https://arm.sputniknews.ru/20211006/adrbejanakan-aviaughiner-ynkerutjuny-sksel-e-ogtagvortsel-hajastani-odajin-taratsqy-33982789.html
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։... 06.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-06T09:43+0400
2021-10-06T09:43+0400
2021-10-06T10:43+0400
հայաստան
ադրբեջան
ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/210/54/2105465_0:24:1601:924_1920x0_80_0_0_2e6e04d548eb5521b93aa26d363649de.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր:Ընկերությունը հայտնում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:Sputnik Արմենիան փորձում է մեկնաբանություն ստանալ պատկան մարմիններից։Հիշեցնենք` սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն էՀայաստանի քաղավիացիայի կոմիտեն սեպտեմբերի 28-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ օդային տարածքով «Turkish Airlines» ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։ Կոմիտեից շեշտել էին նաև, որ միջազգային պահանջների համաձայն` քաղաքացիական օդանավերով իրականացվող տարանցիկ թռիչքների համար որևէ թույլտվություն չի պահանջվում, ուստի Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/210/54/2105465_88:0:1501:1060_1920x0_80_0_0_fa5bd2184a25093932bdf2c7c2a7d977.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, ավիաընկերություն
հայաստան, ադրբեջան, ավիաընկերություն
«Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը
09:43 06.10.2021 (Թարմացված է: 10:43 06.10.2021) ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ազգային ավիափոխադրող «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերությունը (AZAL) սկսել է օգտագործել
Հայաստանի օդային տարածքը։ Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին` հղում անելով ավիաընկերությանը։
««Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերությունը Բաքու-Նախիջևան-Բաքու ներքին չվերթն իրականացնելիս հոկտեմբերի 6-ից սկսել է օգտագործել Հայաստանի օդային տարածքը։ Այս քայլը ցույց է տալիս տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման Ադրբեջանի վճռական պատրաստակամությունը, ինչը համապատասխանում է բոլոր սահմանամերձ երկրների շահերին», - ասված Է ընկերության հայտարարության մեջ, որը տարածվել է այսօր:
Ընկերությունը հայտնում է, որ Բաքու-Նախիջևան-Բաքու չվերթի երթուղու փոփոխությունը կհանգեցնի այդ ուղղությամբ թռիչքի ժամանակի կրճատմանը, ինչպես նաեւ թռիչքի ժամանակ վառելիքի ծախսի նվազմանը:
«Այսպիսով, AZAL-ը այս չվերթն իրականացնելիս կարող է օգտագործել գոյություն ունեցող բոլոր օդային միջանցքները, այդ թվում՝ Հայաստանի և Իրանի տարածքով անցնող», - շեշտել է ավիաընկերությունը։
Sputnik Արմենիան փորձում է մեկնաբանություն ստանալ պատկան մարմիններից։
Հիշեցնենք` սեպտեմբերի 4-ին «Turkish Airlines» ավիաընկերությունը Գյանջա-Նախիջևան չվերթ էր կատարել Հայաստանի տարածքով։ Ադրբեջանական ԶԼՄ–ները գրել էին, որ սա վերջին 30 տարվա ընթացքում առաջին նման չվերթն է
Հայաստանի քաղավիացիայի կոմիտեն սեպտեմբերի 28-ին
Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ օդային տարածքով «Turkish Airlines» ավիաընկերության կողմից Գյանջա-Նախիջևան թռիչքները կրել և կրում են մշտական բնույթ։ Կոմիտեից շեշտել էին նաև, որ միջազգային պահանջների համաձայն` քաղաքացիական օդանավերով իրականացվող տարանցիկ թռիչքների համար որևէ թույլտվություն չի պահանջվում, ուստի Հայաստանի և Ադրբեջանի/Թուրքիայի միջև հատուկ պայմանավորվածության անհրաժեշտություն չկա։