https://arm.sputniknews.ru/20211007/arcakhcineri-hamar-ajakcutjan-nvor-tsragir-kjanqi-kkvochvi-nakharary-manramasner-hajtnec-34053307.html
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց
Sputnik Արմենիա
Արցախցիների աջակցության երկու ծրագրերի ժամկետը սպառվել է, և մարդիկ բողոքում են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նոր ծրագիր իրականացնել։ 07.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-07T20:17+0400
2021-10-07T20:17+0400
2021-10-13T09:16+0400
արցախ
հայաստան
լեռնային ղարաբաղ
նարեկ մկրտչյան
տեսանյութեր
sputnik զրույց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34052645_0:63:1600:963_1920x0_80_0_0_c5c9e81587b14be6d2f04979fc278980.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախցիների համար առաջիկայում աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի, որը հնարավորություն կտա նրանց բնակվարձի խնդիրները լուծել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։Հայտնել էինք, որ ավարտվել է արցախցիների հյուրընկալության, ինչպես նաև ամսական 68 000-ական դրամ տրամադրելու աջակցության ծրագրերը։ Երեկ կառավարության առաջ բողոքի ակցիա էին անում տեղահանված հադրութցիները, որոնք նշում էին` շատերը կանգնած են դրսում մնալու վտանգի առաջ, քանի որ չգիտեն` ինչպես վճարել իրենց բնակվարձը։Նրա խոսքով` օրերս նախարարությունում հադրութցիների հետ քննարկում են ունեցել, երեկ նույնպես արցախցիների մի խմբի են ընդունել, լսել նրանց դժգոհությունները։Մկրտչյանը նշում է, որ աջակցության նոր ծրագրի շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ Արցախում գտնվող երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով և չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։Վիրավոր զինվորներն աշխատանք կունենան. նախարար Մկրտչյանը հայտնեց` ինչ ծրագրեր են մշակելՍա, ըստ նախարարի, առանձին հյուրընկալի ծրագիր չի համարվի, սակայն այդ գումարով արցախցիները կարող են իրենց բնակապահովության հարցը լուծել։ Ի դեպ, այս ծրագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, որից հետո նախարարությունը կգնահատի իրավիճակը և անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնան աջակցության ծրագրերին։Նախարարը նշում է` պետք է սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարվի զարգացման ծրագրերի, այսինքն` արցախցիներին կայուն եկամուտ ապահովվի։ Ըստ այդմ, այժմ զբաղվածության երկու ծրագիր է գործում արցախցիների համար` հանրային աշխատանքում ներգրավվելու դեպքում արցախցիները վարձատրվում են, բացի այդ, նրանք պրակտիկա են անցնում և վճարվում։ Մկրտչյանը նշում է` մի քանի հարյուր արցախցի ներգրավված է նման ծրագրերում։Ծրագրեր են իրականացվում հենց Արցախում, այնտեղ ներդրվել է սոցիալական բիզնեսի ծրագիր, որի շրջանակներում իդենտիֆիկացվում է սոցիալական խնդիրը և ըստ այդմ մշակվում է սոցիալական բիզնես։Որպես օրինակ նախարարը նշեց պարենային անվտանգության խնդիրը. «Հայաստան» հիմնադրամը որոշել է 100 ջերմոցային տնտեսություն հիմնել Արցախում։
լեռնային ղարաբաղ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/07/34052645_32:0:1455:1067_1920x0_80_0_0_9877c28889c5f821ad7419bdf866b959.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արցախ, հայաստան, լեռնային ղարաբաղ, նարեկ մկրտչյան, видео, տեսանյութեր, sputnik զրույց
արցախ, հայաստան, լեռնային ղարաբաղ, նարեկ մկրտչյան, видео, տեսանյութեր, sputnik զրույց
Արցախցիների համար աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի. նախարարը մանրամասներ հայտնեց
20:17 07.10.2021 (Թարմացված է: 09:16 13.10.2021) Արցախցիների աջակցության երկու ծրագրերի ժամկետը սպառվել է, և մարդիկ բողոքում են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է նոր ծրագիր իրականացնել։
ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Արցախցիների համար առաջիկայում աջակցության նոր ծրագիր կյանքի կկոչվի, որը հնարավորություն կտա նրանց բնակվարձի խնդիրները լուծել։
Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Հայտնել էինք, որ ավարտվել է արցախցիների հյուրընկալության, ինչպես նաև ամսական 68 000-ական դրամ տրամադրելու աջակցության ծրագրերը։ Երեկ կառավարության առաջ
բողոքի ակցիա էին անում տեղահանված հադրութցիները, որոնք նշում էին` շատերը կանգնած են դրսում մնալու վտանգի առաջ, քանի որ չգիտեն` ինչպես վճարել իրենց բնակվարձը։
«ՀՀ–ն, լինելով Արցախի սոցիալական անվտանգության գլխավոր երաշխավորը, ամեն ինչ արել և անելու է արցախցիների համար։ Մինչ այս պահն արցախցիների աջակցության 15 ծրագիր է կյանքի կոչվել, որոնք հնարավորություն են տվել անցնցում հաղթահարել հետպատերազմյան խնդիրները։ Այդ ծրագրերի մեծ մասն արդեն իսկ ավարտվել է, և մենք նոր աջակցության ծրագիր կյանքի կկոչենք»,–ասաց նախարարը։
Նրա խոսքով` օրերս նախարարությունում հադրութցիների հետ քննարկում են ունեցել, երեկ նույնպես արցախցիների մի խմբի են ընդունել, լսել նրանց դժգոհությունները։
Մկրտչյանը նշում է, որ աջակցության նոր ծրագրի շահառուներ կհամարվեն նախկին միջոցառումների շրջանակում 300,000 դրամ կամ 250,000 դրամ աջակցություն ստացած, 2021թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՀՀ-ում կամ Արցախում գտնվող երեխաներն՝ ամսական 50,000 դրամի չափով, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով և չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։
Սա, ըստ նախարարի, առանձին հյուրընկալի ծրագիր չի համարվի, սակայն այդ գումարով արցախցիները կարող են իրենց բնակապահովության հարցը լուծել։ Ի դեպ, այս ծրագիրը նախատեսված է մինչև տարեվերջ, որից հետո նախարարությունը կգնահատի իրավիճակը և անհրաժեշտության դեպքում նորից կանդրադառնան աջակցության ծրագրերին։
«Այս պահին լայնածավալ հյուրընկալության ծրագիր չկա, քանի որ արցախցիների զգալի մասը վերադարձել է Արցախ։ Չնայած դրան, 20 000 արցախցի էլ ՀՀ տարբեր համայնքներում է դեռ ապրում։ Մենք շարունակելու ենք նրանց ապահովել արժանապատիվ կեցավայրերով` մինչև Արցախում կլուծվի բնակարանաշինության հարցը, որի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են արվում»,–ասաց Մկրտչյանը։
Նախարարը նշում է` պետք է սոցիալական աջակցության ծրագրերից անցում կատարվի զարգացման ծրագրերի, այսինքն` արցախցիներին կայուն եկամուտ ապահովվի։ Ըստ այդմ, այժմ զբաղվածության երկու ծրագիր է գործում արցախցիների համար` հանրային աշխատանքում ներգրավվելու դեպքում արցախցիները վարձատրվում են, բացի այդ, նրանք պրակտիկա են անցնում և վճարվում։ Մկրտչյանը նշում է` մի քանի հարյուր արցախցի ներգրավված է նման ծրագրերում։
Ծրագրեր են իրականացվում հենց Արցախում, այնտեղ ներդրվել է սոցիալական բիզնեսի ծրագիր, որի շրջանակներում իդենտիֆիկացվում է սոցիալական խնդիրը և ըստ այդմ մշակվում է սոցիալական բիզնես։
Որպես օրինակ նախարարը նշեց պարենային անվտանգության խնդիրը. «Հայաստան» հիմնադրամը որոշել է 100 ջերմոցային տնտեսություն հիմնել Արցախում։