https://arm.sputniknews.ru/20211010/ajs-mets-kompozitvorn-azdel-e-im-steghtsagortsutjan-vra-mankuc-kirkorovy-babajanjani-masin-34143519.html
Այս մեծ կոմպոզիտորն ազդել է իմ ստեղծագործության վրա մանկուց. Կիրկորովը՝ Բաբաջանյանի մասին
Այս մեծ կոմպոզիտորն ազդել է իմ ստեղծագործության վրա մանկուց. Կիրկորովը՝ Բաբաջանյանի մասին
Sputnik Արմենիա
Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի ունեցած մեծ համերգի ժամանակ ելույթ են ունեցել ռուսական էստրադայի աստղերը։ 10.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-10T17:51+0400
2021-10-10T17:51+0400
2021-10-10T17:51+0400
առնո բաբաջանյան
համերգ
ֆիլիպ կիրկորով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34143132_0:378:1100:997_1920x0_80_0_0_02925e03176bea89f8796d822fa171b8.jpg
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Ֆիլիպ Կիրկորովը։ Իր տպավորությունների մասինը երգիչը պատմել է Facebook-ի իր էջում։ Կիրկորովը խոստովանել է, որ Առնո Բաբաջանյանը մեծ ազդեցություն է ունեցել է իր ստեղծագործական կյանքի վրա դեռ մանկուց։«Այս մեծ կոմպոզիտորն իմ ստեղծագործության վրա ազդել է դեռ մանուկ հասակից։ Միշտ հիացած լսում էի Առնո Հարությունովիչի երգերը նրա տանը, երբ հայրս ՝ Բեդրոսը, ինձ իր հետ հյուր էր տանում։Ես այն ժամանակ չէի կարող նույնիսկ երազել, որ դուրս կգամ մեծ բեմ և կերգեմ Մաեստրոյի երգերը, որոնցում աստվածային յուրաքանչյուր մեղեդի լի է առանձնահատուկ սիրով»,- գրել է Կիրկորովը։ Ավելի վաղ Sputnik Արմենիային տված հարցազրույցում անվանի կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Կրեմլում ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգ տեղի կունենա՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին: ԿԲ–ն Առնո Բաբաջանյանին ու Գրիգոր Տաթևացուն նվիրված հուշադրամներ է թողարկելՀամերգին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ։ Ավագ Կիրկորով կատարել է «Ազգ իմ փառապանծ» երգը։ Հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Իգոր Կրուտոյն էլ կատարել է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Առնո Բաբաջանյանը ХХ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, դաշնակահար, մանկավարժ։ Ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում, դասախոսների ընտանիքում։ Արդեն ավելի քան կես դար է ամենահայտնի երաժիշտները կատարում են նրա երգերը, դասական սիմֆոնիաները, քառյակները և ռապսոդիաները աշխարհի ամենահայտնի համերգասրահներում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34143132_0:275:1100:1100_1920x0_80_0_0_2f3618cc6d98372dd427eaf855055be8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
առնո բաբաջանյան, համերգ, ֆիլիպ կիրկորով
առնո բաբաջանյան, համերգ, ֆիլիպ կիրկորով
Այս մեծ կոմպոզիտորն ազդել է իմ ստեղծագործության վրա մանկուց. Կիրկորովը՝ Բաբաջանյանի մասին
Մոսկվայի Կրեմլի դահլիճում տեղի ունեցած մեծ համերգի ժամանակ ելույթ են ունեցել ռուսական էստրադայի աստղերը։
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի - Sputnik. Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել նաև Ֆիլիպ Կիրկորովը։ Իր տպավորությունների մասինը երգիչը պատմել է
Facebook-ի իր էջում։
Կիրկորովը խոստովանել է, որ Առնո Բաբաջանյանը մեծ ազդեցություն է ունեցել է իր ստեղծագործական կյանքի վրա դեռ մանկուց։
«Այս մեծ կոմպոզիտորն իմ ստեղծագործության վրա ազդել է դեռ մանուկ հասակից։ Միշտ հիացած լսում էի Առնո Հարությունովիչի երգերը նրա տանը, երբ հայրս ՝ Բեդրոսը, ինձ իր հետ հյուր էր տանում։Ես այն ժամանակ չէի կարող նույնիսկ երազել, որ դուրս կգամ մեծ բեմ և կերգեմ Մաեստրոյի երգերը, որոնցում աստվածային յուրաքանչյուր մեղեդի լի է առանձնահատուկ սիրով»,- գրել է Կիրկորովը։
Ավելի վաղ
Sputnik Արմենիային տված հարցազրույցում անվանի կոմպոզիտորի որդին՝ Արա Բաբաջանյանը տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 9-ին Կրեմլում ռուսական էստրադայի աստղերի մասնակցությամբ մեծ համերգ տեղի կունենա՝ նվիրված ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանին:
Համերգին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Բեդրոս Կիրկորովը, Կրիստինա Օրբակայտեն, Լև Լեշչենկոն, Լարիսա Դոլինան, Ալեքսանդր Պանայոտովը, Վիտասը և այլ երգիչներ։ Ավագ Կիրկորով կատարել է «Ազգ իմ փառապանծ» երգը։ Հայտնի կոմպոզիտոր, մաեստրո Իգոր Կրուտոյն էլ կատարել է Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»:
Առնո Բաբաջանյանը ХХ դարի մեծագույն կոմպոզիտորներից է, դաշնակահար, մանկավարժ։ Ծնվել է 1921 թվականի հունվարի 21-ին Երևանում, դասախոսների ընտանիքում։ Արդեն ավելի քան կես դար է ամենահայտնի երաժիշտները կատարում են նրա երգերը, դասական սիմֆոնիաները, քառյակները և ռապսոդիաները աշխարհի ամենահայտնի համերգասրահներում։