00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
45 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:40
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն թակում է ԵՄ-ի դռները․ Ալիևի ինչի՞ն է պետք Բրյուսելի օգնությունն Արցախում

© Sputnik / Алексей Витвицкий / Անցնել մեդիապահոց ЕС Брюссель
 ЕС  Брюссель - Sputnik Արմենիա, 1920, 06.10.2021
Բաժանորդագրվել
Ադրբեջանի իշխանությունները եվրոպացիներին խոստացել են մեծացնել գազի մատակարարումը՝ զուգահեռաբար հրավիրելով նրանց համակարգել Հայաստանի հետ գործընթացը։
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik, Աշոտ Սաֆարյան. Ադրբեջանական ղեկավարությունն ակտիվ ռևերանսներ է անում Եվրամիության ուղղությամբ։ Բաքուն ուզում է Բրյուսելին ներգրավել Երևանի հետ հարաբերությունների «կարգավորման» գործընթացում, համենայն դեպս՝ այդպես է ասում, նաև փորձում է էներգառեսուրսների մատակարարման ոլորտում կարևոր գործընկերոջ դերում հանդես գալ։
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
Ավելի վաղ Ադրբեջանում ԵՄ պատվիրակության նոր ղեկավարի հետ հանդիպման ժամանակ այդ երկրի նախագահը մի շարք առանցքային հայտարարություններ է արել: Ալիևը, մասնավորապես, հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու Ադրբեջանի պատրաստակամության մասին և նշել է դրան ԵՄ-ի մասնակցելու հնարավորությունը:
Նա նշել է նաև, որ Բաքուն պատրաստ է ընդլայնել Եվրոպա գազի մատակարարման աշխարհագրությունը: Բայց բանն այն է, որ երկու սյուժեները՝ թե՛ Հայաստանի հետ բանակցությունները, թե՛ գազի թեման սերտորեն կապված են ռուսական գործոնի հետ։ Ռուսաստանը Հարավային Կովկասում առանցքային խաղացող է, անվտանգության աղբյուր և գործընթացների մոդերատոր, մյուս կողմից՝ էներգառեսուրսների հիմնական մատակարարողը Եվրոպային։ Ըստ էության, Ադրբեջանը որոշել է խաղալ այնտեղ, որտեղ ավանդաբար ամուր են Ռուսաստանի դիրքերը։
Азербайджанский приграничный пост на границе близ села Ерасх - Sputnik Արմենիա, 1920, 05.10.2021
Ադրբեջանցիների կրակահերթից հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար է վնասվել. ՊՆ
Հայ քաղաքական գործիչ, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը նախևառաջ կարծում է, որ Ադրբեջանի նախագահը մանիպուլացնում է, երբ խոսում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մեկնարկի մասին: Անշուշտ, դրանում մեղքի իր բաժինն ունի նաև հայկական իշխանությունը, բայց դա այլ հարց է։
«Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը օկուպացված է, մենք հազարավոր զոհեր ունենք պատերազմում, մենք ականատես ենք եղել խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական բանակի ռազմական հանցագործություններին, ֆոսֆորային զինամթերքի կիրառմանը և այլն: Այս ֆոնին անհասկանալի է, թե ինչ կարգավորման մասին է խոսքը»,-ասաց Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Երկրորդը՝ դժվար է չնկատել, որ Ալիևը փորձում է նոր գործընկերներ ներգրավել, հասկանալով, որ Մոսկվան չի աջակցի ադբեջանական նկրտումներին և չի ենթարկվի Բաքվի մանիպուլյացիաներին։
Եվրամիությունը փորձում է ակտիվանալ մեր տարածաշրջանում. քաղաքագետ
«Ալիևը գիտի, որ Ռուսաստանը չի պաշտպանի իր շահերը և ուզում է նոր գործընկերներ գտնել։ Բայց մյուս կողմից՝ ԵՄ-ն տարածաշրջանում չափազանց սահմանափակ հնարավորություններ ունի»,-ասում է Սարգսյանը։
Այս իրավիճակում քաղաքական գործիչը հայկական իշխանություններին ուղղված ավելի շատ հարցեր ունի։ Այն իրավիճակում, երբ Բաքուն եվրոպացիներին «կաշառում է» մատչելի գազով՝ տարածաշրջանում իր օրակարգը առաջ մղելու նպատակով, Երևանը ոչինչ չի անում իր տեսակետը միջազգային հանրությանը հասցնելու համար։ ԵՄ-ում որևէ լոբբիստական աշխատանք չի տարվում, իսկ «խաղաղ դարաշրջանի» մասին իշխանությունների բազմաթիվ հայտարարությունները միայն ջուր են լցնում ադրբեջանական ջրաղացին։
Армянский военнослужащий на армяно-азербайджанской границе - Sputnik Արմենիա, 1920, 20.07.2021
Եվրամիությունը մտահոգված է Հայաստանի սահմանային իրադրության սրմամբ. Թոյվո Կլաար
Խոսելով Ադրբեջանի՝ ԵՄ-ին ուղղված ռևերանսներին Ռուսաստանի հնարավոր արձագանքի մասին, Սարգսյանը ենթադրութուն հայտնեց, որ թե Մոսկվան, և թե, ի դեպ, Իրանը կփորձեն կանխել այդ գործընթացները։ Բայց Հայաստանը չպետք է լուռ հետևի։
Նրա կարծիքով՝ օբյեկտիվորեն Ռուսաստանի և Իրանի շահերն այս իրավիճակում համընկնում են Հայաստանի շահերի հետ, և դրանից պետք է օգտվել։
Լրահոս
0