https://arm.sputniknews.ru/20211006/hajastany-patrast-e-sharunakel-ashkhatanqnery-eahk-mkh-dzevachapvov-armen-sargsjan-34006625.html
Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով․ Արմեն Սարգսյան
Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով․ Արմեն Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ նախագահն արցախյան հարցը քննարկել է իտալացի գործընկերոջ հետ։ 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T17:30+0400
2021-10-06T17:30+0400
2021-10-06T17:34+0400
հայաստան
արմեն սարգսյան
իտալիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33999381_0:0:1601:901_1920x0_80_0_0_2960a29eebe57c115fd5f091fbda304e.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իտալացի գործընկերոջ՝ Սերջո Մատարելլայի հետ Հռոմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:«Մենք գնահատում ենք այս հարցում Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը»,- ավելացրեց ՀՀ նախագահը:Նա նաև շնորհակալություն հայտնեց Իտալիայի խորհրդարանին վերջերս ընդունած բանաձևի համար, որում իտալացի օրենսդիրները Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պահվող անձանց: Բացի այդ, նա կարևորեց իտալացի փորձագետների աշխատանքը՝ ուղղված հայերի պատմամշակութային ժառանգության պահպանմանը ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:«Սերջիո Մատարելլայի հետ բանակցություններն արդյունավետ էին և արտացոլում էին հայ-իտալական երկխոսության բարձր մակարդակը։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձանք նաև առևտրատնտեսական հարաբերություններին։ Հուսով եմ, որ տնտեսական կապերը կհասցնենք քաղաքական երկխոսության մակարդակի»,-ընդգծեց Սարգսյանը։Նշենք, որ ՀՀ նախագահը Հռոմ է մեկնել հոկտեմբերի 5-ին, սակայն այցի պաշտոնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը: Հռոմի նախագահական պալատի վրա հայկական դրոշ է ծածանվումՆախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ:
https://arm.sputniknews.ru/20211006/eahk-mkhn-dzevachap-e-vortegh-gharabaghi-harcum-hnaravvor-e-kajun-lutsum-italiaji-nakhagah-34002357.html
https://arm.sputniknews.ru/20211006/hromi-nakhagahakan-palatum-kazmakerpvel-e-haykakan-nkarneri-bacarik-cucadrutyn-34000311.html
իտալիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/06/33999381_32:0:1455:1067_1920x0_80_0_0_dd786d3a8d2c087cacfb20a65496515c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա
հայաստան, արմեն սարգսյան, իտալիա
Հայաստանը պատրաստ է շարունակել աշխատանքները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով․ Արմեն Սարգսյան
17:30 06.10.2021 (Թարմացված է: 17:34 06.10.2021) ՀՀ նախագահն արցախյան հարցը քննարկել է իտալացի գործընկերոջ հետ։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն իտալացի գործընկերոջ՝ Սերջո Մատարելլայի հետ Հռոմում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ–ն պատրաստ է շարունակել աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով` ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար:
«Մենք գնահատում ենք այս հարցում Իտալիայի հավասարակշռված դիրքորոշումը»,- ավելացրեց ՀՀ նախագահը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց Իտալիայի խորհրդարանին վերջերս ընդունած բանաձևի համար, որում իտալացի օրենսդիրները Ադրբեջանից պահանջում են անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և պահվող անձանց: Բացի այդ, նա կարևորեց իտալացի փորձագետների աշխատանքը՝ ուղղված հայերի պատմամշակութային ժառանգության պահպանմանը ոչ միայն
Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս:
«Սերջիո Մատարելլայի հետ բանակցություններն արդյունավետ էին և արտացոլում էին հայ-իտալական երկխոսության բարձր մակարդակը։ Ի թիվս այլ հարցերի, անդրադարձանք նաև առևտրատնտեսական հարաբերություններին։ Հուսով եմ, որ տնտեսական կապերը կհասցնենք քաղաքական երկխոսության մակարդակի»,-ընդգծեց Սարգսյանը։
Նշենք, որ ՀՀ նախագահը Հռոմ է մեկնել հոկտեմբերի 5-ին, սակայն այցի պաշտոնական մասը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին։ Իտալիայի նախագահի նստավայրում՝ Քուիրինալի պալատում, տեղի է ունեցել
Հայաստանի և Իտալիայի նախագահներ Արմեն Սարգսյանի և Սերջո Մատարելլայի առանձնազրույցը:
Նախատեսված են հանդիպումներ Սենատի ղեկավար Մարիա Էլիզաբետա Կազելատիի, Պատգամավորների պալատի ղեկավար Ռոբերտո Ֆիկոյի, Հռոմի քաղաքապետ Վիրջինիա Ռաջիի հետ: