https://arm.sputniknews.ru/20211006/rusastany-dem-e-sadrich-zvoravarzhutjunnerin-lavrvovy-haravajin-kvovkasi-masin-33999084.html
Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին
Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին
Sputnik Արմենիա
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվան անցյալ տարի վճռորոշ դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման գործում։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T15:32+0400
2021-10-06T15:32+0400
2021-10-06T15:34+0400
ռուսաստան
զորավարժություններ
սերգեյ լավրով
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33721711_0:0:2993:1685_1920x0_80_0_0_cbd5db82049cce18679daf85f42b9898.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը։ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Լավրովին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի վերջին զորավարժությունները ադրբեջանական տարածքում, այդ թվում՝ Կասպից ծովում:«Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության ավելացմանը, ինչպես նաև սադրիչ բնույթի զորավարժություններին»,- նշել է ռուս նախարարը:Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրման գործում: Նրա խոսքով` հայտարարության մեջ կան կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը որոշող սկզբունքներ` ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Նա համոզված է, որ դրանից կշահեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։Ինչ վերաբերում է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայությանը, ապա, նախարարի խոսքով, Մոսկվան բազմիցս ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի արագ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը: Փաստաթուղթն արգելում է տարածաշրջանում ոչ կասպիական պետությունների ցանկացած ռազմական ներկայություն։ Լավրովի խոսքով` կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացվելուց հետո: Այժմ այն քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Նա հույս ունի, որ կոնվենցիան շուտով կվավերացվի և կդառնա լիարժեք միջազգային փաստաթուղթ։
https://arm.sputniknews.ru/20211006/rusastani-ev-irani-ag-nakhararnery-qnnarkel-en-kvovkasum-33-dzevachapi-harcy-33997979.html
https://arm.sputniknews.ru/20211001/ararat-mirzvojann-u-sergej-lavrvovy-qnnarkel-en-arcakhi-veraberjal-pajmanavvorvatsutjunnery-33840614.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/09/1c/33721711_164:0:2895:2048_1920x0_80_0_0_073f4390529bb756fd4e6996aa4ec5a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
ռուսաստան, զորավարժություններ, սերգեյ լավրով
ռուսաստան, զորավարժություններ, սերգեյ լավրով
Ռուսաստանը դեմ է սադրիչ զորավարժություններին․ Լավրովը` Հարավային Կովկասի մասին
15:32 06.10.2021 (Թարմացված է: 15:34 06.10.2021) ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է, որ Մոսկվան անցյալ տարի վճռորոշ դեր խաղաց Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցման գործում։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դեմ է Հարավային Կովկասում ռազմական ակտիվության ավելացմանը։ Մոսկվայում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի վերջին զորավարժությունները ադրբեջանական տարածքում, այդ թվում՝ Կասպից ծովում:
«Ռուսաստանը դեմ է ռազմական ակտիվության ավելացմանը, ինչպես նաև սադրիչ բնույթի զորավարժություններին»,- նշել է ռուս նախարարը:
Նա հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է վճռորոշ դեր խաղացել մեկ տարի առաջ
Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման և եռակողմ հայտարարության ստորագրման գործում: Նրա խոսքով` հայտարարության մեջ կան կարգավորման առաջխաղացման հետագա քայլերը որոշող սկզբունքներ` ներառյալ տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների, տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքը: Նա համոզված է, որ դրանից կշահեն ոչ միայն
Հայաստանը, Ադրբեջանը, այլև Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան։
Ինչ վերաբերում է Կասպից ծովում օտարերկրյա ռազմական ներկայությանը, ապա, նախարարի խոսքով, Մոսկվան բազմիցս ընդգծել է Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի արագ ուժի մեջ մտնելու անհրաժեշտությունը: Փաստաթուղթն արգելում է տարածաշրջանում ոչ կասպիական պետությունների ցանկացած ռազմական ներկայություն։ Լավրովի խոսքով` կոնվենցիան ուժի մեջ կմտնի վավերացվելուց հետո: Այժմ այն քննարկվում է Իրանի խորհրդարանում։ Նա հույս ունի, որ կոնվենցիան շուտով կվավերացվի և կդառնա լիարժեք միջազգային փաստաթուղթ։