https://arm.sputniknews.ru/20211009/sargsjany-haj-italakan-haraberutjunnery-qnnarkel-e-venetvojum-hh-patvavvor-hjupatvosi-het-34116445.html
Սարգսյանը հայ-իտալական հարաբերությունները քննարկել է Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի հետ
Սարգսյանը հայ-իտալական հարաբերությունները քննարկել է Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի հետ
Sputnik Արմենիա
Հայ–իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: 09.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-09T18:02+0400
2021-10-09T18:02+0400
2021-10-09T18:06+0400
արմեն սարգսյան
իտալիա
հայաստան
հռոմ
հյուպատոսություն
վենետիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34115977_0:69:1052:661_1920x0_80_0_0_23a4564683e81575cfb41f5e6957b993.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ–իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։Հայ–իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով մեկնել է Իտալիա: Նրանց հրավիրել էր Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան:
https://arm.sputniknews.ru/20211006/hromi-nakhagahakan-palatum-kazmakerpvel-e-haykakan-nkarneri-bacarik-cucadrutyn-34000311.html
իտալիա
հռոմ
վենետիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34115977_176:47:1026:685_1920x0_80_0_0_35eab8ee91c0bc45dca79ce5c6baf467.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արմեն սարգսյան, իտալիա, հայաստան, հռոմ, հյուպատոսություն, վենետիկ
արմեն սարգսյան, իտալիա, հայաստան, հռոմ, հյուպատոսություն, վենետիկ
Սարգսյանը հայ-իտալական հարաբերությունները քննարկել է Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոսի հետ
18:02 09.10.2021 (Թարմացված է: 18:06 09.10.2021) Հայ–իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր:
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Վենետոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսություն։ Տեղեկությունը հայտնում են
ՀՀ նախագահի աշխատակազմից: Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանի, Վենետոյում ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանի մասնակցությամբ հանդիպմանը քննարկվել են հայ–իտալական հարաբերություններին վերաբերող հարցեր։
ՀՀ պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել հյուպատոսարանի գործունեության և իրականացվող աշխատանքների մասին։ Նա նշել է, որ նախագահ Սարգսյանի պետական այցն Իտալիա և հարաբերությունների զարգացման երկկողմ հանձնառությունը նոր ուժ ու վստահություն կհաղորդեն հայ համայնքին։
Հայ–իտալական կապերի խորացման համատեքստում քննարկվել են նաև Վենետիկի հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր: Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների սահմաններում աջակցել դրանց լուծմանն ուղղված նախաձեռնություններին ու ծրագրերին։
Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5-ին պետական այցով մեկնել է Իտալիա: Նրանց հրավիրել էր Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլան: