https://arm.sputniknews.ru/20211008/baskeri-erkri-khvorhrdarany-banadzev-e-yndunel-adrbejanic-pahanjelvov-azatel-haj-gerinerin-34086495.html
Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին
Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին
Sputnik Արմենիա
Բասկերն իրենց վերաբերմունքն են արտահայտել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը`... 08.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-08T17:16+0400
2021-10-08T17:16+0400
2021-10-08T17:22+0400
ադրբեջան
հայ
գերի
բանաձև
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25752198_0:85:1600:985_1920x0_80_0_0_30320c97010b7fb4cb59c0783fd2a744.jpg
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է մի բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք։«Ադրբեջանից պահանջում ենք շտապ ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ գերիներին` առանց նախապայմանների և ինչպես պահանջում է ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։ Ինչպես նաև միանում ենք Եվրախորհրդարանի առաջարկին, որով վերահաստատվում է Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների միջոցով լուծելը, ուժի գործադրման բացառումը, ինչպես նաև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը»,– իր ելույթում ասել է Բասկերի երկրի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Օիհանա էչեբերիետա Լեգրանը։Իտալիայի խորհրդարանում ներկայացվել են ապացույցներ հայ գերիների խոշտանգումների մասինՆա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով շփումների հանգամանքը` ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով` իրենք նախ պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին` իր տարածքային և հանրային իրավունքները պաշտպանելու գործում։Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0c/0f/25752198_88:0:1512:1068_1920x0_80_0_0_d8f5488857cacf6a6e1e4ed60c31536d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, հայ, գերի, բանաձև
ադրբեջան, հայ, գերի, բանաձև
Բասկերի երկրի խորհրդարանը բանաձև է ընդունել` Ադրբեջանից պահանջելով ազատել հայ գերիներին
17:16 08.10.2021 (Թարմացված է: 17:22 08.10.2021) Բասկերն իրենց վերաբերմունքն են արտահայտել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին։
ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է մի բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հարգել հրադադարի ռեժիմը, դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք։
«Ադրբեջանից պահանջում ենք շտապ ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ գերիներին` առանց նախապայմանների և ինչպես պահանջում է ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարությունը։ Ինչպես նաև միանում ենք Եվրախորհրդարանի առաջարկին, որով վերահաստատվում է Արցախի ապագա կարգավիճակը բանակցությունների միջոցով լուծելը, ուժի գործադրման բացառումը, ինչպես նաև ազգային ինքնորոշման իրավունքի իրացումը»,– իր ելույթում ասել է Բասկերի երկրի խորհրդարանի ընդդիմադիր անդամ Օիհանա էչեբերիետա Լեգրանը։
Նա ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախարարների մակարդակով շփումների հանգամանքը` ընդգծելով քաղաքական լուծման անհրաժեշտությունը, բայց մինչ այդ, նրա խոսքով` իրենք նախ պետք է իրենց վերաբերմունքն արտահայտեն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի նկատմամբ և իրենց համերաշխությունն ու աջակցությունը` հայ ժողովրդին` իր տարածքային և հանրային իրավունքները պաշտպանելու գործում։
Հիշեցնենք` ՀՀ քննչական կոմիտեն
հոկտեմբերի 4-ին հայտնեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է, անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը, մինչ օրս Ադրբեջանը ՀՀ–ին է հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էլ հոկտեմբերի 6-ին
հայտարարեց, որ Հայաստան է վերադարձվել 1989-ին ծնված Արթուր Դավիդյանը, որն այս տարվա օգոստոսի 22-ին հատել էր Արցախի Հանրապետության սահմանը։