00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱՄՆ-ի ահաբեկչությունը սովորական ինքնաթիռով էր. ադրբեջանական չվերթերն անվտա՞նգ են մեզ համար

CC BY 2.0 / Papas Dos / 4K-AZ83 A320 AZAL VKO UUWW 1Ադրբեջանական ինքնաթիռը
Ադրբեջանական ինքնաթիռը - Sputnik Արմենիա, 1920, 08.10.2021
Ադրբեջանական ինքնաթիռը
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արմեն Դուլյանն անդրադարձել է այս օրերին մեծ աղմուկ հանած Բաքու-Նախիջևան չվերթին, որն իրականացվել էր Հայաստանի օդային տարածքով։
Բաց երկինք. ում է այն ձեռնտու
Եկեք անկեղծ լինենք։ Այն բանից հետո, երբ այս շաբաթ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը թռիչք կատարեց Հայաստանի օդային տարածքով, հանրությունը երկու մասի բաժանվեց՝ զարմացածներ և զարմացածների վրա զարմացածներ։
Այսինքն՝ որոշ մարդիկ տարակուսեցին՝ ինչպե՞ս թե, ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի զորքերը լայնածավալ հարձակում էին ձեռնարկել, հայերը կորցրին մոտ 4000 զինվորական ու մինչև հիմա էլ ստիպված են համակերպվել տխուր իրողության հետ, որ ադրբեջանցիները վերահսկում են այն տարածքները և կարևոր ավտոճանապարհը, որոնք հայաստանցիները միշտ իրենցն են համարել։ Ավելին, Բաքվից պարբերաբար պնդումներ են հնչում, որ իրենցն է Զանգեզուրը, Սևանա լիճը ու նույնիսկ Երևանը։
«Azal» ավիաընկերության ինքնաթիռ - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Ինքնաթիռներն օդում չես զննի․ ավիափորձագետը՝ ՀՀ–ի երկնքով «Azal»-ի չվերթերի վտանգի մասին
Եվ այս պայմաններում մենք շատ հանգիստ թույլատրում ենք, որ մեր նկատմամբ այդպես տրամադրված երկրի ինքնաթիռներն առանց որևէ խոչընդոտի սավառնեն մեր երկնքում։ Երևի չեք վիճի՝ իսկապես զարմանալու առիթ կա։
​Զարմացողների վրա զարմացածներն էլ հակադարձում են՝ իսկ ինչ է չգիտեի՞ք, որ մեր երկինքը միշտ էլ բաց է եղել բոլորի, այդ թվում, բնականաբար, նաև ադրբեջանական ինքնաթիռների։ Եվ ի վերջո այդ թույլտվությունը մենք տվել ենք ոչ թե ռազմական, այլ քաղաքացիական ինքնաթիռներին, մեզ համար ի՞նչ վտանգ կարող են ներկայացնել ադրբեջանցի ուղևորները, որոնք Նախիջեւանից թռչում են Բաքու։
Իհարկե, կարելի է համաձայնել այս փաստարկին, բայց արժե նաև հիշել, որ ամենաահավոր ահաբեկչական գործողությունը Ամերիկայում 10 տարի առաջ իրականացվեց ոչ թե ռազմական տեխնիկայի, այլ հենց սովորական քաղաքացիական ինքնաթիռների օգնությամբ։ Էլ չեմ ուզում փաստել, որ քաղաքացիական ինքնաթիռն էլ շատ հանգիստ հնարավոր է լցնել զենքով՝ ավտոմատներով, գնդացիրներով, նռնակներով, նռնականետներով, ականանետներով, վերջապես՝ բավական փոքր չափսեր ունեցող դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով՝ «Իգլաներով»։

Եկեք չխորանանք, բայց և հազիվ թե հերքեք, որ ոչ միշտ կարելի է լրիվ ընդունել այն անհոգ մարդկանց փաստարկները, որոնք, չգիտես ինչու, համոզված են՝ քաղաքացիական ինքնաթիռները միանգամայն անվնաս են։

​Մյուս կողմից, իրոք կարելի է զարմանալ այն մարդկանց վրա, որոնք ասում են. «Վա՜յ, այս ի՞նչ եղավ, ինչպե՞ս կարելի էր նման բան թույլ տալ»։ Նրանք ուղղակի չեն հիշում, որ ընդհուպ մինչև 2014 թվականն ադրբեջանցիները լավ էլ օգտվում էին հայկական երկնքից, հետո հենց իրենք չուզեցին, մենք ոչինչ չարգելեցինք։ Այսինքն` որևէ նոր բան մեզ համար «դե յուրե» չկա։
Ավելին, անցած տարվա դեկտեմբերին նույն աղմուկը բարձրացավ, երբ Ամանորից մի քանի օր առաջ թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Ստամբուլից թռիչք կատարեց դեպի Բաքու։ Այն ժամանակ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն հստակ բացատրեց։ Պարզապես մեջբերեմ. «Օդային տարածքը կարգավորվում է միջազգային ավիացիոն կազմակերպությունների կանոնակարգերով, ինչը բացառում է որևէ խտրականություն։ Տվյալ ընկերությունը և բազմաթիվ այլ ընկերություններ կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության օդային տարածքից, և դրանում որևէ արտառոց կամ նոր բան չկա»:
Քաղավիացիայի կոմիտեն հաստատեց` ՀՀ օդային տարածքով Բաքու-Նախիջևան թռիչք է իրականացվել
​Արտառոց բան միգուցե իրոք չկա, բայց լուրջ հարցեր, անշուշտ, կան։ Իսկ արդյոք հայկական ինքնաթիռնե՞րն էլ կարող են օգտվել Թուրքիայի օդային տարածքից։ Մի քանի շաբաթ առաջ քաղաքացիական ավիացիայով զբաղվող այդ նույն կոմիտեն բացատրել է, որ պաշտոնապես Թուրքիան էլ չի փակել իր երկինքը Երևանից իրականացվող թռիչքների համար, սակայն երբ հայերը հերթական անգամ թույլտվություն են ուզում կոնկրետ չվերթի համար, թուրքերը տարբեր պատճառաբանությամբ մերժում են։
Համաձայնե՛ք, իդեալական լուծում՝ միջազգային կազմակերպություններին համոզում են, որ ամեն ինչ կարգին է, երկինքը պայմանավորվածության համաձայն բոլորի համար բաց է, բայց երբ հարցնում ես՝ դե ուրեմն հաջորդ շաբաթ կարո՞ղ եմ օգտվել ձեր օդային տարածքից, պատասխանում են՝ ընդհանրապես այո, բայց կոնկրետ այս անգամ, կներեք, ոչ։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
«Հարազատների հավաքագրում». ինչպես է Թուրքիային հաջողվում բարեկամություն անել բոլորի հետ
​Չեմ ուզում հոռետեսական կանխատեսումներ անել, բայց ուզես թե չուզես՝ ավելի ու ավելի է խորանում մի մտահոգություն։ Տեսե՛ք։ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի օդային տարածքն առաջին հայացքից բոլորի համար բաց է։ Իրականում Թուրքիայի դեպքում ամեն ինչ շատ անորոշ է, իսկ Ադրբեջանի տարածքը մենք ինքներս չենք օգտագործում. պահանջարկ չկա։ Եվ ուրեմն, հիմնական շահողները Ադրբեջանն ու Թուրքիան են։ Արդյոք նույնը չի՞ լինի, երբ բացվեն ցամաքային ճանապարհները՝ երկաթուղին և ավտոմայրուղին։ Նորից կրկնեմ՝ չեմ ուզում անել հոռետեսական կանխատեսումներ։
Լրահոս
0