00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վիրավոր զինվորներն աշխատանք կունենան. նախարար Մկրտչյանը հայտնեց` ինչ ծրագրեր են մշակել

© Sputnik / Zara MikaМинистр труда и социальных вопросов Нарек Мкртчян в гостях радио Sputnik
Министр труда и социальных вопросов Нарек Мкртчян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Բաժանորդագրվել
Պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց աշխատանքով ապահովելու պատրաստակամություն են հայտնել տարբեր գերատեսչություններ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նույնպես ծրագրեր ունի։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մի շարք ծրագրեր է իրականացնում, որոնք հնարավորություն են տալիս պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինվորներին աշխատանք գտնել։ Բացի այդ, ՌԴ հետ համագործակցությամբ կյանքի է կոչվել ևս մեկ ծրագիր, ըստ որի ՀՀ քաղաքացիները կարող են աշխատանք գտնել այլ երկրներում։ Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Sputnik Արմենիան զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։

Աշխատանք վիրավորում ստացած զինվորների համար

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինվորների պրոթեզավորման գործընթացը հաջող կերպով ավարտվել է։
«Մենք կարողացանք աշխարհի լավագույն պրոթեզները տրամադրել մեր զինվորներին` շնորհիվ նվիրատվությունների և «Հայաստան» հիմնադրամի»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` հաջորդ քայլն արդեն այդ տղաների աշխատանքի ընդունման հարցն է։ Մկրտչյանը նշում է` հուշագրեր են կնքել տարբեր կազմակերպությունների հետ, ինչը հնարավորություն է տալիս մի քանի փուլով (ուսումնառություն, պրակտիկա) հաշմանդամություն ունեցող կամ պատերազմի մասնակից մեր տղաներին աշխատանքի ընդունել։ Նա նշեց, որ, օրինակ, տեխնոլոգիական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի հետ 100 զինվորի համար ծրագիր են իրականացնում և արդյունքում նրանց զբաղվածության հարցը կլուծվի։
Բացի այդ, ըստ նախարարի, նմանատիպ ծրագիր ունեն ֆրանս–հայկական առևտրաարդյունաբերական պալատի անդամ մի շարք ընկերությունների հետ։ Մկրտչյանի խոսքով` ՀՀ կառավարության տարբեր գերատեսչություններ նույնպես պատրաստակամություն են հայտնել մեր տղաներին աշխատանքի ընդունել։
«Եվս մեկ նախագիծ ենք մշակել. եթե գործատուն ռազմական գործողության հետևանքով հաշմանդամություն ունեցող անձին աշխատանքի է ընդունում, ապա կառավարությունը եռամսյակը մեկ եկամտահարկը վերադարձնում է գործատուին։ Այդ գործատուին նաև գումար կվճարենք, որպեսզի աշխատատեղը հարմարեցնի հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին»,–ասաց նախարարը։

15.4 տոկոս գնաճն ու նվազագույն կենսաթոշակի` 2000-3000 դրամով բարձրացումը

2022-ի հունվարից նվազագույն կենսաթոշակը և մի շարք նպաստներ կավելանան 2000-3000 դրամով։ Միաժամանակ, այս տարի միայն պարենային ապրանքների գների ոլորտում սեպտեմբերին 15.4 տոկոս գնաճ է արձանագրվել նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։
Մկրտչյանից հետաքրքրվեցինք` նման գնաճի պայմաններում որքանո՞վ է համարժեք կենսաթոշակների և նպաստների բարձրացումը։ Ի պատասխան նա նշեց, որ պետք է հետպատերազմական ճգնաժամային իրավիճակը հաշվի առնել, որով էլ մեծապես պայմանավորված է գնաճը։

«Ինչ վերաբերում է նվազագույն կենսաթոշակների բարձրացմանը, ապա մինչև 2026 թվականը փուլ առ փուլ գնալու ենք դեպի բարձրացման։ Ի դեպ, սա հնարավորություն կտա վերացնել ծայրահեղ աղքատությունը։ Եթե երկրի հնարավորությունները ներեին, շեշտակի ավելացում կանեինք»։

Министр труда и социальных вопросов Нарек Мкртчян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա
Նարեկ Մկրտչյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Նրա խոսքով` երբ ուսումնասիրում ենք պատմությունը, ապա շատ քիչ են դեպքերը, երբ պատերազմում պարտված երկրները հնարավորություն են ունեցել ոչ միայն սոցիալական ճգնաժամը հաղթահարելու, այլև դրական աշխատանք կատարելու։

Աշխատանքի որոնման հնարավորություն` տարբեր երկրներում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց` ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցում են «Աշխատանք առանց սահմանների» ծրագրի շրջանակներում։ Մկրտչյանի խոսքով` ծրագիրն իրենից ներկայացնում է որոնման համակարգ, որը հնարավորություն կտա տեսնել այլ երկրներում թափուր աշխատատեղերը։
Министр по внутренним рынкам, информатизации и информационно-коммуникационным технологиям Евразийской экономической комиссии Гегам Варданян  - Sputnik Արմենիա, 1920, 02.09.2021
«Աշխատանք առանց սահմանների». ԵԱՏՄ տարածքում սկսել է գործել նոր որոնողական համակարգ
«Մշակվել է նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին առցանց տարբերակով աշխատանք փնտրել։ Այդ նույն համակարգում կարող են հանդիպել աշխատանք փնտրողն ու գործատուն»,–ասաց նախարարը։
Բացի այդ, ՌԴ–ի հետ համագործակցությամբ, ըստ Մկրտչյանի, նախատեսվում է ԱՊՀ տարածքի համար էլեկտրոնային բորսաթվային հարթակ ներդնել։ Սա հնարավորություն կտա արմատապես վերափոխել աշխատանքային թվային ծառայությունների դաշտը, ավելի թիրախային ծրագրեր իրականացնել աշխատաշուկայի, զբաղվածության ոլորտներում։
Մանրամասները` տեսանյութում.
Լրահոս
0