https://arm.sputniknews.ru/20211007/khorapes-zgacvats-enq-paterazmi-orerin-italaci-zhoghvovrdi-bacarik-ajakcutjan-hamar-hh-nakhagah-34032289.html
Խորապես զգացված ենք պատերազմի օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության համար. Սարգսյան
Խորապես զգացված ենք պատերազմի օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության համար. Սարգսյան
Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատվին Քուիրինալի պալատում պետական ընթրիք է տրվել։ 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T13:21+0400
2021-10-07T13:21+0400
2021-10-07T13:26+0400
հայաստան
արմեն սարգսյան
իտալիա
ընթրիք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34031999_0:145:1500:989_1920x0_80_0_0_68bb1f1b07049fa01019107ccce1f0a3.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, երեկ երեկոյան Քուիրինալի պալատում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի անունից տրվել է պետական ընթրիք:Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են հարուստ ու հինավուրց ավանդույթների, ընդհանուր քաղաքակրթական և քրիստոնեական արժեքների վրա: Մեր ճանապարհները հաճախ միահյուսվել են պատմական խաչմերուկներում և փոխադարձաբար հարստացրել միմյանց, մեր մշակույթն ու մտածողությունը, մեր գիտելիքները:Բազմադարյա և բուռն պատմության ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների, սակայն դիմագրավել ու հաղթահարել է դրանք արժանապատվությամբ և տոկունությամբ: Ցավոք, այսօր էլ մենք, Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել լիարժեք և կայուն խաղաղության մասին: Իմ այցից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն էր. Հայաստանում և Արցախում մենք ոգեկոչեցինք նահատակված մեր երիտասարդ հերոսների, պատերազմին զոհ գնացած զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակը... Իտալիայի խորհրդարանում ներկայացվել են ապացույցներ հայ գերիների խոշտանգումների մասինՏարածված հայկական և իտալական ասացվածքի համաձայն՝ մարդն իրական ընկերներին ճանաչում է ճգնաժամի, դժբախտության ժամանակ, ծանր օրերին: Անցյալ տարի համավարակով պայմանավորված ամենաողբերգական շրջանում մենք անհուն ցավ և հուզմունք էինք ապրում իտալացի ժողովրդի համար։ Մեր հերթին, մենք խորապես զգացված ենք պատերազմի դժվարին օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության, սրտացավության և համերաշխության դրսևորման համար: Մենք դա երբեք չենք մոռանա:Այսօր մեր երկրները ունեն միջպետական ամուր հարաբերություններ՝ շարունակվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, և դրա վառ օրինակը, պարոն նախագահ, Իտալիայի և Հայաստանի նախագահների ջերմ հարաբերություններն են։Հաջորդ տարի լրանում է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Իտալացի մեծ Դանթե Ալիգիերիի խոսքերով․ «Առանց բարեկամների մենք չենք կարող կատարյալ կյանք ունենալ»։ Եվ թեև մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, վստահ եմ, որ հայ և իտալացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն իր անհամար հարուստ դրսևորումներով նպատակաուղված է մեր երկու պետությունների ու ժողովուրդների համար դանթեական այդ կատարյալ կյանքի կերտմանը:Գարեգին Երկրորդը Վատիկանում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետՀամոզված եմ նաև, որ իմ պետական այցը Իտալիա, միտված լինելով ապագային, կամրապնդի հայ-իտալական բարեկամությունը և նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում», - մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը։Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:Հռոմի Վենետիկի հրապարակում էլ Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։
https://arm.sputniknews.ru/20211007/inchpes-dimavvorecin-armen-sargsjanin-italiaji-karavarutjunum-34029481.html
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34031999_0:0:1464:1098_1920x0_80_0_0_62f93743fad26e5a5eb8a1ce819626d0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, ընթրիք
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա, ընթրիք
Խորապես զգացված ենք պատերազմի օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության համար. Սարգսյան
13:21 07.10.2021 (Թարմացված է: 13:26 07.10.2021) Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի պատվին Քուիրինալի պալատում պետական ընթրիք է տրվել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Ի պատիվ պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, երեկ երեկոյան Քուիրինալի պալատում Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և տիկին Լաուրա Մատարելլայի անունից
տրվել է պետական ընթրիք:
Նախագահներ Արմեն Սարգսյանը եւ Սերջո Մատարելլան հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, որոնցում անդրադարձել են հայ-իտալական դարավոր բարեկամությանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր` անցած տարիների ընթացքում ձևավորված միջպետական ամուր հարաբերություններին ու դրանց զարգացման հեռանկարին:
Նախագահ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես ասել է. «Հայ-իտալական հարաբերությունները խարսխված են հարուստ ու հինավուրց ավանդույթների, ընդհանուր քաղաքակրթական և քրիստոնեական արժեքների վրա: Մեր ճանապարհները հաճախ միահյուսվել են պատմական խաչմերուկներում և փոխադարձաբար հարստացրել միմյանց, մեր մշակույթն ու մտածողությունը, մեր գիտելիքները:
Բազմադարյա և բուռն պատմության ընթացքում հայ ժողովուրդը բախվել է բազմաթիվ դժվարությունների և փորձությունների, սակայն դիմագրավել ու հաղթահարել է դրանք արժանապատվությամբ և տոկունությամբ: Ցավոք, այսօր էլ մենք, Հայաստանում և մեր տարածաշրջանում դեռևս չենք կարող խոսել լիարժեք և կայուն խաղաղության մասին: Իմ այցից օրեր առաջ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցն էր. Հայաստանում և Արցախում մենք ոգեկոչեցինք նահատակված մեր երիտասարդ հերոսների, պատերազմին զոհ գնացած զինվորների ու քաղաքացիական անձանց հիշատակը...
Տարածված հայկական և իտալական ասացվածքի համաձայն՝ մարդն իրական ընկերներին ճանաչում է ճգնաժամի, դժբախտության ժամանակ, ծանր օրերին: Անցյալ տարի համավարակով պայմանավորված ամենաողբերգական շրջանում մենք անհուն ցավ և հուզմունք էինք ապրում իտալացի ժողովրդի համար։ Մեր հերթին, մենք խորապես զգացված ենք պատերազմի դժվարին օրերին իտալացի ժողովրդի բացառիկ աջակցության, սրտացավության և համերաշխության դրսևորման համար: Մենք դա երբեք չենք մոռանա:
Այսօր մեր երկրները ունեն միջպետական ամուր հարաբերություններ՝ շարունակվող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, և դրա վառ օրինակը, պարոն նախագահ, Իտալիայի և Հայաստանի նախագահների ջերմ հարաբերություններն են։
Հաջորդ տարի լրանում է հայ-իտալական դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը։ Իտալացի մեծ Դանթե Ալիգիերիի խոսքերով․ «Առանց բարեկամների մենք չենք կարող կատարյալ կյանք ունենալ»։ Եվ թեև մեր միջպետական հարաբերություններն ընդամենը 30 տարեկան են, վստահ եմ, որ հայ և իտալացի ժողովուրդների բազմադարյա բարեկամությունն իր անհամար հարուստ դրսևորումներով նպատակաուղված է մեր երկու պետությունների ու ժողովուրդների համար դանթեական այդ կատարյալ կյանքի կերտմանը:
Համոզված եմ նաև, որ իմ պետական այցը Իտալիա, միտված լինելով ապագային, կամրապնդի հայ-իտալական բարեկամությունը և նոր էջ կբացի մեր պատմական հարաբերություններում», - մասնավորապես ասել է Արմեն Սարգսյանը։
Հիշեցնենք` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հրավերով հոկտեմբերի 5-ին ժամանել է Հռոմ։ Հոկտեմբերի 6-ին մեկնարկել է ՀՀ նախագահի պետական այցը Իտալիա։
Նա արդեն հանդիպել է իր իտալացի գործընկեր Սերջո Մատարելլայի ու Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ, ինչպես նաև ընդլայնված ձևաչափով հանդիպում է ունեցել իտալական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Հռոմի Վենետիկի հրապարակում էլ
Հայաստանի նախագահը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել «Հայրենիքի խորանին»։