https://arm.sputniknews.ru/20211010/arcakhic-teghahanvats-4-bazmazavak-yntaniq-kapanum-mshtakan-kacaran-e-stacel--34142792.html
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
Sputnik Արմենիա
Ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով ընտանիքներին նաև խոշոր եղջերավոր կենդանիներ են տրամադրվել։ 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T17:18+0400
2021-10-10T17:18+0400
2021-10-10T17:19+0400
արցախ
կապան
տուն
տեղահանված
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34142500_0:0:1100:619_1920x0_80_0_0_3de928bba29b26ded48048c7f6f067ca.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Արցախից տեղահանված և Կապանում հաստատված 4 բազմազավակ ընտանիք մշտական կացարանով է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը՝ Facebook-ի պաշտոնական էջում։ «Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին»,- նշված է գրառման մեջ։ Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ: Նշենք, որ մշտական կացարանով ապահովման ծրագիրն իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ։2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թիվը կազմում է 21 615 մարդ կամ 5448 ընտանիք: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել ընդհանուր մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։
կապան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34142500_49:0:1100:788_1920x0_80_0_0_f983530f0c81ff5414b3323a42ccd7be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, կապան, տուն, տեղահանված
արցախ, կապան, տուն, տեղահանված
Արցախից տեղահանված 4 բազմազավակ ընտանիք Կապանում մշտական կացարան է ստացել
17:18 10.10.2021 (Թարմացված է: 17:19 10.10.2021) Ընտանիքների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավման նպատակով ընտանիքներին նաև խոշոր եղջերավոր կենդանիներ են տրամադրվել։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Արցախից տեղահանված և Կապանում հաստատված 4 բազմազավակ ընտանիք մշտական կացարանով է ապահովվել։ Տեղեկությունը հայտնում է Կապանի համայնքապետարանը՝
Facebook-ի պաշտոնական էջում։
«Աշխատանքային այցի շրջանակներում Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հյուրընկալվել է Դավիթ Բեկ գյուղում բնակություն հաստատած Հովհաննիսյանների, Այվազյանների և Կարապետյանների ընտանիքներում, ծանոթացել նրանց կենսապահովման պայմաններին և կարիքներին»,- նշված է գրառման մեջ։
Ընտանիքներին տրվել է նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ։ Սոցիալ–տնտեսական վիճակի բարելավման նպատակով ընտանիքներին աջակցություն է ցուցաբերել «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ–ն՝ տրամադրելով խոշոր եղջերավոր կենդանիներ:
Նշենք, որ մշտական կացարանով ապահովման ծրագիրն իրականացվել է Կապանի համայնքապետարանի նախաձեռնությամբ և «Չաարատ Կապան» ՓԲ ընկերության ֆինանսական օժանդակությամբ։
2021 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ-ում ժամանակավոր բնակվող՝ Արցախից տեղահանված բնակչության թիվը կազմում է 21 615 մարդ կամ 5448 ընտանիք:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին` Փախստականների համաշխարհային օրվա վերաբերյալ ԱԳՆ հայտարարության մեջ նշվում էր, որ պատերազմի հետևանքով իրենց բնակավայրերից տեղահանվել և Հայաստանում էր հաստատվել ընդհանուր մոտ 90 000 արցախցի, որից 88 տոկոսը կանայք և երեխաներ էին։