https://arm.sputniknews.ru/20211006/mipy-zvorakvochikneri-u-zintsarajvoghneri-khndirneri-lutsman-8-arajark-e-ugharkelu-azh-ev-pn-33983604.html
ՄԻՊ–ը զորակոչիկների ու զինծառայողների խնդիրների լուծման 8 առաջարկ է ուղարկելու ԱԺ և ՊՆ
ՄԻՊ–ը զորակոչիկների ու զինծառայողների խնդիրների լուծման 8 առաջարկ է ուղարկելու ԱԺ և ՊՆ
Sputnik Արմենիա
Մի շարք խնդիրներ արդիական են, քանի որ շուտով մեկնարկելու է հերթական զորակոչը: 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T10:36+0400
2021-10-06T10:36+0400
2021-10-06T10:40+0400
հայաստան
հհ միպ
զորակոչ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_0:0:1601:901_1920x0_80_0_0_fe1af96cf641eebc9eab9700152a74ce.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 2021 թվականի ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ գրասենյակը։Ըստ հաղորդագրության` որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:Առանձին խնդիր է նաև զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:Ըստ ՄԻՊ–ի` գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ վստահությունը:Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ, օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ:Մասնավորապես, անհրաժեշտ է՝ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,է) վերանայել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,ը) կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև պաշտպանության նախարարություն:
https://arm.sputniknews.ru/20211002/dzerbakalvel-en-ardzakurdic-hetvo-tsarajutjan-vajr-chveradardzats-zhamketajin-zintsarajvoghner-qk-33867975.html
https://arm.sputniknews.ru/20210930/ezaki-virahatutjun-hhum-paterazmum-viravvorvats-zintsarajvoghy-kkarvoghana-liarzheq-aprel-33789935.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/16/28034537_50:0:1473:1067_1920x0_80_0_0_bd7ff4873e29e67c7e6825dac050e183.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հհ միպ, զորակոչ
հայաստան, հհ միպ, զորակոչ
ՄԻՊ–ը զորակոչիկների ու զինծառայողների խնդիրների լուծման 8 առաջարկ է ուղարկելու ԱԺ և ՊՆ
10:36 06.10.2021 (Թարմացված է: 10:40 06.10.2021) Մի շարք խնդիրներ արդիական են, քանի որ շուտով մեկնարկելու է հերթական զորակոչը:
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. 2021 թվականի ընթացքում, ինչպես նաև նախորդ տարիներին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են զինապարտներին պատշաճ բժշկական հետազոտության ենթարկելու, բժշկական և ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների որոշումների, դրանց բողոքարկման և տարկետման իրավունքների վերաբերյալ բողոքներ։ Տեղեկությունը հայտնում է
ՄԻՊ գրասենյակը։
Ըստ հաղորդագրության` որևէ կերպ հաշվի չեն առնվում առաջնային փորձաքննությունից տարբերվող և զորակոչիկների սեփական միջոցներով իրականացված հետազոտությունների արդյունքները կամ զորակոչիկները լրացուցիչ հետազոտության են ուղեգրվում այն բժշկական հաստատություն, որի հետ կապված բողոք են ներկայացրել: Նման դեպքերում նույն բժշկական հաստատությունը կարող է կաշկանդված լինել նախկինում իր կողմից տրված ախտորոշմամբ, իսկ զորակոչիկը կասկածներ ունենալ հետազոտության օբյեկտիվության հետ կապված:
Առանձին խնդիր է նաև զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ գանգատների առկայության դեպքում նրանց Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը չներկայացնելը: Բացի դրանից, օրենսդրական թերի կարգավորման պատճառով խնդիրներ են առաջանում նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների զորացրման գործընթացի հետ կապված:
«Հարցն այն է, որ շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար օրենքով սահմանված հիմքերի ծագման պահից զինծառայողի զորացրման հստակ ժամկետ նախատեսված չէ: Օրենքով այդպիսի ժամկետ սահմանված է միայն պայմանագրային զինծառայողների համար»,– նշված է հաղորդագրության մեջ:
Ըստ ՄԻՊ–ի` գործող կարգավորումները զինապարտ քաղաքացու համար չեն նախատեսում իր հրավիրած մասնագետին որպես խորհրդատու փորձաքննությանը ներգրավելու հնարավորություն: Դա զորակոչիկի մոտ կբարձրացնի հանձնաժողովի որոշման օբյեկտիվության նկատմամբ վստահությունը:
Բոլոր զորակոչերի ընթացքում որպես խնդիր է արձանագրվել այն, որ օրենսդրությամբ սահմանված չէ մեկ օրվա ընթացքում փորձաքննվողների առավելագույն քանակ:
Շարունակում է պահպանվել առանց տարկետում տալու զորակոչիկի պիտանիության որոշումը հաջորդ զորակոչին թողնելու խնդիրը: Հարցն այն է, որ հետազոտությունը զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում անձի վերաբերյալ եզրակացություն չի ներկայացվում և նրա փորձաքննությունն իրականացնում է հաջորդ զորակոչի ժամանակ, ինչը նախատեսված է Կառավարության վերաբերելի որոշմամբ: Մինչդեռ, օրենքը նման հնարավորություն չի նախատեսում:
Օրենսդրական թերի կարգավորման պատճառով անձը, որ օբյեկտիվորեն հնարավորություն չի ունեցել ժամանելու Հայաստան (ծանր հիվանդության կապակցությամբ բուժում է ստանում արտերկրում, առկա է այլ երկիր տեղափոխվելու բժշկական հակացուցում), զրկվել է բժշկական փաստաթղթերի հիման վրա՝ փորձաքննվելու հնարավորությունից, քանի որ այդպիսի կարգավորում նախատեսված է միայն զորակոչիկների համար:
Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է խնդիրների լուծման կոնկրետ առաջարկներ:
30 սեպտեմբերի 2021, 14:14
Մասնավորապես, անհրաժեշտ է՝
ա) զորակոչիկներին ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների, երբ զորակոչիկների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով իրականացված հետազոտությունների ախտորոշումներում առկա են ուղեգրով կատարված հետազոտությունների արդյունքներից էապես տարբերվող և պիտանիության աստիճանի հնարավոր փոփոխության հանգեցնող տվյալներ,
բ) բացառել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (զինկոմիսարիատի) ուղեգրով անցած հետազոտությունները բողոքարկող զորակոչիկին նույն բժշկական հաստատություն ուղեգրելու պրակտիկան,
գ) զինվորական ծառայության պիտանիության վերաբերյալ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության բժշկական հանձնաժողովի կողմից ներկայացված եզրակացության հետ համաձայն չլինելու բոլոր դեպքերում զորակոչիկներին ներկայացնել Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննությանը՝ ապահովելով գործող իրավակարգավորումների պահանջը,
դ) «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարել փոփոխություններ՝ հիմքերի ծագման դեպքում զինվորական ծառայությունից արձակման հստակ ժամկետ նախատեսելով նաև շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների համար,
ե) Կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշմամբ սահմանել, որ փորձաքննվողը բժշկական և ռազմաբժշկական հանձնաժողովների նիստերին որպես խորհրդատու կարող է ներգրավել համապատասխան մասնագետի,
զ) սահմանել մեկ օրվա ընթացքում առողջական վիճակի փորձաքննություն իրականացնելու զինապարտ քաղաքացիների առավելագույն թվաքանակը,
է) վերանայել կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման կարգավորումը և ամրագրել, որ լրացուցիչ, ստուգիչ կամ հսկողական հետազոտությունը հայտարարված զորակոչի ընթացքում ավարտված չլինելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են բուժման կարիք ունեցող, և նրանց տրվում է տարկետում մինչև հաջորդ զորակոչ,
ը) կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի թիվ 405-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողով կամ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն ներկայացված փաստաթղթերի հիման վրա փորձաքննություն կատարելու հնարավորություն նախատեսելով նաև պահեստազորում հաշվառված,
Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բուժում ստացող և բժիշկների անմիջական հսկողության տակ գտնվող կամ տեղափոխումը հակացուցված անձանց համար և այլն։
Մարդու իրավունքների պաշտպանի այս և մյուս առաջարկները պաշտոնապես կուղարկվեն Ազգային ժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև պաշտպանության նախարարություն: