https://arm.sputniknews.ru/20211008/garegin-2-rdy-hromi-kolizejum-khosel-e-naev--arcakhjan-44-paterazmi-masin-34094771.html
Գարեգին 2-րդը Հռոմի Կոլիզեյում խոսել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասին
Գարեգին 2-րդը Հռոմի Կոլիզեյում խոսել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասին
Sputnik Արմենիա
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է փոխանցել Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված միջեկեղեցական աղոթքին։ 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T19:46+0400
2021-10-08T19:46+0400
2021-10-08T21:53+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
իտալիա
հռոմի պապ
արցախյան պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34093817_0:0:1600:901_1920x0_80_0_0_212e597b10a36de698380c691d905628.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել Հռոմի պապը, Քույր եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին։«․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։ Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»,-մասնավորապես ասել է կաթողիկոսը։Ապա Ամենայն հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Քույր եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն է հայտնել, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։Արարողության ընթացքում հնչել են եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր պատերազմների զոհերի հիշատակը։
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/08/34093817_0:0:1600:1200_1920x0_80_0_0_46346a847e57d604fc27fa283d1afcbf.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իտալիա, հռոմի պապ, արցախյան պատերազմ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, իտալիա, հռոմի պապ, արցախյան պատերազմ
Գարեգին 2-րդը Հռոմի Կոլիզեյում խոսել է նաև Արցախյան 44-օրյա պատերազմի մասին
19:46 08.10.2021 (Թարմացված է: 21:53 08.10.2021) Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է փոխանցել Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված միջեկեղեցական աղոթքին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 7-ին Հռոմի (Իտալիա) Կոլիզեյում` ամֆիթատրոնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է Սանտ Էջիդիո համայնքի կողմից կազմակերպված տարեկան ավանդական խաղաղության աղոթքին, որին ներկա են եղել Հռոմի պապը, Քույր եկեղեցիների պետեր, տարբեր երկրների ղեկավարներ ու պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում են
Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանուն խաղաղության միջեկեղեցական աղոթքի ընթացքում Գարեգին Երկրորդն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին։
«․․․Մենք գալիս ենք մի երկրից, որտեղ Ամենակալի նախախնամական ձեռքով պատմության ընթացքում ամեն մի քարի ու ավազահատիկի մեջ խտացվել է քրիստոնեական վկայությունը, խաչի ճանապարհը՝ հանուն Հարության ու հավատի հաղթանակի, որտեղ լեռներն աղոթքի ամենազոր ուժով վերածվել են խաչքարերի, դաշտերն ու բլուրները՝ սրբազան խորանների, լճերն ու գետերը՝ Մկրտության ավազանների՝ որպես հավատարմություն մեր քրիստոնեական հավատքի ու ինքնության։
Ազգս հայոց լավ գիտի խաղաղության գինը, որ վճարել ու շարունակում է վճարել։ Անցյալ տարի մեր ժողովուրդը վերստին անցավ խաչի ճանապարհով։ Ազատ ու անկախ ապրելու իրավունքը, Տերունաշնորհ խաղաղ կյանքը պաշտպանելու համար ազգիս զավակները կրեցին արհավիրքները Ադրբեջանի կողմից Թուրքիայի օգնությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ սանձազերծված 44-օրյա պատերազմի»,-մասնավորապես ասել է կաթողիկոսը։
Ապա Ամենայն հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել Քույր եկեղեցիներին՝ պատերազմի օրերին անարդարությունն ու եղեռնագործությունը դատապարտելու համար և վստահություն է հայտնել, որ առաջիկայում էլ բարձրահունչ պիտի պահեն իրենց ձայնը՝ ընդդեմ արցախահայության անկախ ապրելու իրավունքի նկատմամբ բռնացումի, հանուն գերյալների ազատության և Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանման, հանուն տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման։
Արարողության ընթացքում հնչել են եկեղեցապետերի և կրոնական առաջնորդների ուղերձներ։ Ավարտին Ֆրանցիսկոս Պապի ուղերձից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են բոլոր պատերազմների զոհերի հիշատակը։