https://arm.sputniknews.ru/20211009/batumum-pluzman-hetevanqvov-mahacatsneri-tivy-hasel-e-8-i-vrastanum-sgvo-or-e-hajtararvel-34110160.html
Բաթումում փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի. Վրաստանում սգո օր է հայտարարվել
Բաթումում փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի. Վրաստանում սգո օր է հայտարարվել
Sputnik Արմենիա
Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երեք հոգու` շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատիրոջն ու 2 բանվորին։ 09.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-09T13:55+0400
2021-10-09T13:55+0400
2021-10-09T13:57+0400
վրաստանի հանրապետություն
երեխա
դիակ
բաթում
փլուզում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34109366_0:160:3075:1890_1920x0_80_0_0_baba5ef171770b8893d1a9e8c758a1bf.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Բաթումում փլուզված տան փլատակների տակ փրկարարները ևս երկու դի են գտել, մեկը կին է, մյուսը` 11 տարեկան երեխա։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան:Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 8–ի, որոնցից երեքը երեխաներ են։ Եվս մեկ մարդու որոնումները շարունակվում են։Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին փլուզվել է Բաթումի Մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը:Վրաստանի ՆԳՆ– ն ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարել։Գերատեսչության տվյալներով՝ նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է տան մասնակի փլուզման:Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել:
https://arm.sputniknews.ru/20211009/nikvol-pashinjany-cavakcakan-namak-e-hghel-vrastani-varchapetin-34107373.html
վրաստանի հանրապետություն
բաթում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34109366_172:0:2903:2048_1920x0_80_0_0_b342f9e257e9416b54d3d68e75b472f6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, երեխա, դիակ, բաթում, փլուզում
վրաստանի հանրապետություն, երեխա, դիակ, բաթում, փլուզում
Բաթումում փլուզման հետևանքով մահացածների թիվը հասել է 8-ի. Վրաստանում սգո օր է հայտարարվել
13:55 09.10.2021 (Թարմացված է: 13:57 09.10.2021) Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է երեք հոգու` շենքի առաջին հարկի բնակարաններից մեկի սեփականատիրոջն ու 2 բանվորին։
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Բաթումում փլուզված տան փլատակների տակ փրկարարները ևս երկու դի են գտել, մեկը կին է, մյուսը` 11 տարեկան երեխա։ Տեղեկությունը հայտնում է
Sputnik Գրուզիան:
Այսպիսով, մահացածների ընդհանուր թիվը հասել է 8–ի, որոնցից երեքը երեխաներ են։ Եվս մեկ մարդու որոնումները շարունակվում են։
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հոկտեմբերի 8-ին փլուզվել է Բաթումի Մայիսի 26-ի փողոցում գտնվող 5-հարկանի բնակելի շենքի մուտքերից մեկը:
Վրաստանի ՆԳՆ– ն ձերբակալել է երեք մարդու՝ առաջին հարկի բնակարանի սեփականատիրոջը եւ երկու բանվորի, որոնք այնտեղ վերանորոգման աշխատանքներ են կատարել։
Գերատեսչության տվյալներով՝ նրանք նորոգման աշխատանքներ են իրականացրել անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ, ինչը, ամենայն հավանականությամբ, հանգեցրել է տան մասնակի փլուզման:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հոկտեմբերի 11-ը սգո օր է հայտարարել: