «Իսլամական պետության» ճանաչելի ձեռագիրն է։
Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլա Մուջահիդը հոկտեմբերի 8-ին հայտարարեց, որ ԻՊ-ն սպառնալիք չէ, այլ «գլխացավանք», բայց դժվար թե նման գնահատականը կարելի է օբյեկտիվ համարել:
Փանջշերի կիրճում բնակվող տաջիկների նկատմամբ բռնաճնշումների ֆոնին լարվածության օջախ է հասունանում տաջիկա-աֆղանական սահմանին։ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը շատ կոշտ և սկզբունքային դիրքորոշում ունի թալիբների կառավարությանը չճանաչելու հարցում, առաջին հերթին այն պատճառով, որ շատ լավ է հիշում նրանց իշխանության նախորդ շրջանը (1996-2001թթ.):
Начальник Объединенного штаба Организации Договора о коллективной безопасности Анатолий Сидоров - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
ՀԱՊԿ-ը պատրաստ է հակազդել Աֆղանստանից եկող սպառնալիքներին
Էթնիկ տաջիկները կազմում են Աֆղանստանի բնակչության ավելի քան 46 տոկոսը։
Դուշանբեն և Քաբուլը կտրուկ հայտարարություններ են փոխանակում և ուժեր են մոտեցնում սահմանին։ «Թալիբանի» առաջնորդները Տահար Հյուսիսային նահանգ են ուղարկել տասնյակ հազարավոր հատուկջոկատայինների։ Ընդ որում, շարժման պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է. «Այդ քաջարի մարտիկները հատուկ պայթուցիկ գոտիներ են կրում, որոնց օգնությամբ նրանք Աֆղանստանում ամերիկյան բազաների պայթյուններ են իրականացրել։ Նրանք վախ չունեն»։
Աֆղանցի նոր սահմանապահները՝ «շահիդի գոտիներով», չեն մերվում սահմանների անվտանգության հետ, «անհարմարություն» են ստեղծում Տաջիկստանում և Կենտրոնական Ասիայի այլ երկրներում:
Մի քանի երկրներում արգելված՝ «Ջամաաթ Անսարուլլահ» ահաբեկչական խմբավորման ղեկավարը, որը վերահսկում է Աֆղանստանի մի քանի հյուսիսային շրջանները, հոկտեմբերի 7-ին հայտարարել Է Տաջիկստան ներխուժելու պատրաստակամության մասին։
Աֆղանստանի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Այս խմբավորումը, որը հիմնադրվել է 10 տարի առաջ՝ Դուշանբեում օրինական կառավարությունը տապալելու նպատակով, ապահովել Է թալիբների ռազմական հաղթանակը Բադախշանում: «Ջամաաթ Անսարուլլահը» «Թալիբանի» մարտական թևն է համարվում։ Եվ տաջիկա-աֆղանական սահմանին սրման դեպքում վճռական միջոցների անցելու մասին ՌԴ ԱԳՆ-ի կոշտ հայտարարությունն ուղղակիորեն հասցեագրված է թալիբների «քաղաքական գրասենյակին»։ Կլսե՞ն արդյոք։
Աֆղանստանում թալիբների վերադարձն իշխանության լուրջ խնդիր է Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայում նրա դաշնակիցների համար։ Մոսկվան 33 մոլլաների ժամանակավոր կառավարությունից պրագմատիկ կերպով պահանջում է կատարել «Թալիբանի» ավելի վաղ տված խոստումները. թույլ չտալ ահաբեկչական և թմրանյութային սպառնալիքների աճը Աֆղանստանի տարածքից, խզել կապերը «Ալ Քաիդայի» հետ, ձևավորել կառավարություն, որը կարտացոլի ամբողջ աֆղանական հասարակության շահերը՝ էթնոկրոնական և քաղաքական տեսանկյուններից:
Ամերիկացի զինծառայողներ - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ի՞նչ են մտածում եվրոպացիները Աֆղանստանում ԱՄՆ-ի գործողությունների մասին․ հարցում
Տաջիկստանում ՀԱՊԿ-ի համատեղ զորավարժությունները ևս մեկ ծանրակշիռ փաստարկ են Փյանջի ձախ ափին գտնվող արմատական կազմակերպությունների ռազմատենչ տրամադրությունների խաղաղ շտկման օգտին:
* - ահաբեկչական կազմակերպություններ, արգելված են ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում։
Հետևեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram–ալիքին հետևյալ հղումով` https://t.me/AKhrolenko
Լրահոս
0