00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի ՄԻՊ–ն անդրադարձել է դիպուկահարի կրակոցից քաղաքացու մահվան դեպքին

© Photo : Facebook / Гегам СтепанянԳեղամ Ստեփանյան
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Բաժանորդագրվել
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի կողմից Արցախում քաղաքացիական անձի դիտավորյալ սպանությունը նոյեմբերի 9-ին հրադադարի հաստատումից հետո ադրբեջանական կողմից խախտումների, իրականացվող սադրանքների և Արցախի ժողովրդի կյանքի, առողջության, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության դեմ ուղղված ոտնձգությունների համար իրական պատասխատվության բացակայության արդյունք և հետևանք է։ Facebook–ի իր էջում նման հայտարարություն է արել Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Մարտակերտ քաղաքի մերձակայքում նռան այգում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ ադրբեջանական դիպուկահարի ուղիղ թիրախային հարվածից կրծքավանդակի հատվածում ստացած մահացու վիրավորման հետևանքով տեղում զոհվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը (ծնված 1966թ․)։
Резиденция Презиидента Республики Арцах. Город Степанакерт - Sputnik Արմենիա, 1920, 09.10.2021
Արցախի իշխանությունը դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանությունն ահաբեկչություն է որակում
Գեղամ Ստեփանյանը նշել է, որ այս ընթացքում բազմիցս հայտարարել և ընդգծել են նման միջադեպերի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու գործուն մեխանիզմների անհրաժեշտությունը` համարելով, որ դա է իրական հնարավորությունը և արդյունավետ միջոցը միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Ստեփանյանը շեշտել է, որ չի կարող բավարար արդյունք ապահովվել, եթե «կյանքի իրավունքը» հարգելու պարտականություն ստանձնած Ադրբեջանը չհարգի այդ իրավունքը։

«Այսօր գրանցված միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ադրբեջանական ռազմական հենակետերը, որոնք տեղակայված են Արցախի խաղաղ բնակավայրերի մերձակայքում, անհերքելի սպառնալիք են հանդիսանում խաղաղ բնակիչների կյանքի և բնականոն կենսագործունեության համար։ Ուստի նրանց անհապաղ հեռացումը միայն կարող է իրական անվտանգություն ապահովել խաղաղ քաղաքացիական բնակավայրերի համար»,–շեշտել է ԱՀ ՄԻՊ–ը։

Հիշեցնենք, որ Արցախում դիպուկահարի կրակոցից տղամարդու սպանության փաստով քրգործ է հարուցվել։
Լրահոս
0