https://arm.sputniknews.ru/20211008/hajastani-hamar-33-dzevachapy-hghi-e-shat-bard-zargacumnervov-khvosrvov-harutjunjan-34076680.html
Հայաստանի համար «3+3» ձևաչափը հղի է շատ բարդ զարգացումներով․ Խոսրով Հարությունյան
Հայաստանի համար «3+3» ձևաչափը հղի է շատ բարդ զարգացումներով․ Խոսրով Հարությունյան
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներից գոհ չեն ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան։ Sputnik Armenia... 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T14:48+0400
2021-10-08T14:48+0400
2021-10-08T14:54+0400
խոսրով հարությունյան
«3+3» ձևաչափ
հայաստան
հայաստան–իրան գործակցություն
թուրքիա
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34070223_0:41:1600:942_1920x0_80_0_0_2514020a9d1769eda1fe999d8e2428ed.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներից գոհ չեն ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան։ Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։Նա ընդգծեց, որ տարածաշրջանի երկրները գոհ չեն արդյունքներից, հետևաբար պատերազմը դեռ չի ավարտվել։Քաղաքական գործիչն ընդգծեց, որ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին համատեղ զորավարժություններ, հետևաբար, նպատակը, որին նրանք հետամուտ էին լինում՝ չեն հասել։«Այն, ինչ սպասում էր Թուրքիան արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներում՝ չստացավ։ Այդ երկիրը, ըստ էության, ղեկավարեց ամբողջ ռազմական գործությունները պատերազմի ընթացքում, սակայն կարևոր փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը, ընդունվեց առանց նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցության»,- ասաց նա և ավելացրեց՝ այսօր արդեն ակնհայտ է դառնում` արդյունքներից գոհ չէ նաև Իրանը։Հարությունյանը հիշեցրեց, որ Իրանը հետպատերազմյան շրջանում շտապեց շնորհավորել Ադրբեջանին իր տարածքի վերականգնման համար, սակայն այսօր սկսել է հարցեր բարձրացնել իր անվտանգության վերաբերյալ։«Խոսքը Սյունիքի հատվածում հնարավոր միջանցքի մասին է։ Այդ երկիրը շատ լավ գիտակցում է, որ միջանցքի լինելն ուղղված է լինելու նրան, որ կկտրվի Սև ծով դուրս գալու հայաստանյան հնարավորությունից։ Ուղղակիորեն Իրանին մղում են հաղորդակցվել Եվրոպական միության հետ Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Այն, որ իրանական մեքենաները կանգնեցվում են Հայաստանի տարածքում և պահանջում են փաստաթղթեր, 2 հոգու էլ ձերբակալում են, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները շատ հստակ արձանագրում են` ԵՄ դուրս գալու Իրանի ճանապարհը կա՛մ Թուրքիան է, կա՛մ Ադրբեջանը։ Սա Իրանի աշխարհաքաղաքական կարողություններն էապես սահմանափակող գործոն է»,- ընդգծեց Հարությունյանը։Նրա խոսքով՝ ներկա պահին ընթանում է սեփական «մկանները» ցուցադրելու գործընթաց։ Ի պատասխան նման անթաքույց ձգտումների` Իրանն անմիջապես սկսեց վերջին տարիների իր ծավալով և կառուցվածքով նմանը չտեսած զորավարժություններ։ Դրան արձագանքել են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Այս ամենում սկսում է ներգրավվել նաև Պակիստանը։Խոսելով «3+3» ֆորմատի մասին, քաղաքական գործիչն ընդգծեց, որ այն հերթական քայլն է, որը միտված է Արևմուտքին տարածաշրջանից դուրս թողնելուն։ՀՀ նախկին վարչապետը նաև շեշտեց, որ Հայաստանը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կորցրել է իր աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում։Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:Փաշինյանն էլ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուխատասխանի ժամին ընդգծել էր, որ ՀՀ-ն դեռ պետք է հասկանա՝ դրանք ինչ ֆորմատներ են, ինչ պայմաններով են գործելու։Իրանը ՀՀ–ի օգնությամբ նոր տարանցիկ քարտեզ է գծում. «Կովկասյան միջանցքի» հետքերով
https://arm.sputniknews.ru/20211008/adrbejann-aktiv-shinararakan-ashkhatanqneri-mej-e-abrahamjany-khvosec-sjuniq-ajci-masin-34070926.html
https://arm.sputniknews.ru/20211008/bard-e-bajc-petq-e-vrastani-ag-nakharary-33-dzevachapi-masin-34071294.html
թուրքիա
վրաստանի հանրապետություն
ադրբեջան
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34070223_79:0:1503:1068_1920x0_80_0_0_917fb26da2ce50ad8af01d74617962f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խոսրով հարությունյան, «3+3» ձևաչափ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
խոսրով հարությունյան, «3+3» ձևաչափ, հայաստան, հայաստան–իրան գործակցություն, թուրքիա, վրաստանի հանրապետություն, ադրբեջան, իրանի իսլամական հանրապետություն
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Արցախյան 44-օրյա պատերազմի արդյունքներից գոհ չեն ոչ միայն Արցախն ու Հայաստանը, այլև Ադրբեջանն ու Թուրքիան։ Sputnik Armenia մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս մասին ասաց ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին խոսնակ Խոսրով Հարությունյանը։
Նա ընդգծեց, որ տարածաշրջանի երկրները գոհ չեն արդյունքներից, հետևաբար պատերազմը դեռ չի ավարտվել։
«Հայաստանը հայտնվել է մի շարք արտաքին սպառնալիքների կենտրոնում։ Նման միտք կառավարության նիստում արտահայտել է նաև ՀՀ վարչապետը` ասելով, որ ահագնացող սպառնալիքների իրավիճակը շարունակվում է։ Մենք այժմ պետք է հասկանանք, թե որն է պատճառը և առաջինն արձանագրենք, որ պատերազմը դեռ չի ավարտվել և շարունակվում է։ Այն, իհարկե, նոր ձևեր է ստացել, բայց այն նպատակը, որին հետամուտ էին լինում պատերազմ հրահրողները, այն է՝ ձևավորել աշխարհաքաղաքական նոր կոնֆիգուրացիա, ունի նոր ստատուս քվո»,- ասաց Հարությունյանը։
Քաղաքական գործիչն ընդգծեց, որ պատերազմի ավարտից մի քանի շաբաթ անց Ադրբեջանն ու Թուրքիան սկսեցին համատեղ զորավարժություններ, հետևաբար, նպատակը, որին նրանք հետամուտ էին լինում՝ չեն հասել։
«Այն, ինչ սպասում էր Թուրքիան արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներում՝ չստացավ։ Այդ երկիրը, ըստ էության, ղեկավարեց ամբողջ ռազմական գործությունները պատերազմի ընթացքում, սակայն կարևոր փաստաթուղթը՝ եռակողմ հայտարարությունը, ընդունվեց առանց նրա ուղղակի կամ անուղղակի մասնակցության»,- ասաց նա և ավելացրեց՝ այսօր արդեն ակնհայտ է դառնում` արդյունքներից գոհ չէ նաև Իրանը։
Հարությունյանը հիշեցրեց, որ Իրանը հետպատերազմյան շրջանում շտապեց շնորհավորել Ադրբեջանին իր տարածքի վերականգնման համար, սակայն այսօր սկսել է հարցեր բարձրացնել իր անվտանգության վերաբերյալ։
«Խոսքը Սյունիքի հատվածում հնարավոր միջանցքի մասին է։ Այդ երկիրը շատ լավ գիտակցում է, որ միջանցքի լինելն ուղղված է լինելու նրան, որ կկտրվի Սև ծով դուրս գալու հայաստանյան հնարավորությունից։ Ուղղակիորեն Իրանին մղում են հաղորդակցվել Եվրոպական միության հետ Ադրբեջանով կամ Թուրքիայով։ Այն, որ իրանական մեքենաները կանգնեցվում են Հայաստանի տարածքում և պահանջում են փաստաթղթեր, 2 հոգու էլ ձերբակալում են, խոսում է այն մասին, որ ադրբեջանցիները շատ հստակ արձանագրում են` ԵՄ դուրս գալու Իրանի ճանապարհը կա՛մ Թուրքիան է, կա՛մ Ադրբեջանը։ Սա Իրանի աշխարհաքաղաքական կարողություններն էապես սահմանափակող գործոն է»,- ընդգծեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ներկա պահին ընթանում է սեփական «մկանները» ցուցադրելու գործընթաց։ Ի պատասխան նման անթաքույց ձգտումների` Իրանն անմիջապես սկսեց վերջին տարիների իր ծավալով և կառուցվածքով նմանը չտեսած զորավարժություններ։ Դրան արձագանքել են և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան։ Այս ամենում սկսում է ներգրավվել նաև Պակիստանը։
Խոսելով «3+3» ֆորմատի մասին, քաղաքական գործիչն ընդգծեց, որ այն հերթական քայլն է, որը միտված է Արևմուտքին տարածաշրջանից դուրս թողնելուն։
«Սա նշանակում է, որ տարածաշրջանի խնդիրները 6–ով (Ռուսաստան-Իրան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան-Վրաստան), իսկ իրականում` 3–ով մենք կարող ենք լուծել, այդ թվում և աշխարհաքաղաքական բնույթի։ Թե՛ Ռուսաստանին, թե՛ Իրանին, և թե՛ Թուրքիային այս ֆորմատը բավարարում է այն առումով, որ եթե մենք ենք ստանձնում մեծ տարածաշրջանի պատասխանատվությունը, ապա որևէ այլ ազդեցիկ խաղացողի անհրաժեշտություն չենք զգում»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ Հայաստանի պարագայում, իր պատկերացմամբ, այդ ամենը հղի է շատ բարդ զարգացումներով։
ՀՀ նախկին վարչապետը նաև շեշտեց, որ Հայաստանը և՛ դե ֆակտո, և՛ դե յուրե կորցրել է իր աշխարհաքաղաքական դերակատարումը տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ իր իրանցի գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի հետ «3 + 3» բանակցային ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով:
Փաշինյանն էլ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուխատասխանի ժամին ընդգծել էր, որ ՀՀ-ն դեռ պետք է հասկանա՝ դրանք ինչ ֆորմատներ են, ինչ պայմաններով են գործելու։