https://arm.sputniknews.ru/20211007/turqian-amn-ic-40-nor-f-16-kortsanich-e-khndrel-34025477.html
Թուրքիան ԱՄՆ-ից 40 նոր F-16 կործանիչ է խնդրել
Թուրքիան ԱՄՆ-ից 40 նոր F-16 կործանիչ է խնդրել
Sputnik Արմենիա
Վաշինգտոնի հասցեին Էրդողանի բարձրագոչ արտահայտություններն ու «հանդուգն արտահայտությունները» չեն խանգարել Անկարային մի քանի տասնյակ նոր ինքնաթիռներ խնդրել։ 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T10:53+0400
2021-10-07T10:53+0400
2021-10-07T10:53+0400
թուրքիա
ամն
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/1047/69/10476929_0:104:2000:1229_1920x0_80_0_0_08847a39e8a6c4f3d07ece06dcb5f566.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան ուզում է ԱՄՆ-ից 40 հատ F-16 block 70 կործանիչներ գնել, ինչպես նաև ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնել արդեն գոյություն ունեցող 80 F-16-ի նախորդ տարբերակները։ Տեղեկությունը հայտնում է հունական Defence review պարբերականը։Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համապատասխան մտադրությամբ նամակ է հղել․ այսպես է կոչվում ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրի առաջին փուլը։ Այնուհետև ամերիկյան կողմը պետք է անհրաժեշտ ստուգումներ անցկացնի ԱՄՆ-ի օրենքներին ապագա գործարքի համապատասխանությանվերաբերյալ, հաշվարկի պահանջվող համակարգերի գինն ու ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցի՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հավանությունը ստանալուց հետո:Հատկանշական է, որ ավելի վաղ Անկարայում հայտնել էին Ռուսաստանի հետ 4++ սերնդի Սու-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին, ինչը երկրորդ խոշոր գործարքը կլիներ C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումից հետո: Ի դեպ, ռուսական համակարգերի պատճառով ամերիկացիները Թուրքիային հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ու մատակարարման ծրագրից։Խոսելով ԱՄՆ-ի արձագանքի մասին՝ Թուրքիայի իշխանությունն ու նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իրենց մատնանշել՝ որտեղից զենք գնել։
https://arm.sputniknews.ru/20211006/viravorvel-e-nato-n-karogh-e-zrkvel-ashkharhi-amenauzhegh-razmakan-terutjunneric-mekic-34001252.html
թուրքիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1047/69/10476929_112:0:1889:1333_1920x0_80_0_0_3fe1939a85e00b9b54795e1782b2e35d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
թուրքիա, ամն, ինքնաթիռ
Թուրքիան ԱՄՆ-ից 40 նոր F-16 կործանիչ է խնդրել
Վաշինգտոնի հասցեին Էրդողանի բարձրագոչ արտահայտություններն ու «հանդուգն արտահայտությունները» չեն խանգարել Անկարային մի քանի տասնյակ նոր ինքնաթիռներ խնդրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիան ուզում է ԱՄՆ-ից 40 հատ F-16 block 70 կործանիչներ գնել, ինչպես նաև ամերիկյան կողմի օգնությամբ արդիականացնել արդեն գոյություն ունեցող 80 F-16-ի նախորդ տարբերակները։ Տեղեկությունը հայտնում է հունական
Defence review պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը համապատասխան մտադրությամբ նամակ է հղել․ այսպես է կոչվում ԱՄՆ-ի հետ պաշտպանական համաձայնագրի առաջին փուլը։ Այնուհետև ամերիկյան կողմը պետք է անհրաժեշտ ստուգումներ անցկացնի ԱՄՆ-ի օրենքներին ապագա գործարքի համապատասխանությանվերաբերյալ, հաշվարկի պահանջվող համակարգերի գինն ու ԱՄՆ-ի Կոնգրեսին ծանուցի՝ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հավանությունը ստանալուց հետո:
Հատկանշական է, որ ավելի վաղ Անկարայում հայտնել էին Ռուսաստանի հետ 4++ սերնդի Սու-35 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին, ինչը երկրորդ խոշոր գործարքը կլիներ C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարումից հետո: Ի դեպ, ռուսական համակարգերի պատճառով ամերիկացիները Թուրքիային հանել են հինգերորդ սերնդի F-35 կործանիչների արտադրության ու մատակարարման ծրագրից։
Խոսելով ԱՄՆ-ի արձագանքի մասին՝ Թուրքիայի իշխանությունն ու նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս ասել են, որ ոչ ոք իրավունք չունի իրենց մատնանշել՝ որտեղից զենք գնել։