https://arm.sputniknews.ru/20211007/hoktemberi-30-in-hajastanum-kanckacvi-varchapeti-gavat-siroghakan-krosavazqi--mrcashar-34029688.html
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար
Sputnik Արմենիա
Վազքուղին 10 կմ է, մրցանակները՝ 1մլն դրամից մինչև 50 000 դրամ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները: 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T12:24+0400
2021-10-07T12:24+0400
2021-10-07T12:25+0400
հայաստան
վազք
վարչապետ
https://cdn.am.sputniknews.ru/i/logo/logo-social.png
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ գործադրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 35 710 200 դրամ: Ներկայացնելով սպասվող մրցույթի մանրամասները՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այն նախատեսվում է անցկանել Երևան-Էջմիածին մայրուղում, 2021 թվականի հոկտեմբերի 30-ին: Վազքուղին 10 կմ է, մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, բայց մրցանակներ կստանան միայն ՀՀ քաղաքացիները: «Այս 35 մլն դրամից 15 մլն-ն է կազմում մրցանակային ֆոնդը, մնացածը՝ տարբեր կազմակերպչական ծախսերի համար է»,- ասաց Դումանյանը: 15-17 տարեկանների մրցախմբում առաջին երեք տեղերը զբաղեցնողները կպարգևատրվեն նոութբուքերով, ավելի բարձր տարիքային խմբերի առաջին տեղը գրավողը կստանա 1մլն դրամ, 2-րդը՝ 600 000, 3-րդը՝ 400 000 դրամ; Ավելի ցածր դրամական պարգևներով (300-ից մինչև 50 հազարական դրամներ) կպարգևատվեն մինչև 20-րդ տեղը գրավող մասնակիցները:
https://arm.sputniknews.ru/20210920/hh-varchapeti-gavat-khtshughajin-hetsanvavazqi-mrcasharin-masnakcel-e-shurj-330-mard-33444576.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, վազք, վարչապետ
Հոկտեմբերի 30-ին Հայաստանում կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշար
12:24 07.10.2021 (Թարմացված է: 12:25 07.10.2021) Վազքուղին 10 կմ է, մրցանակները՝ 1մլն դրամից մինչև 50 000 դրամ: Մասնակցել կարող են բոլոր ցանկացողները:
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարի անցկացման նպատակով կառավարության այսօրվա որոշմամբ գործադրի պահուստային ֆոնդից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվեց 35 710 200 դրամ:
Ներկայացնելով սպասվող մրցույթի մանրամասները՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ այն նախատեսվում է անցկանել Երևան-Էջմիածին մայրուղում, 2021 թվականի հոկտեմբերի 30-ին: Վազքուղին 10 կմ է, մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, բայց մրցանակներ կստանան միայն ՀՀ քաղաքացիները:

20 սեպտեմբերի 2021, 09:07
«Այս 35 մլն դրամից 15 մլն-ն է կազմում մրցանակային ֆոնդը, մնացածը՝ տարբեր կազմակերպչական ծախսերի համար է»,- ասաց Դումանյանը:
15-17 տարեկանների մրցախմբում առաջին երեք տեղերը զբաղեցնողները կպարգևատրվեն նոութբուքերով, ավելի բարձր տարիքային խմբերի առաջին տեղը գրավողը կստանա 1մլն դրամ, 2-րդը՝ 600 000, 3-րդը՝ 400 000 դրամ; Ավելի ցածր դրամական պարգևներով (300-ից մինչև 50 հազարական դրամներ) կպարգևատվեն մինչև 20-րդ տեղը գրավող մասնակիցները: