00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:40
19 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
32 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Գործադուլ անող վարորդներ
13:11
2 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:05
7 ր
Աբովյան time
On air
18:12
43 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գյումրու սելեկցիոն կայանն ու Վավիլովի անվան ինստիտուտը փոխանակման ծրագրեր կիրականացնեն

© Sputnik / Armenuhi Mkhoyan «Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
«Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
«Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
Բաժանորդագրվել
Համառուսական հետազոտական ինստիտուտի ներկայացուցիչները խոստացան նպաստել, որպեսզի 2022 թվականի մարտից երիտասարդ գիտնականների դպրոց գործի Գյումրիում։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. «Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտն այսուհետ սերտ կհամագործակցեն ոչ միայն հացահատիկային մշակաբույսերի արտադրման, այլ նաև աշխատակիցների վերապատրաստման ուղղությամբ:
Գիտական երկու կենտրոնների միջև համագործակցության պայմանագիր կնքվեց այսօր, բայց դրա համար պարարտ հող էր ստեղծվել դեռ ապրիլին Սանկտ Պետերբուրգում, երբ երկու հաստատությունների ղեկավարները հուշագիր էին ստորագրել։
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
Подписание договора о сотрудничестве между Всероссийским институтом генетических ресурсов растений имени Н.И. Вавилова и Министерством науки и высшего образования Армении (7 октября 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
«Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
Ի դեպ, Հայաստանի ամենամեծ՝ «Գյումրու սելեկցիոն կայանն» իր գործընկերոջը պատահական չի ընտրել. 1924 թվականին կայանը ստեղծել է Նիկոլայ Վավիլովը:
Որպես համագործակցության արդեն իրատեսական արդյունք` կենտրոնի աշխատակից Լուսինե Սուվարյանն իր ասպիրանտական ծրագիրը կանցնի համառուսական կենտրոնում՝ հնարավորություն ունենալով փորձ ձեռք բերել կենտրոնի ինչպես գլխամասային հետազոտական կենտրոնում, այնպես էլ ավելի քան 30 լաբորատորիաներում՝ հետագայում իր գիտելիքները հայրենի Գյումրիում ներդնելու ու փորձը փոխանցելու նպատակով:
«Անշուշտ, Գյումրու կենտրոնի համար շատ լավ հնարավորություն է ասպիրանտական ծրագիր իրականացնել գիտահետազոտական և գիտաարտադրական նմանատիպ միջազգային հաստատությունում: Ուրախ կլինենք, որ համագործակցության շրջանակում ասպիրանտական այս ծրագիրը շարունակականություն ունենա»,-ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan «Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
Подписание договора о сотрудничестве между Всероссийским институтом генетических ресурсов растений имени Н.И. Вавилова и Министерством науки и высшего образования Армении (7 октября 2021). Гюмри - Sputnik Արմենիա, 1920, 07.10.2021
«Գյումրու սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն.Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը համագործակցության պայմանագիր կնքեցին
Ասպիրանտական և հայցորդական ծրագիրը միակը չի լինի, որը կնպաստի հայկական կենտրոնի կադրերի հզորացմանը։ Նախատեսված է նաև փորձի փոխանակում, վերապատրաստում, մասնակցություն տարբեր գիտական համաժողովների, ինչպես նաև համատեղ փորձագիտական ուսումնասիրություններ:
Վավիլովցիները ներկայացրին նաև երիտասարդ գիտնականների դպրոցի հնարավորությունները: Համառուսական հետազոտական ինստիտուտի տնօրեն Ելենա Խլեստիկինան ու փոխտնօրեն Ալեքսեյ Սավարզինը խոստացան նպաստել, որպեսզի 2022 թվականի մարտից արդեն նմանատիպ դպրոց գործի Գյումրիում, իսկ Գյումրու կայանին այս հարցում կօգնի ՄԱԿ-ի Զարգացման «Կայուն համայնքներ» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից:
Կառույցը կաջակցի նաև Գյումրու սելեկցիոն կայանին հացահատիկային մշակաբույսերի որակական լաբորատորիայի ձեռքբերման հարցում: Ռուս մասնագետները խոստացան սահմանել նաև Հայաստանին այնքան անհրաժեշտ այդ լաբորատորիայի տեխնիկական չափորոշիչներն ու մասնագիտական խորհրդատվություն տրամադրել։
Համագործակցության պայմանագրի շրջանակում նախատեսվում է նաև հացահատիկային մշակաբույսերի չորաերաշտադիմացկուն և ջերմադիմացկուն սերմերի արտադրման ուղղությամբ աշխատանքներ իրականացնել, համատեղ ծրագիր սկսել հատիկաընդեղենային և կերային մշակաբույսերի սերմարտադրության զարգացման, ՌԴ աշնանացան ցորենի նոր, բարձր արտադրողականությամբ սորտերի ներկրման և ընկերությունում շրջանացման ուղղությամբ:
Հավելենք, որ հանդիպմանը առցանց հարթակում ներկա էին նաև Դաղստանի և Կուբանի փորձարարական կայանների պատասխանատուները:
Լրահոս
0