https://arm.sputniknews.ru/20211010/dasht-enq-durs-galis-voch-te-voch-voqii-ajl-haghtelu-hamar-taron-voskanjan-34146076.html
«Դաշտ ենք դուրս գալիս ոչ թե ոչ ոքիի, այլ հաղթելու համար». կայացավ նախախաղային ասուլիսը
«Դաշտ ենք դուրս գալիս ոչ թե ոչ ոքիի, այլ հաղթելու համար». կայացավ նախախաղային ասուլիսը
Sputnik Արմենիա
Ֆուտբոլիստի խոսքով՝ նախորդ հանդիպումից հետո տխրել էին, որովհետև հաղթելու բոլոր շանսերն ունեին, բայց հիմա կենտրոնացած են գալիք խաղի ու հաղթանակի վրա։ 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T20:04+0400
2021-10-10T20:04+0400
2021-10-10T20:10+0400
հայաստան
ֆուտբոլ
ռումինիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28901058_0:0:1600:900_1920x0_80_0_0_89c4a6571b8ab4c2c7094b919152afb5.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս չեն գալիս ոչ ոքի խաղալու համար, այս անգամ էլ ամեն ինչ անելու են հաղթելու համար։ Բուխարեստում Ռումինիա-Հայաստան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը։ Հայտնի են ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստները«Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, առաջին խաղում զգացինք նրանց ուժը։ Փորձենք մաքսիմալ կենտրոնանալ, որ կարողանանք լավ արդյունքի հասնել»,- նշեց ֆուտբոլիստը։ Նա հավելեց, որ Իսլանդիայի դեմ նախորդ խաղից հետո թիմը տխրել էր, որովհետև կարող էին հաղթել, բայց հիմա արդեն մոռացել են այդ մասին և կենտրոնանում են այս խաղի վրա։ Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ նշեց, որ ռումինացի ֆուտբոլիստների հետ աշխատելու առիթներ ունեցել է Իսպանիայում և հաճույք է ստացել այդ աշխատանքից։ «Ռումինայի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը. նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են խաղում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասաց Կապառոսը։ Նշենք, որ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 31-ին կայացած Հայաստան-Ռումինիա խաղում հայկական ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ։ Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է ԲուխարեստՊատասխան խաղը կկայանա Բուխարեստում հոկտեմբերի 11-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։
https://arm.sputniknews.ru/20211007/hajastani-futbvoli-azgajin-havaqakany-rejkjavikum-e-34023330.html
ռումինիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/06/28901058_200:0:1400:900_1920x0_80_0_0_96de09383724d4c93938565c703586bf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆուտբոլ, ռումինիա
հայաստան, ֆուտբոլ, ռումինիա
«Դաշտ ենք դուրս գալիս ոչ թե ոչ ոքիի, այլ հաղթելու համար». կայացավ նախախաղային ասուլիսը
20:04 10.10.2021 (Թարմացված է: 20:10 10.10.2021) Ֆուտբոլիստի խոսքով՝ նախորդ հանդիպումից հետո տխրել էին, որովհետև հաղթելու բոլոր շանսերն ունեին, բայց հիմա կենտրոնացած են գալիք խաղի ու հաղթանակի վրա։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Հայ ֆուտբոլիստները դաշտ դուրս չեն գալիս ոչ ոքի խաղալու համար, այս անգամ էլ ամեն ինչ անելու են հաղթելու համար։ Բուխարեստում Ռումինիա-Հայաստան հանդիպումից առաջ՝ նախախաղային ասուլիսում հայտարարեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Տարոն Ոսկանյանը։
«Կարող եմ ասել, որ մրցակիցը շատ ուժեղ թիմ է, առաջին խաղում զգացինք նրանց ուժը։ Փորձենք մաքսիմալ կենտրոնանալ, որ կարողանանք լավ արդյունքի հասնել»,- նշեց ֆուտբոլիստը։
Նա հավելեց, որ
Իսլանդիայի դեմ նախորդ խաղից հետո թիմը տխրել էր, որովհետև կարող էին հաղթել, բայց հիմա արդեն մոռացել են այդ մասին և կենտրոնանում են այս խաղի վրա։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ նշեց, որ ռումինացի ֆուտբոլիստների հետ աշխատելու առիթներ ունեցել է Իսպանիայում և հաճույք է ստացել այդ աշխատանքից։
«Ռումինայի դեպքում պետք է առանձնացնել թիմային խաղը. նրանք հստակ պատկերացնում են, թե ինչ ֆուտբոլ են խաղում։ Դա ամենավտանգավորն է մրցակիցների համար»,- ասաց Կապառոսը։
Նշենք, որ աշխարհի 2022 առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում մարտի 31-ին կայացած
Հայաստան-Ռումինիա խաղում հայկական ընտրանին 3:2 հաշվով առավելության հասավ Ռումինիայի թիմի նկատմամբ։
Պատասխան խաղը կկայանա Բուխարեստում հոկտեմբերի 11-ին։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 22.45-ին։