Քիմիայի մեջ առանձնացվել են բարդ մոլեկուլների նոր սինթեզի վերաբերյալ հետազոտությունները, ֆիզիոլոգիայում՝ նոր նյարդային ռեցեպտորների բացահայտումը, ֆիզիկայի մեջ՝... 08.10.2021, Sputnik Արմենիա
Հայտնի են 2021 թվականի Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրները։Հայաստանի համար գլխավոր նորությունն այն է, որ նոբելյան մրցանակակիր է դարձել հայ գիտնականը։ Ամերիկացի ֆիզիոլոգ Դևիդ Ջուլիուսը ու ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը դարձել են ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով մրցանակի դափնեկիրներ նյարդային ռեցեպտորների հայտնաբերման և ուսումնասիրման համար։ Այդ ռեցեպտորները շրջակա միջավայրի մեխանիկական ազդանշանները վերածում են էլեկտրական ազդանշանների և ուղարկում ուղեղին: Դա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ շոշափելու ու զգացողությունների էությունն ինչպես մարդու, այնպես էլ այլ կենդանի օրգանիզմներ մոտ։Լող, ձիավարում, թիավարում, հոկեյ. Վլադիմիր Պուտինի նախասիրությունները` լուսանկարներովՔիմիայի բնագավառում դափնեկիրներ են դարձել գերմանացի գիտնական Բենիամին Լիստն ու ամերիկացի Դավիթ Մակմիլանը նոր տեսակի օրգանական կատալիզատորների ստեղծման ու բարդ ասիմետրիկ մոլեկուլներ ստանալու համար։ Դրանք կարևոր են դեղագործության և այլ տեխնոլոգիաների բնագավառում:Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնական (ԱՄՆ-ում աշխատող) Սյուկուրո Մանաբեն, գերմանացի Կլաուս Կասելմանը և իտալացի Ջորջո Պարիզին՝ գլոբալ տաքացման ֆիզիկական մոդելների հաշվարկների համար: Պատերազմի տարելից, հրաժեշտ Հայկոյին, տարածաշրջանային զարգացումներ. շաբաթը` լուսանկարներումԳրականության գծով մրցանակը ստացել է Աբդուլրազակ Գուրնան Տանզանիայից։ Նա բնակվում է Մեծ Բրիտանիայում, հետգաղութատիրական գրականության ներկայացուցիչ է (այդ ուղղությունն ավելի լավ հայտնի է հայ ընթերցողին Սալման Ռուշդիի գրքերից):Խաղաղության մրցանակը ստացել են ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող, «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինյան ծագում ունեցող ամերիկացի լրագրող Մարիա Ռեսան:
Քիմիայի մեջ առանձնացվել են բարդ մոլեկուլների նոր սինթեզի վերաբերյալ հետազոտությունները, ֆիզիոլոգիայում՝ նոր նյարդային ռեցեպտորների բացահայտումը, ֆիզիկայի մեջ՝ գլոբալ տաքացման մոդելները, իսկ գրականության մեջ՝ հետգաղութատիրական ուղղությունը։
Կոլաժում ներկայացված են բժշկության, քիմիայի, ֆիզիկայի ու գրականության 2021 թվականի Նոբելյան մրցանակների ութ դափնեկիրներ: Բժշկության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Արտեմ Պատապուտյանն ու Դևիդ Ջուլիուսը, ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Ջորջիո Պարիզին, Սյուկուրո Մանաբեն և Կլաուս Հասելմանը, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Բենջամին Լիստն ու Դևիդ Մակմիլանը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Աբդուլռազակ Գուրնան։
Փրինսթոնի համալսարանի օդերևութաբան պրոֆեսոր Սյուկուրո Մանաբեն, որը ստացել է 2021-ի ֆիզիկայի նոբելյան մրցանակի մի մասը, մամուլի ասուլիսի ժամանակ։ Ստեֆան Ֆուեգլիստալերն ու Դեբորա Պրենտիսը ծափահարում ու շնորհավորում են նրան։ Փրինսթոնի համալսարանում, Նյու Ջերսի, ԱՄՆ, 2021 թվականի հոկտեմբերի 5
Գերմանացի Կլաուս Հասելմանն իր կնոջ՝ Սյուզաննայի ու դստեր՝ Անետի հետ լուսանկարվում է 2021 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակ ստանալուց հետո, Գերմանիայի Համբուրգ քաղաքի իր տանը, 2021 թվականի հոկտեմբերի 5-ին:
Ձախից աջ՝ Փրինսթոնի համալսարանի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Էրիկ Ֆրենսիս Վիշաուսը, կենսաբան Ջոզեֆ Հութոն Թեյլոր-կրտսերը, աստղաֆիզիկոս Դևիդ Վ. Կ. Մակմիլանը, ֆիզիկոս Դունկան Հոլդեյնը, տնտեսագետ Անգուս Դիտոնը և տնտեսագետ Քրիստոֆեր Սիմսը խմում են Մակմիլանի կենացը։
Տանզանացի գրող Աբդուլռազակ Գուրնան, 2021 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքի իր տանը, 2021 թվականի հոկտեմբերի 7-ին:
Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մակմիլանը, որը Բենջամին Լիստի հետ 2021 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել, տոնում է այդ իրադարձությունը։
Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր Դևիդ Մակմիլանը, որը Բենջամին Լիստի հետ 2021 թվականի քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակ է ստացել, զրուցում է լրագրողների հետ։
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր, իտալացի գիտնական Ջորջիո Պարիզին Հռոմի իր գործընկերների հետ սելֆի է անում 2021 թվականի հոկտեմբերի 5-ին:
Հայտնի են 2021 թվականի Նոբելյան մրցանակի բոլոր դափնեկիրները։
Հայաստանի համար գլխավոր նորությունն այն է, որ նոբելյան մրցանակակիր է դարձել հայ գիտնականը։ Ամերիկացի ֆիզիոլոգ Դևիդ Ջուլիուսը ու ամերիկահայ Արտեմ Պատապուտյանը դարձել են ֆիզիոլոգիայի ու բժշկության գծով մրցանակի դափնեկիրներ նյարդային ռեցեպտորների հայտնաբերման և ուսումնասիրման համար։ Այդ ռեցեպտորները շրջակա միջավայրի մեխանիկական ազդանշանները վերածում են էլեկտրական ազդանշանների և ուղարկում ուղեղին: Դա թույլ է տալիս ավելի լավ հասկանալ շոշափելու ու զգացողությունների էությունն ինչպես մարդու, այնպես էլ այլ կենդանի օրգանիզմներ մոտ։
Քիմիայի բնագավառում դափնեկիրներ են դարձել գերմանացի գիտնական Բենիամին Լիստն ու ամերիկացի Դավիթ Մակմիլանը նոր տեսակի օրգանական կատալիզատորների ստեղծման ու բարդ ասիմետրիկ մոլեկուլներ ստանալու համար։ Դրանք կարևոր են դեղագործության և այլ տեխնոլոգիաների բնագավառում:
Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի են արժանացել ճապոնացի գիտնական (ԱՄՆ-ում աշխատող) Սյուկուրո Մանաբեն, գերմանացի Կլաուս Կասելմանը և իտալացի Ջորջո Պարիզին՝ գլոբալ տաքացման ֆիզիկական մոդելների հաշվարկների համար:
Գրականության գծով մրցանակը ստացել է Աբդուլրազակ Գուրնան Տանզանիայից։ Նա բնակվում է Մեծ Բրիտանիայում, հետգաղութատիրական գրականության ներկայացուցիչ է (այդ ուղղությունն ավելի լավ հայտնի է հայ ընթերցողին Սալման Ռուշդիի գրքերից):
Խաղաղության մրցանակը ստացել են ռուսաստանցի ընդդիմադիր լրագրող, «Նովայա գազետայի» գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովն ու ֆիլիպինյան ծագում ունեցող ամերիկացի լրագրող Մարիա Ռեսան: